Հայաստանի ճառագայթաբանները ՝«Ապագայի Բժշկություն. համատեղ հայացք ընդհանուր խնդրին» գիտաժողովին

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան միավորում է բժշկական հանրությանը՝ արդեն կայացած և իրենց խոսքն ունեցող, նաև՝ երիտասարդ բժիշկներին՝ Ապագայի բժշկություն. Համատեղ հայացք ընդհանուր խնդրին համաժողովի շրջանակներում:

Մուլտիդիսցիպլինար համաժողովի ընթացքում առանձին հատված է հատկացված ժամանակակից ռադիոլոգիայի հիմնախնդիրներին: Անընդմեջ զարգացող բժշկագիտության այս ճյուղը նորանոր ձեռքբերումներ է արձանագրում՝ բուժող բժշկին անհամեմատ լայն ախտորոշման հնարավորություններ ընձեռելով:

14205939_1290502947656591_136695026706851384_o

Գիտաժողովի ընթացքում կհնչեն այս ոլորտին վերաբերող նշված ելույթները.

Նախագահողներ՝ բ.գ.թ. Գ.Գ., Աղաբեկյան , բ.գ.թ. Կ.Ս. Ղալումյան , բ.գ.թ. Գ.Ա. Ավետիսյան

Բացման խոսք Աղաբեկյան ախտորոշիչ կենտրոնի տնօրեն, ռադիոլգների      ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.թ. Գ.Գ. Աղաբեկյան

«Մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորությունները սրտի կորոնար զարկերակների հետազոտության հարցում» — Կ.Ս. Գալումյան, բ.գ.թ., ռադիոլոգ, «Նաիրի» ԲԿ

«Սուր աորտալ համախտանիշ» — Ն.Ե.  Հակոբյան , «Աստղիկ» ԲԿ ախտորոշման ծառության ղեկավար

«Կոլոռեկտալ  քաղցկեղի ախտորոշումը ՄՍԿՏ հետազոտությամբ» —    Ե.Ա. Բաղդասարյան , «Արմենիա»  ԲԿ, «Իզմիրլյան» ԲԿ, «Վարդանանց» ԲԿ

«Ստամոքսի քաղցկեղի կոմպլեքս  ախտորոշում»Կ.Ա. Մանուկյան ,  «Արմենիա» ԲԿ, «Իզմիրլյան» ԲԿ, «Վարդնանաց» ԲԿ

«Ենթաստամոքսային  գեղձի  գլխիկի  քաղցկեղի  ՀՏ  ախտորոշումը»Հ.Պ. Վարդեվանյան, « Հայ-Ամերիկյան առոջության  կենտրոն»  ճառագայթային ախտորոշման բաժամնունքի վարիչ

« Լոկոռեգիոնար թերմոաբլիացիայի  դերը ուռուցքային գոյացությունների բուժման գործում»Ա.Ս.Գալումյան , վիրաբույժ ինտերվենցիոն ռադիոլոգ  «Նաիրի» ԲԿ

Մասնակիցներին շնորհվելու է շարունակական մասնագիտական զարգացման 11 կրեդիտ:
Գիտաժողովի շրջանակներում կանցկացվի նաև երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի մրցույթ՝ «Ես եմ Անկախության սերունդը» խորագրով՝ նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին:

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:

Գիտաժողովը տեղի կունենա
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Best Western Congress Hotel-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
☎ 093787793; ☎ 099415001 հեռախոսահամարներով: