Միլդրոնատի հակաիշեմիկ ազդեցության մասին՝ սրտաբանական գիտաժողովի ընթացքում

2016թ. Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի կունենա Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Այն կանցկացվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  դահլիճում: Գիտաժողովի պատվավոր նախագահն է  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Կ. Գ. Ադամյանը:

1457426457_mildronat

Գիտաժողովին լիարժեք մասնակցության դեպքում կտրվեն ՀՀ ԱՆ կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներով հավաստագրեր:

Կազմակերպմանն աջակցել է նաև Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Գիտաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից ժամանած գիտնականներ, սրտաբաններ:

Սրտաբան Պ. Հ Զելվեյանը կներկայացնի Միլդրոնատի հակաիշեմիկ ազդեցությունը կայուն կրծքահեղձուկով և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ զեկույցը՝ Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: