Մոլեկուլյար ալերգոլոգիայի դպրոց՝ սեպտեմբերի 29-ին

Սեպտեմբերի 29-ին Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնը կազմակերպել է ալերգոլոգիայի դպրոց:

Մեկ ամբողջ օրվա ընթացքում կներկայացվեն ալերգոդիագնոստիկայի բազային կուրսը, իսկ ալերգոլոգներն ու մնացած հետաքրքրված մասնագետները կարող են մասնակցել նաև մոլեկուլյար ալերգոլոգիայի կուրսին: Միջոցառումը լինելու է միջազգային հավաստագրված և միջոցառման վերջում տրվելու են դպրոցին մասնակցությունը հավաստող սերտիֆիկատներ:

14199392_1026383724142046_2117348165097307978_n

Ծրագիրը հետևյալն է՝

  1. Ախտորոշման 1-ին աստիճան «IgE ախտորոշման մեթոդները և դերը պոլիկլինիկ պրակտիկայում» — պրոֆ. Ֆելիքս Գաստագեր, Վիեննայի Բժշկական Համալսարան
  2. Ախտորոշման 2-րդ աստիճան «Ալերգոդիագնոստիկա` «Էկզեմա, Ռինիտ, Ասթմա» սիմպտոմատիկ փաթեթներ» — պրոֆ. Ալեքսանդր Հիլ, INUNIMAI (International Network of University for Molecular Allergology and Immunology)

13:00 — 14:00 ընդմիջում

3, Ախտորոշման 3-րդ աստիճան «Մոլեկուլյար ալերգոդիագնոսիտկա» պրոֆ. Վիկտորիա Գարիբ, Վիեննայի Բժշկական Համալսարան:

Մասնակիցներն են՝

Պրոֆ. Վիկտորիա Գարիբ, Վիեննայի Բժշկական Համալսարան: Կներկայացնի մոլեկուլյար ալերգոլոգիայի հիմունքները, ալերգեննների մոլեկուլյար դասակարգումը, սննդային ալերգիաների հետազոտման մեթոդները և անաֆիլաքսիան

Ֆելիքս Գաստագեր, մասնագիտությամբ կենսաինժեներ, մեծ ներդրում ունի IgE միջնորդված ռեակցիաների ուսումնասիրման, IgE քանակական որոշման մեթոդները առօրյա բժշկական գործունեությունում կիրառման մեջ:
Կներկայացնի IgE որոշման առանձնահատկությունները թերապևտի պրակտիկայում:

Անցկացման վայրը՝ Նացիոնալ հյուրանոց՝ Ամիրյան 4: