Նպատակն է ներկայացնել երիտասարդ մասնագետներին, այս ոլորտի առաջընթացները, նորամուծությունները, եվրոպական և արևմտյան ասոցիացիաների հետ ավելի լայն կապեր հաստատելու ճանապարհները

Ճառագայթաբանության արդի տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը ՝ համակարգչային շերտագրումը, մագնիսա-ռեզոնանսային շերտագրումը, ռենտգենոգրաֆիան և ռենտգենոսկոպիան, ուլտրաձայնային հետազոտությունը, մեծ նշանակություն ունեն  ժամանակակից բժշկության մեջ։ Ճառագայթաբանության հիմնախնդիրն է առավելագույնս հստակ ախտորոշել հիվանդությունը, ինչն էլ արդյունավետ բուժման անառարկելի հիմքն է:  Ապացուցված է, որ ռադիոլոգիայի զարգացումը նկատելիորեն նվազեցրել է մարդկային մահացությունը՝ ի շնորհիվ վաղ ախտորոշման հնարավորությունների:

«Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված «Ապագայի բժշկություն․համատեղ հայացք համընդհանուր խնդրին»  գիտաժողովի համակազմակերպիչն է։ Ասոցիացիայի նախագահ՝ Կոստան Ղալումյանը նշում է, որ ասոցիացիան միակն է այս ոլորտում և համախամբում է բոլոր ճառագայթաբաններին մեկ հարկի տակ։ Ասոցիացիան Ռադիոլոգների եվրոպական միության լիիրավ անդամ է։
14449922_1306709959369223_8708326511011938426_n

-Որքանո՞վ  են նոր տեխնոլոգիաները հասանելի երիտասարդ մասնագետներին, և ի՞նչ առաջընթացներ են գրանցվում ռադիոլոգիայի ոլորտում։
-Բժշկագիտության որոլրտում ռադիոլոգիան համարվում է երիտասարդ ուղղություն,  և հատկապես համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան 20 տարվա պատմություն ունեն։  Երիտասարդները բավական արագ են յուրացնում այս մասնագիտությունը և դա, անշուշտ, նորագույն համակարգչային տեխնոլոգիաներով է պայմանավորված:  Հայաստանի Հանրապետությունում առաջին (և  այն ժամանակ միակ) տոմոգրաֆը իր տեղը գտավ Դիագնոստիկա  բժշկական  կենրտոնում ՝ 1988-89  թ․ և այդ սարքով  աշխատում էին երկու-երեք մասնագետ, որոնք հիմա մեր ավագ դասախոսներն ու գործընկերներն են։ Երկրորդ տոմոգրաֆը 1994 թ․տեղադրվեց Էրեբունի բժկական կենտրոնում, և այդ ժամանակվանից մեծ առաջընթաց ունեինք համակարգչային ախտորոշման ոլորտում ավելի պարզ ՝  քայլային և սպիրալային սարքերի շնորհիվ։  Իսկ մուլտիսպիրալային համակարգչային սարքը  տեղադրվեց  2006 թ․՝  Նաիրի բժկական կենտրոնում։ Թեպետ հետագայում արդեն գրեթե բոլոր կենտրոնները հագեցած էին համակարգչային շերտագրման սարքերով, մասնագետների պակասի խնդիր  առաջացավ, և դա բավական մեծ խթան հանդիսացավ ՝  այս ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավման հարցում։ Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ այսօր հանրապետության գրեթե բոլոր կենտրոններում ռադիոլոգների զգալի մասը երիտասարդ մասնագետներ են։
-Որքանո՞վ է այսօր արդյունավետ և արդիական ռենտգեն ախտորոշումը և արդյոք համակարգչային շերտագրման և մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հետազոտությունները չեն փոխարինում այն։
-Շատ կարևոր է ռենտգեն ախտորոշումը․  դա հիմքն է,  այբբենարանը այս ոլորտի, և չի կարող լինել  հիմք առանց ռենտգենի։  Այստեղ չեմ կարող չնշել Բ․ ֆանարջյանի և  Զ․ Մովսիսյանի ներդրումը, որոնք  լավ դպրոց ստեղծեցին և ռադիոլոգների սերունդ  կերտեցին։ Ճիշտ է, երիտասարդ  մասնագետների մեծ մասը վերապատրաստվում է արտասահմանյան կլինիկաներում, որտեղ ավելի մեծ քայլերով են առաջ գնում, և իրենց փորձից չօգտվելը սխալ կլինի, սակայն կարելի էհամատեղել այստեղ ձեռքբերված գիտելիքն ու այնտեղ ստացած փորձը։ Ինչ վերաբերվում է ԿՏ և ՄՌՏ հետազոտությունների արդյունավետությանն ու արդիականությանը, իհարկե, դա շատ է հեշտացնում  կլինիկական բժիշկի աշխատանքը՝ ախտորոշման հարցում,  հիվանդության տարատեսակները տարբերակելու հարցում,  հետագա բարդությունները կանխորոշելու , և նույնիսկ վիճահարույց հարցերում, այսինքն՝ իրավաբանական տեսանկյունից։
Դուք նույնպես Անկախության սերնդի ներկայացուցիչ եք։Ինչպե՞ս եք գնահատում  Ձեր անցած ճանապարհի ձեռքբերումները, նվաճումները, և, առհասարակ, կարիերայի առաջընթացը։
-Ցավոք,  Հայաստանի Հանրապատությունում ռադիոլոգիայի ոլորտի ուսումնասիրությունը  և  դպրոցը   այն տարիներին դեռ զարգացած չէր, և մեր ավագ ընկերներն ու ուսուցիչները իրենց վերպատրաստումն ԱՄՆ-ում անցնելուց հետո, փոխանցում էին մեզ՝ երիտասարդ ռադիոլոգներիս, իրենց փորձն ու գիտելիքը։
Աշխատանքային գործունէությունս սկսել եմ 2007 թ․՝ Բժկակական համալսարանն ավարտելուց հետո, երբ  ուսումս շարունակեցի Առողջապահության Ազգային ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնի օրդինատուրայում։  Զուգահեռ սովորել և մասնագիտացել եմ  Ավստրիայում։ Արտերկրի փորձն, իհարկե, իր արդյունքներն ունի, քանի որ, ինչպես գիտեք, բժշկագիտության  բոլոր հիմնադիրները  արտասահմանում սովորած և վերապատրաստված լինելով են ստեղծել և շարունակել գործը Հայաստանում։ Մեր Ասոցիացիան  Եվրոպական ասոցիացիայի  լիիրավ անդամ է, և այսօր մենք մեծ հնարավորություններ ունենք արտասահմանում ուսում և վերապատրաստում կազմակերպելու մեր երիտասարդ ռադիոլոգների համար։
Մի՞թե  հնարավոր չէ այս ոլորտում  հմտանալ մեր երկրում։
Այսօր արդեն համալսարանական կլինիակներում տեղադրված են համապատասխան սարքավորումներ, որոնք լավ հիմք են հանդիսանում ուսանողների համար։ Ունենք ախտորոշման երեք ամբիոն, և ամբիոնների լավագույն ուսանողները խրախուսվում են ասոցիացիայի կողմից թե՜ դրամական միջոցներով, և թե՜ իրենց նածընտրած կլինիկաներում վերապատրաստում անցնելու   հնարավորությունով։ Հետագայում պետք է փոխվի ուսուցման, դասաժամերի կարգավորման և բաշխման կարգը։ Բարձրագույն տեխնոլոգիաներին հատկացված են բավականին  քիչ դասաժամեր, և դա պայմանավորված է մասնագետների զբաղվածության և ապարատների քիչ քանակով։ Հուսամ, որ հետագայում այդ խնդիրն այլևս չի լինի, և ուսանողները, որոնք ցանկանում են մասնագիտանալ , օրինակ ՄՌ տոմոգրաֆիայի ոլորտում, կունենան այդ հնարավորույունը, և  ժամանակը ճիշտ և արդյունավետ կօգտագործեն։
— Ի՞նչ ասելիքով եք հանդես գալու գիտաժողովին։
-Ռադիոլոգիային առանձին մասնաբաժին է հատկացված։ Բացման խոսքով հանդես կգա  Աղաբեկյան կենտրոնի  տնօրեն՝  Գեղամ Աղաբեկյանը, որը Հանրապետության վաստակաշատ ռադիոլոգներից է և, կարելի ասել,  ուլտրաձայնային հետազոտման հիմնադիրներից մեկը։ Իրենց խոսքը կասեն մեր ասոցիացիայի վարչության մյուս անդամները ՝փոխնախագանը և էթիկայի գծով հանձնաժողովի նախագահը։  Ես  ելույթ կունենամ  մի քանի դասախոսությաններով: Գիտաժաողովին մեզ հատկացված մասում ելույթներով հանդես են գալու երիտասարդ մասնագետները՝ Անկախության տարիներին փորձ ու գիտելիք ստացած և արդեն կայացած մեր կոլեգաները։ Մեր ասոցիացիայի  նպատակն էր՝   ստեղծել կամուրջ երիտասարդ  ու տարեց ռադիոլոգների  միջև, և կարծում եմ, դա մեզ հաջողվեց։ Գիտաժողովին ելույթով հանդես գալու նպատակն է նաև՝ ներկայացնել երիտասրադ մասնագետներին այս ոլորտի առաջընթացները, նորամուծությունները, եվրոպական և  արևմտյան ասոցիացիաների հետ ավելի լայն կապեր հաստատելու ճանապարհները։
Հայաստանի Անկախության 25 ամյակը մեծ ձեռքբերում է մեր հանրապետության  համար։ Մենք ուրախ ենք, որ ապրում ենք անկախ Հայաստանում և  անկախության տարիներին ենք կրթություն ստացել։ Եթե ուշադիր ուսումնասիրեք գիտաժողովի ծրագիրը, ապա կտեսնեք, որ ելույթների մեծ մասը հատկացված է երիտասարդ մասագետներին, որոնք  կայացած մասնագետներ են այսօր, իսկ շատերն արդեն կինիկաների բաժնի վարիչներ են։
-Ձեր ուղերձը կրտսեր սերնդին։
-Ամենակարևորը՝ չհիասթափվել։  Շատ կարևոր է հասկանալ, որ ճանապարհը երկար և բարդ, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի երկրում  չես գնահատվի այնպես, ինչպես Հայրենիքումդ։ Իսկ որպես խորհուրդ կարող եմ ասել՝  արտասհաման գնալու քայլին դիմեն միայն  ոլորտում հմտանալու, կայանալու և իրենց վերագտնելու համար։ Եվ թող երբեք չմարի ուսանողական տարիների ձգտումն ու հավատը,  և, հավատացեք, հետագայում  հաջողությունն իրենց կժպտա։