Վիեննայի մասնագետները` ալերգոդիագնոստիկայի մասին

Սեպտեմբերի 29-ին Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնն իրականացրեց  ալերգոլոգիայի դպրոցի առաջին սեմինարը:

Հանդիպմանը մասնակցում էին ալերգոդիագնոստիկայով հետաքրքրվող բոլոր մասնագետները` թերապևտներ, ալերգոլոգներ, մաշկաբաններ, մանկաբույժներ, այլ նեղ մասնագետներ: Ներկայացվեց  ալերգոդիագնոստիկայի բազային կուրսը, նաև մոլեկուլյար ալերգոլոգիայի կուրսը: Միջոցառումը լինելու է միջազգային հավաստագրված և միջոցառման վերջում տրվելու են դպրոցին մասնակցությունը հավաստող սերտիֆիկատներ:

dsc_0966

Վիեննայի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս Գաստագերը ներկայացրեց Ախտորոշման 1-ին աստիճան «IgE ախտորոշման մեթոդները և դերը պոլիկլինիկ պրակտիկայում» – պրոֆ., թեմայով զեկույցը: Ֆելիքս Գաստագերը մասնագիտությամբ կենսաինժեներ է, մեծ ներդրում ունի IgE միջնորդված ռեակցիաների ուսումնասիրման, IgE քանակական որոշման մեթոդները առօրյա բժշկական գործունեությունում կիրառման մեջ: Նա մասնավորեցրեց
IgE որոշման առանձնահատկությունները թերապևտի պրակտիկայում:

dsc_0929

Ախտորոշման 2-րդ աստիճանը`  «Ալերգոդիագնոստիկա` «Էկզեմա, Ռինիտ, Ասթմա» սիմպտոմատիկ փաթեթներ» զեկույցով հանդես եկավ  պրոֆ. Ալեքսանդր Հիլ, INUNIMAI (International Network of University for Molecular Allergology and Immunology):

Ախտորոշման 3-րդ աստիճանը ներկայացրեց Վիեննայի Բժշկական Համալսարանի պրոֆեսոր  Վիկտորիա Գարիբը` «Մոլեկուլյար ալերգոդիագնոսիտկա» զեկույցով:

dsc_0955

Հանգամանորեն պարզաբանվեց մոլեկուլյար ալերգոլոգիայի հիմունքները, ալերգեննների մոլեկուլյար դասակարգումը, սննդային ալերգիաների հետազոտման մեթոդները և անաֆիլաքսիան:

dsc_0925

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ կերպով քննարկվեցին մասնագետներին հուզող հարցերը, բոլոր խնդիրները, որոնց հանդիպում է բժիշկը ալերգիաների պարագայում: Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնն իրականացրեց  ալերգոլոգիայի դպրոցի` պարբերաբար սեմինարներ կիրականացնի` պրակտիկ բժիշկներին ու հետաքրքրվողներին ապահովելու ժամանակակից գիտելիքներով: