Հանուն առողջ տեսողության

Տեսողության համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Այս օրը նշվում է համաշխարհային հանրության ու մասնագետների ուշադրությունը կենտրոնացնելու կուրության, տեսողության խանգարումների, ինչպես նաև` տեսողության խնդիրների վերականգնման հնարավորությունների ուղղությամբ:

072620d5f2fcc5cdf7c9bd9b7132a7f4

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն. աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսի՝ 285 մլն մարդու տեսողությունը խաթարված է: Դրա հիմնական պատճառներն են տեսողության ճշգրտման բացակայությունը (ակնոցներ), կատարակտը և գլաուկոման: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է «2014-2019թթ. տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագիրը», որը 2013թ-ի առողջապահության համաշխարհային 66-րդ ասամբլեայում ընդունվել է անդամ բոլոր երկրների կողմից: Ծրագրի նպատակն է կրճատել տեսողության հաղթահարելի խաթարման և կուրության տարածվածությունը՝ ժամանակակից և լիարժեք ակնաբուժական ծառայությունները բոլորի համար մատչելի և հասանելի դարձնելու միջոցով: