Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  բացման օրվանից այստեղ գործում է մանկական գլաուկոմայի բուժման լայնածավալ ծառայություն, սակայն վերջին 15 տարիների ընթացքում այն ավելի զարգացել և կատարելագործվել է, ինչի շնորհիվ բնածին և մանկական տարիքի գլաուկոմայով երեխաները կարող են ստանալ ժամանակակից բուժում աշխարհում ընդունված  ամենաբարձր մակարդակի վրա:

dsc_0137

Մանկական գլաուկոման կարող է լինել բուն բնածին, որը  ախտորոշվում է երեխայի մոտ ամնիջապես ծնվելիս մինչև 2 տարեկանը և բնածին, որը կարող է զարգանալ մինչև 14 տարեկանը՝ որպես առանձին հիվանդություն, կամ զուգորդել այլ ընդհանուր հիվանդություններին: Գլաուկոման ներգրավում է իր մեջ մի քանի խնդիր, որոնց հիմնական վտանգավոր հետևանքը տեսողական նյարդի թուլացումն ու մահացումն է:

Հիմնական դրդապատճառն այստեղ ներակնային ճնշման մակարդակն է, հիմնականում նրա բարձրացումը: Երեխայի աչքը չափից մեծանում է, սպիտապատյանի հատվածը փոքրանում, աչքը կարմրում է, փայլը կորչում է, արցունքահոսությունը և աչքը տրորելը խիստ շատանում: Այս ամենը հիմնականում նկատում են ծնողները և մանկաբույժները՝ թե՛ ծննդատանը, թե՛ արդեն տանը երեխային խնամելիս: Եվ, եթե, ժամանակին այս ախտորոշումը նշանակում էր անխուսափելի կուրություն, ապա այսօր բնածին գլաուկոման ենթարկվում է  լիարժեք բուժման և հսկողության:

glaukoma-vroj

Ամենակարևորը՝ ժամանակին զբաղվելն է և խիստ հսկողությունը: Հիվանդությունը կարող է զարգանալ թե՛  մեկ աչքում, թե՛ երկու աչքերում: Բուժման հիմնական ուղղվածությունը ներակնային ճնշումն իջեցնելն է:

Դեղորայքային բուժում բուն բնածին գլաուկոմայի ժամանակ կատարվում է միայն վիրահատության նախապատրաստվելու համար, քանզի միակ լիարժեք և կիրառելի մեթոդն այսօր վիրահատությունն է:

Գլաուկոմայի բուժումը մանուկների և մեծահասակների մոտ տարբեր է: Լազերային միջամտությունը բնածին գլաուկոմաների համար էֆեկտիվ չի համարվում, դրա համար չի կատարվում:

img_4221

Դրան հակառակ երեխաների մոտ կատարվող գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա վիրահատությունները չեն կատարվում մեծահասակների մոտ:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ Մանկական և Գլաուկոմայի բաժանմունքների համատեղ ստեղծված ծառայության շնորհիվ կատարվում են բնածին գլաուկոմայի վիրաբուժական  միջամտությունները՝ գոնիոտոմիան, տրաբեկուլոտոմիան, սինուստրաբեկուլէկտոմիան և փականների իմպլանտացիան:

Այսօր երեխաների ժամանակին դիմելու շնորհիվ արդյունքների դրական թիվը  կազմում է 88%:

2015թվ.-ին բնածին գլաուկոմայով կատարվել է 26 վիրահատություն , 2016թ. այդ թիվը մինչև հոկտեմբեր ամիսը կազմում է 25:

Բոլոր վիրահատությունները անցնում են անեսթեզիոլոգների հետ համատեղ և  նրանց հսկողության տակ, և ոչ մի վիրահատական բարդություն չի նկատվել:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները և ձեռք են բերվել բոլոր այն սարքավորումները, որոնք թույլ են տալիս համաշխարհային ամենաբարձր մակարդակի կատարել բնածին և մանակական գլաուկոմայով երեխաների վիրահատական բուժումը, և, որն ամենակարևորն է՝ հետվիրահատական լիարժեք հսկողությունը: