Տեղի ունեցավ վերանորոգված արյունաբանական կենտրոնի բացման արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը:

994748_1824832367757884_2205163766419517529_n

ՀՀ առողջապահության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին և կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:

14947844_1824832704424517_5590064111451342414_n

Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

15032821_1824832557757865_3754561836824884106_n

Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է վերջին սերնդի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում։

14915144_1824832621091192_8655104415808577699_n

Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրից ժամանած հիվանդները:

15027797_1824832424424545_423864708412467471_n

«Արյունաբանական կենտրոնն իր գերխնդիրը պետք է դարձնի` առաջնորդվելով «Ոսկրածուծի փոխպատվաստման ազգային ծրագրով», Հայաստանում այս ծառայությունը դարձնել տարածաշրջանում նախատիպը չունեցող բարձր տեխնոլոգիական բուժման տեսակ, որը զգալիորեն կբարձրացնի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կիջեցնի արյան չարորակ հիվանդություններով պայամանավորված մահացության ցուցանիշը»,- ողջույնի խոսքում ասել է նախարար Լևոն Ալթունյանը։

Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլին հպարտությամբ է արձանագրել իրենց  մասնակցությունն այս նախարգծին։

«Հայաստանն իրավացիորեն կարող է հպարտանալ առողջապահական իր ցուցանիշներով»,-ասել  էնա։ Անդրադարձ կատարելով համատեղ ծրագրերով վերջին 2 տասնամյակում առողջապահական համակարգում արձանագրված  հաջողություններին` որպես դրական օրինակ նշել է երկրում մայրական և մանկական մահացության նվազումը,  կյանքի միջին տևողության ցուցանիշի բարելավումը։