Գլաուկոմայի նորագույն բուժում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել են  հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ:

«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է»,-ասում է գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

new4

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի` որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է:

SONY DSC

SONY DSC

Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:

Կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով` զարգացում է ապրում:

Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի սարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Լ. Ոսկանյանը և գլաուկոմայի բաժանմունքը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ,  ժամանած բժիշկների խոսքերով իրենց համար մեծ պատիվ է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը: