Երջերաթաղանթի հիվանդությունների բուժում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա – DALK /deep anterior lamellar keratoplasty/

2013թ.-ից Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում Հայաստանում առաջին անգամ կատարվել է խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա վիրահատությունը:

img_6185-1

Թափանցող կերատոպլաստիկան կենտրոնում հաջողությամբ իրականացվում է սկսած 1986թ.-ից:  Տարեկան մոտ 150-200 հիվանդի կատարվում է այս վիրահատությունը՝ եղջերաթաղանթի պղտորման պատճառով: Եղջերաթաղանթը աչքի արտաքին թափանցիկ թաղանթն է:  Առաջացած կուրությունը վերականգնելու համար /կերատոկոնուս, քիմիական այրվածքներ, եղջրենու մակերեսային խոցեր և այլն/: Սակայն խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկան իրենից ներկայացնում է նորամուծություն: Սա մի վիրահատություն է, որի ժամանակ եղջերաթաղանթի միայն առաջային շերտերն են հեռացվում և փոխարինվում նոր հյուսվածքով և հիվանդի եղջերաթաղանթի խորը կամ խորանիստ շերտերը պահպանվում են, դրանով իսկ մոտ 10 անգամ նվազում է նոր հյուսվածքի օտարման հավանականությունը: Այս վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի եղջերաթաղանթի խորանիստ շերտերը դեռևս թափանցիկ են /օրինակ՝ կերատոկոնուս հիվանդության ոչ խիստ զարգացած ստադիաներում, եղջերաթաղանթի պղտորումների սպիերի դեպքում, երբ տուժված են միայն առաջային շերտերը/: