Բոլոր սխալները թողնենք 2016-ում

Շատերիս համար այն երկարաշունչ տարի էր, և մենք ստիպված էինք շունչներս պահած ապրել…

Հիմա, երբ նոր է սկսվում տարին, իսկական ժամանակն է պահն օգտագործել մեկընդմիշտ հետևում թողնելու այն, ինչն այնքան անհանգստացնում է: Այս ընթացքում կարելի է թույլ տալ ավելի խորաթափանց լինել, վերլուծել այն հիմնական դեպքերն ու իրադարձությունները, որոնք, թվում է, հանգիստ չեն տալու… այնուհետև բաց թողնել ամենը…

200275852-001 (1)

Ամենատարբեր ուսումնասիրություններն ու հոգեբանների գրառումները ցույց են տալիս, որ ամենատարբեր իրադարձությունները տարիներ շարունակ չեն դադարում ցավեցնել մեզ, քանի դեռ մենք չենք ներել ինքներս մեզ՝ սխալ վարմունքի, մտքերի, քայլերի համար:

Վերլուծելով դեպքերը՝ մենք հաճախ ենք արձանագրում, որ թույլ ենք տվել ամենատարբեր ‹‹սխալ›› մարդկանց ներխուժել մեր կյանք: Բնականաբար, մենք չենք կարող հստակ տարբերակել մարդդկային որակները, առավել ևս՝ գուշակել ապագան՝ նախապես զգուշանալու այս կամ այն տհաճ միջադեպից:

Բավական հաճախ ենք մենք կանգնում ընտրության առաջ, կյանքը միևնույն հարցի լուծման համար բազում ճանապարհներ է առաջադրում, մինչդեռ մեր կենսափորձն ու ներզգացողությունը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհով են ուղղորդում: Արդյունքում ընտրում ենք ուղի, որը հետագայում մեծ փորձությունների առաջ է կանգնեցնում: ‹‹Ես չեմ ների ինքս ինձ›› այս արտահայտոթյունը հաճախ ենք ասում ինքներս մեզ, մինչդեռ՝ պետք է սովորենք ներել սխալ ճանապարհի ընտրության համար: Այս չափազանց նուրբ զգացողությունը կստիպի ուժ առնել ու նոր հայացքով նայել, ընտրել ոչ թե ախալվածի, այլ սխալները խմբագրողի դիրքորոշումը:

10488 (1)

Սա վերաձևավորման մի հսկայական փուլ է, որի կարևորագույն քայլը մեկ որոշումն է՝ գիտակցել ու ներել սեփական սխալները՝ այն որ անհրաժեշտության դեպքում չեք եղել սիրելիներին սատար, արհամարհել եք, խուսափել, մեծ արժեքներ տվել անկարևորին, կարևորել սին երևույթները, թերագնահատել Ձեզ և մյուսներին…

Անցած տարվա 12 ամիսները շատերիս համար են մի ակնթարթում անցել, իսկ դա հնարավորություն չի տվել արժևորելու ժամանակը, գնահատելու պահի լրջությունը: Տարին սկսվել է ու սա լավագույն հնարավորություն է թերթելու էջը:

2017-ին ամեն ինչ նույնն է լինելու՝ նոր հանդիպումներ, նոր մարդիկ ու որոշումներ, նոր սխալներ… դրանք որքա՞ն կցավեցնեն Ձեզ, կորոշեք ինքներդ: