Կատարյալ և առողծվածային

Ամենակատարյալ ու ամենաառեղծվածային՝ մարդկային ուղեղն է: Դարեր շարունակ այն  գիտնականների ու բժիշկների ուսումնասիրությունների առանցքում է: Աստիճանաբար նոր ոլորտներ ու որակներ են բացահայտվում, որոնք նոր մակարդակ են հաղորդում թե մարդու օրգանիզմի ճանաչողությանը, թե գիտության զարգացման մակարդակին: Մարդկային գլխուղեղը խոշորացույցի ներքո:

ուղեղ

Գլխուղեղը ողնաշարավորների ամենաբարդ օրգանն է: Մարդու գլխուղեղը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից, որոնք միմյանց փոխկապակցված են: Ֆիզիոլոգիական տեսանկյունից այն կառավարում է օրգանիզմի բոլոր օրգանների ու օրգան-համակարգերի ֆունկցիան: Դա իրականացվում է մկանային ակտիվությամբ, ինչպես նաև քիմիական տարատեսակ միացությունների, հորմոնների օգնությամբ: Այսպիսով հնարավոր է արագ ու համակարգված պատասխաններ տալ արտաքին միջավայրի այս կամ այն ազդակներին: Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ: Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:

Ուսումնասիրությունները փաստում են, որ աշխարհի ամենահին գլխուղեղները հայտնաբերվել են նաև Հայաստանի Արենի քարանձավների համակարգում:

Գլխուղեղի ուսումնասիրությունների ոլորտում մեծագույն նշանակություն է տրվում ինչպես ֆիզիոլոգիական, այնպես և հոգբանական ոլորտներին: Ընդհանուր առմամբ, վաղ շրջանի փիլիսոփաները բաժանվում էին երկու խմբի, մարդիկ, ովքեր հավատում էն, թե հոգին սրտում է,  և ովքեր հավատում էին, թե այն գլխուղեղում է:

Այսպիսով հայտնաբերվել է, որ  Մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը միայն: Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ քնած ժամանակ: Կան մասնագետներ, ովքեր համոզված են, որ ամենաակտիվ վիճակում ուղեղը գտնվում է քնած վիճակում: Քանի որ այս ընթացքում այն վերամշակում է օրվա ու անգամ ամիսների վաղեմությամբ տեղեկատվությունը: Հենց այսպիսով են պատճառաբանվում երազներն ու տեսիլքները:

 

Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ իրականացնել, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:
Բավական հաճախ ուղեղն ասոցացվում է մտքի ու մտածողության հետ: Մասնագետները կարծում են, որ միտքն այնքան զորավոր է, որ կարող է ներազդել նաև օրգանիզմի ֆիզիոլոգիական գործառույթների վրա:

 

Հենց դրանով են պայմանավորվում մի շարք հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև չբուժվելու հավանականությունը:

Հատկանշական է, որ բազմաթիվ հիվանդությունների բուժումը ևս խորհուրդ է տրվում սկսել մտքի վրա ներգործությունից:

Սթրեսները, մտահոգութոյւններն ու մտատանջությունները, ընդունված է համարել, որ սկիզբ են առնում հենց մտքերից, հետևաբար և՝ ուղեղում: Սա նշանակում է, որ ցանկացած բուժմանը զուգահեռ պետք է աշխատել նաև միտքը բուժելու ուղղությամբ:

 

Գլխուղեղի հիվանդությունները մեծամասամբ տեղային են: Սակայն հատկանշական է, որ գլխուղեղի հիվանդությունները պարտադիր կերպով իրենց հետևանքներն են ունենում նաև այլ օրգան-համակարգերի վրա:

 

Պետք է նկատել, որ գլխուղեղն այն օրգանն է, որն անմիջական ազդեցություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած երևույթից: Այդ թվում, օրգանիզմ այս կամ այն ճանապարհով ներթափանցած թւնանյութերը ևս իրենց դրսևորումն են գտնում ուղեղի ֆունկցիայի վրա:

 

Գլխուղեղի ոչ պատշաճ գործունեության մասին կարող են վկայել մարդու վարքային փոփոխությունները: Քանի որ ուղեղի յուրաքանչյուր մասնիկն ունի իր պատասխանատվության ոլորտը, ախտահարումը թողնում է իր հետևանքները:

 

Գլխուղեղի տարատեսակ ախտահարումները անդրադառնում են մարդու հիշողության, զգացողության, մտածելակերպի, մտավոր ունակությունների վրա: Հետևաբար խորհուրդ է տրվում վարքային նկատելի տարբերությունների դեպքում բժշկի դիմել:

 

Ներկայում գիտությունը մեծ նվաճումներ է արձանագրել ուղեղային տարատեսակ հիվանդությունների ախտորոշման հարցում: Մագնիսառեզոնանսային, համակարգչային շերտագրումները հարավորություն են տալիս առավելագույնս տեղեկատվություն ունենալ գլխուղեղի կառուցվածքային փոփոխութոյւնների վերաբերյալ:

Գլխուղեղի հիվանդություններից յուրաքանչյուրը բուժվում է իր հատուկ ընթացակարգերով՝ նայած, թե որ հիվանդության մասին է խոսքը:

 

Որպես կենտրոնական նյարդային համակարգի հիմնական պատասխանատու, ուղեղն է ապահովում նաև նյարդաբանական, նյարդային ու հոգեբանական մի շարք հիվանդությունների զարգացումը: Բավական հաճախ հոգեկան հիվանդությունները հենց ուղեղի հետ են առնչվում:

Մասնագետների պնդմամբ, նյարդաբանական, ինչպես նաև հոգեբանական բոլոր հիվանդությունները բուժելուց առաջ անհրաժեշտ է սկսել սեփական մտքերի կառավարումը:

 

 

Մարդիկ պետք է իմանան, որ հենց գլխուղեղից է գալիս ուրախությունը, հիացմունքը, զվարճանքը և սպորտը, և վիշտը, սուգը, հիասթափությունն ու բողոքը:

…Եվ նույն օրգանի շնորհիվ է, որ մենք դառնում ենք խելագար ու ցնորամիտ և վախն ու տագնապը հետապնդում է մեզ, մի մասին գիշերը, մյուսին՝ ցերեկը, և երազանքները և անժամանակ ցանկությունները և անհապատասխան հոգսերը, և ներկայի հանդեպ անգիտությունը, և անգործածականությունն ու անկարողությունը: Այս ամենի պատճառը մեր գլխուղեղն է, երբ առողջ չէ…

Հիպոկրատ Սուրբ հիվանդության մասին