Կարևորը հոգու աչքերն են

Աշխարհը, մարդկանց երևույթները լիարժեք ընկալելու համար կարևոր է մարդկային բոլոր զգայարանների գործունեությունը: Թվում է` միայն այս պարագայում է հնարավոր հասկանալ, գիտակցել ու արժևորել աշխարհն ուիրականությունը: Սակայն երբեմն հանգամանքների բերումով մարդիկ ստիպված են լինում զրկվել որևէ զգայարանից:  Պատճառները տարբեր են, իրավիճակները` կառավարելի:

Տեսողությունը մարդու գործունեության կարևորագույն բաղադրիչն է: Չտեսնել աշխարհն ու մարդկանց, չտարբերակել երևույթներն ու  հիմնվել միայն զգալու և լսելու ունակության վրա:

Կուրություն. խիստ գիտական իմաստով այն  երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստ, լույսը մութից տարբերելու անընդունակություն (այսպես կոչված՝ բացարձակ կուրություն, երբ տեսողությունը հավասար է 0-ի)։ Գործնական և սոցիալական իմաստով կուրությունը լայն հասկացություն է. մարդը համարվում է կույր, եթե կորցնում է շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չի կարողանում առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Տարբերում են կուրություն հասկացության հետևյալ ձևերը։

Կուրությունը 2 աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասր է 0-ի, կոչվում է բացարձակ կուրություն։ Բժշկության մեջ տարբերակվում են գործնականորեն կույր և տարբեր հիվանդությունների կամ մասնագիտական պրակտիկայի հետ կապված կուրության ձևեր: Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։

Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են, չնայած դժվարությամբ, ինքնուրույն տեղաշարժվել։ Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում։ Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարունակել մասնագիտկան գործունեությունը։ Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի։

Բնածին կուրությունը կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ։ Ձեռքբերովի կուրությունը նախկինում առաջանում էր հատկապես ծաղիկ հիվանդությունից։ Իսկ ներկայումս դրա հաճախակի պատճառներից են աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները, հատկապես շաքարային հիվանդության դեպքում, զարգացող կարճատեսությունը, աչքի ու գանգագլխուղեղային վնասվածքները, վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, օրինակ՝ տրախոման։ Այնուհանդերձ, կուրությունը հաճախ առաջանում է գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանքով։ Ուստի շատ կարևոր են հատկապես արտադրական և գյուղատնտեսական վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը։ Կուրությունը մի շարք  հիվանդությունների արդյունք է:


Գլաուկոման տեսանյարդի հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում տեսանյարդի թելերի բնորոշ ատրոֆիա, տեսադաշտի սպեցիֆիկ նեղացում, իսկ ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն: Այս վիճակը կարող է հանգեցնել տեսողական ֆունկցիայի խանգարման: Երկար տարիներ այն համարվում էր անբուժելի և դիտարկվում էր որպես տեսանյարդն ախտահարող կարևորագույն գործոններից մեկը, որի հետևանքն անխուսափելիորեն կուրությունն էր լինելու: Այսօր գլաուկոման բուժվում է, և քանի որ այն վնասում է տեսանյարդը, այսինքն նյարդային հյուսվածք, որը, ինչպես հայտի է, չի վերականգնվում, ապա բուժումն ուղղված է առկա տեսողական ֆունկցիաների պահպանմանը և հնարավոր բարդություների կանխարգելմանը: Հատկանշական է, որ այս հիվանդությունն իր հետևանքներով կարելի է և պետք է կանխարգելել:

Կատարակտան հիվանդություն է, որի պատճառով աչքի բյուրեղիկը, մասամբ կամ լիովին, կորցնում է թափանցիկությունը և տեսողությունը թուլանում է: Այս հիվանդության զարգացման հիմնական պատճառն օրգանիզմի ծերացման բնական գործընթացն է և էնդոկրինային խանգարումների այնպիսի առկայությունը, ինչպիսիք են նյութափոխանակության խանգարումը, շաքարային դիաբետը, ավիտամինոզը և այլն: Մասնագետների կարծիքով, կատարակտայի առաջացման պատճառներից կարող են լինել նաև ժառանգական նախահակվածությունը, աչքի մի շարք հիվանդությունները, վնասվածքները, բնապահպանական վատ վիճակը:

Հիվանդություններից յուրաքանյուրի դեպքում համապատասխան հետազոտութոյւններ են իրականացվում: Գործիքային զննումնրը հնարավորություն են տալիս սահմանելու հստակ ախտորոշում և որոշելու հնարավոր բուժման ռազմավարությունը:

Այս հիվանդություններից և հիվանդագին վիճակներից յուրաքանչյուրը անհապաղ բուժման անհրաժեշտութոյւն ունի, հակառակ պարագան` կուրությունը կարող է լինել:

Յուրաքանչյուր դեպքում նշանակվում է համապատասխան բուժում, որոնք միտված են հնարավորինս պահպանել տեսողությունն ու երկարաձգել կուրության հասնելու հավանականությունը:

Ամբողջ աշխարհում մեծագույն ուշադրություն է դարձվում կուրության խնդիրներ ունեցող մարդկանց սոցիալականացանը: Բրայլյան գրի գյուտին հաջորդում են չտեսնող մարդկանց համար գաջեթների ստեղծումը, ազատ տեղաշարժն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը:

Այն դեպքում, երբ տեսողությունն անխուսափելի է, մարդիկ ներգրավվում են հատուկ սոցիալականացման աշխատանքներւոմ ու ծրագրերում: Այսպիսով  նրանք սովորում են հմտություններ, որոնց շնորհիվ առավել հեշտ է լինում առանց տեսողության ապրելը: Կարևորը հոգու հայացքն է, հոգու աչքերը, որոնք շատ դեպքերում ավելի սրատես են ու զգայուն: