Մելանոմա

Բոլոր ժամանակներում գեղեցկության կարևորագույն չափանիշ է համարվում անթերի ու հարթ մաշկը: Սակայն,  որոշ գնահատումների համաձայն, մաշկի վրա տեղակայված  խալերը ևս գրավչություն ու հետաքրքրություն են  հաղորդում մարդուն: Շատ ու շատ աստղեր ու հեղինակավոր անհատներ առանձնանում են նաև մարմնի որևրէ հատվածի խալով: Սակայն միշտ չէ, որ այդ խալը գեղագիտությունն է ապահովում, հակառակը՝ այն իսկական գլխացավանք ու վտանգ է: Խալ, թե մելանոմա՝ մաշկի քաղցկեղ, շատ հաճախ հենց այս հարցադրումն է ստիպում զգուշանալ, ավելին՝ միջոցներ ձեռնարկել:

Ուռուցքային հիվանդությունների ողջ ընտանիքում մելանոման ամենաքիչը հանդիպող քաղցկեղի տեսակն է: Սակայն միևնույն ժամանակ համարվում է  ամենավտանգավոր մաշկի քաղցկեղի տեսակը, եթե իհարկե չի հայտնաբերվել վաղ փուլերում:

Ոչ բժշկական աչքով նայելիս շատ դժվար է տարբերակել կամ կասկածել՝ արդյոք մաշկի վրա ի հայտ եկած գոյացությունը սովորական խալ է, թե հավակնում է սպառնալ մարդու կյանքին:

Մելանոման մուգ շագանակագույն անհավասար ներկված գոյացության տեսք ունի: Շատերը բացարձակ չեն տարբերում այն սովորական խալերից: Չէ՞ որ սովորական խալեր ունեն բոլոր մարդիկ: Ինչպես և սովորական խալերը, այնպես էլ մելանոման կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում: Իհարկե կան որոշակի առանձնահատկություններ՝ կանանց ու տղամարդկանց պարագայում: Կանանց դեպքում այն հանդիպում է ստորին վերջույթների վրա: Տղամարդկանց մոտ ախտահարում է իրանի շրջանը:

Մելանոմայի զարգացումը սկսվում է, երբ մելանոցիտները սկսում են բազմանալ առանց վերահսկողության։ Մելանոցիտները տեղակայված են լինում մաշկի արտաքին շերտի՝ վերնամաշկի և երկրորդ շերտի՝ բուն մաշկի միջև։ Հիվանդության զարգացման այս վաղ փուլը կոչվում է ճառագայթային աճի փուլ և ուռուցքն ունի 1  Մմ-ից փոքր չափսեր։ Քանի որ քաղցկեղային բջիջները դեռևս չեն հասել արյունատար անոթներին, որոնք ավելի խորն են տեղակայված, քիչ հավանական է, որ այս փուլում քաղցկեղը կտարածվի մարմնի այլ շրջաններ։ Այս փուլում հայտնաբերման դեպքում մելանոման հնարավոր է վիրաբուժական եղանակով ամբողջությամբ հեռացնել։

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը սոլյարիում՝  արևայրուքային խցիկներում, բարձրացնում է մելանոմայի առաջացման հավանականությունը։ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը համարում է, որ արևայրուքային խցիկները քաղցկեղածին են այն անձանց համար, ովքեր սկսում են օգտվել դրանցից մինչև 30 տարեկանում և 75%-ով ավելի հաճախ են հիվանդանում մելանոմայով։

Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ ուլտրամանուշակագույն  ճառագայթման չափաբաժինը որոշիչ գործոն է  և կարող է պայմանավորել զարգացման մեխանիզմը։

Ընդհանուր առմամբ մելանոման շատ արագ է տարածվում: Առաջացումից ի վեր այն տալիս է բազմաթիվ մետազտազներ՝ ընդ որում՝  մետաստազները տարածվում են թե լիմֆատիկ՝ ավշային հանգույցների միջոցով, թե արյան միջոցով: Սա մետաստազների տարածման բավական լայն հնարավորություն է ապահովում: Արդյունքում կարող են ախտահարվել ոչ միայն մաշկը, այլև՝ բազմաթիվ օրգան-համակարգեր:

Մասնագետները փաստում են, որ բուժման արդյունավետությունը կախված է միմիայն վաղ ախտորոշման հնարավորությունից:

Մելանոմայի ախտորոշման հարցում գործում են մի քանի կարևոր սկզբունքներ: Առաջնահերթ է , իհարկե, բժշկի զննումը: Մասնագետները նախևառաջ հավաքում են տվյալ գոյացության առաջացման ու զարգացման վերաբերյալ հնարավոր ամբողջ ինֆորմացիան: Մեծ ուշադրություն է դարձվում գոյացության զարգացման ընթացքին: Մասնավորապես՝  գույնի փոփոխությունը և անհամասեռությունը առաջին ազդանշանն են, որին պետք է ուշադրություն դարձնի յուրաքանչյոր ոք: Մելանոման որպես կանոն աչքի է ընկնում նաև եզրերի  անհստակությամբ: Եթե սովորական խալը կամ այլ գոյացություններն ունեն հստակ ուրվագծեր, ապա՝ մելանոմայի պարագայում դա բացակայում է:

Մելանոմայի մասին կասկած է հարուցում նաև գոյացության չափսը: Եթե դրա տրամագիծն անցնում է 6 մմ-ն, նշանակում է առավել նկատելի զգոնության իարիք կա:

Ասիմետրիկությունը ևս մելանոմայի հիմնական ախտանշաններից է:

Եվ ամենակարևորը՝ ցանկացած գոյացության դեպքում պետք է բժշկի դիմել, եթե ժամանակի ընթացքում նկատելի է որևէ տիպի՝ գունային, ծավալային, ուրվագծային փոփոխություն: Առանձնահատուկ ուշադրության է արժանի հանգամանքը, եթե ժամանակի ընթացքում որևէ տիպի արտադրույթւոն է ունենում գոյացությունը, կամ դրանից արյուն է գալիս: Իսկ խոցոտումը մելանոմայի կարևորագույն նշաններից մեկն է:

Հիվանդության ընդհանուր վիճակի մասին տեղեկություն է տալիս նաև հիվանդի ինքնազգացողութոյւնը: Որպես ուռուցքային հիվանդություն, այն ազդում է ընդհանուր ինքնազգացողության վրա: Թուլությունը, սրտխառնոցը,  գլխապտույտները, ժամանակի ընթացքում ախորժակի բացակայությունը ուռուցքային հիվանդությունը բնորոշող կողմնակի հատկություններն են:

Երբ արտաքին տվյալների քննությունը կասկածներ է հարուցում, կարող է իրականացվել նաև  գործիքային հետազոտությունը,որը ի զորու է տեղեկութոյւն հաղորդելու գոյացության վերաբերյալ:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում տեղեկություն ստանալ ուռուցքային գոյացության տեղակայման, ծավալների, խորության վերաբերյալ: Որոշ դեպքերում հնարավոր է լինում նաև պարզել ուռուցքի բնույթը, անոթավորումը, այլ տեղեկութոյւններ ստանալ:

Մետաստատիկ ախտահարումների կասկածի պարագայում, իրականացվում են այլ գործիքային հետազոտոթւոյւններ՝ կախված, թե որ օրգան-համակարգի վրա է կասկածելի մետաստատիկ օջախը, իրականացվում է համապատասխան հետազոտոթւոյւն՝ ուլտրաձայնային, համակարգչային կամ մագնիսառեզոնանսային շերտագրում:

 

Հիվանդության ընդհանրական պատկերը ստանալու համար կարևոր է իրականացնել նաև այլ տեսակի հետազոտութոյւններ: Արյան ընդհանուր քննությունը այդ թվումէ :

Իրականացվումէ  նաև բիոպսիոն հետազոտոթւոյւն: Ուռուցքի բնույթը պարզվում է նաև որոշակի հատվածի լաբորատոր քննության արդյունքում:

 

Այս տեղեկություններն անչափ կարևոր են բուժումն արդյունավետ կազմակերպելու համար:

Մելանոմայի բուժման կարևորագույն նախապայմանը ժամանակ չկորցնելն է: Այս հիվանդւոթյունը բուժվում է ուռուցքային հիվանդությունների բնորոշ չափանշներով: Կախված գոյացության վաղեմութոյւնից, իրականացվում  է քիմիաթերապևտիկ, ճառագայթային , ինչպես նաև վիրահատական մոտեցումներ: Թերապևտիկ միջոցառումների հերթականութոյւնը որոշվումէ  անհատապես: Սակայն կարևորագույն քայլը, մանավանդ, երբ ուռուցքը հայտնաբերվել է վաղ շրջանում, մելանոմայի հեռացումն է վիրաբուժական եղանակով:

Վիրահատական բուժումից հետո ևս անհրաժեշտ է լինում իրականացնել պաթոմորֆոլոգիական քննություն, պարզելու բջիջների տարատեսակը, աճի ու զարգացման միտումները, և սահմանելու վերտջնական ախտորոշում:

 

Հատկանշական է, որ այս բուժումը չափազանց տևական է և հետևողականության անհրաժեշտություն ունի:

 

Մասնագետները զգուշանում են մելանոմայի կանխարգելման միանշանակ պայմաններ առաջադրել: Չէ որ քաղցկեղային նենգ հիվանդությունները չունեն առաջացման հստակ սահմանված նախապայմաններ:

Հիվանդության զարգացումն ու դրա չափազանց ծանր, հիմնականում անդառնալի հետևանքերը կանխելու կարևորագույն ու դեռևս անգերազանցելի մեթոդը զգուշությունն է՝ վաղ հայտնաբերելու զգոնութոյւնը: Արևի ուղղզակի ճառագայթներից խուսափելու, արհետսական ու քաղցկեղածին նյութերից հեռու մնալու, կասկածելի խնամքի միջոցներից զգուշանալու պայմանը թվում է տրամաբանական է:

Աշխարհի առաջադեմ ուռուցքաբանները միավորում են ջանքերը՝ նորանոր մեթոդներ ու մոտեցումներ սահմանելու այս՝ դեռևս անբուժելի համարվող ուռուցքի բուժման արդյունավետ ուղիների մշակման հարցում: Սակայն դեռևս այն մնում է դժվար հաղթահարելի: Վաղ հայտնաբերումն ու զգոնությունը համաշխարհային բժշկական ներուժի մեր ներդրումն է՝ հանուն կյանքի և գոյության: