Սննդային անտանելություն

Սննդային սովորությունները մարդու կենսակերպի կարևորագուն բաղադրիչն են: Դրանք ձևավորվում են վաղ մանկության տարիներից: Դա յուրօրինակ մշակույթ է, որը կարևոր տեղեկություն է պարունակում՝ դաստիարակության, ընտանեկան ավանդույթների մասին: Սա նաև առողջության գրավականն է: Ճիշտ ու հավասարակշռված սննդակարգի օգնության հնարավոր է առողջ մնալ, կանխարգելել մի շարք բարդ հիվանդությունների ի հայտ գալու ռիսկը, իչպես նաև՝ ապաքինվել որոշ հիվանդությունների դեպքում:

Hand holding a glass with red wine and toasting, celebration

Հավասարակշռված սնունդը անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի, միկրոտարրերի ամբողջությունն է: Հենց այս պարագայում է, որ այն իրականացնում է իր կարևորագույն ֆունկցիան՝ օրգանիզմի տարբեր հյոսվածքների պատշաճ սնուցումը: Իսկ հետևանքը՝  բոլոր օրգան-համակարգերի առողջ կենսագործունեությունն է:

Սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ որևէ սննդատեսակ ընդունել պարապես չեն կարող: Մասնագետներն այդ երևույթը պատճառաբանում են մի քանի հիմքով՝ սննդային ալերգիաների և սննդային անտանելիության:

Ալերգիան մարդու օրգանիզմի դիմադրողականության պատասխան ռեակցիան է որէ նյութի նկատմամբ: Ինչպես հայտնի է մեր ժամանակներում մեծապես ավելացել է ալերգիաներով տառապող մարդկանց թիվը:  Դրանք սրվում են մասնավորապես գարնանն ու ամռանը՝ պայմանավորված գարնանային ծաղկունքով:  Կան մարդիկ, ովքեր տարվա ամենագեղեցիկ եղանակն անցկացնում են հարբուխանման փռշտոցով արցունքահոսությամբ ու կարմրած աչքերով: Սեզոնի ավարտին ալերգիկ երևույթներն անցնում են: Սակայն կան մարդիկ, ովքեր ալերգիայից տառապում են ողջ կյանքում: Զգուշանում այս կամ այն մթերքն ուտել, անգամ համտեսել: Եվ սա բացարձակ կապ չունի սննդային նախասիրությունների հետ:

Սննդային ալերգիա կարող է ունենալ ցանկացած մարդ:  Հատկանշական է, որ ալերգիա կարող է առաջացնել ցանկացած սննդամթերք կամ դրա որևէ բաղադրիչ: Դրանք կարող են ի հայտ գալ կյանքի ամենատարբեր ժամանակահատվածներում: Սակայն ամենից հաճախ ալերգիկ դրսևորումներն սկսում են տեսանելի լինել մանկական տարիներից:

Մասնագետները փաստում են , որ ալերգիաները որպես կանոն ուղեկցում են մարդու կյանքի ողջ ընթացքում, սակայն երբեմն, պայմանավորված մարդու իմունիտետի վիճակից, կարող են որոշակի ժամանակահատվածով դադարել:

Սննդային ալերգիայի ակնհայտ աճը գիտնականները բացատրում են մեր սննդի մեջ քիմիական հավելումների քանակի շատացմամբ:  Աստիճանաբար ավելի շատ քիմիական նյութեր ու կայունացնող հավելումներ են սկսում օգտագործվել  սննդարդյունաբերության մեջ, ինչի հետևանքը օրգանիզմի ադեկվատ պատասխանն է:  Արդյունքում շատ ու շատ մարդիկ ստիպված են հրաժարվել այնքան սիրելի ու այնքան օգտակար նյութեր պարունակող սննդամթերքներից, քանի որ ինչպես հայտնի է ալերգիայի դրսևորումները ոչ միայն ցանավորումն ու պարզ թվացող կարմրությունը, քորն են, այլև՝ կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:

Միևնույն ժամանակ մասնագետներն առանձնացնում են օրգանիզմի կողմից սննդային անտանելիություն երևույթը: Սա մենք հաճախ ենք նույնացնում սննդային ալերգիայի հետ: Սակայն պետք է հիշել դրանց ակնհայտ տարբերությունները: Այս պարագայում մեր օրգանիզմը պարզապես չի կարողանում ընդունել որոշակի սննդատեսակներ: Իսկ արդյունքն արտահայտվում է ինքնազգացողության ակնհայտ վատացմամբ: Կարմրություն, քոր, փքվածության զգացողուոյթւոն, սրանք սննդային անտանելիության ոչ ամբողջական ախտանշաններն են: Հատկանշական է, որ սննդային անտանելության պարագայում ախտանշանները չափազանց տարբեր ու անհատական են:

Մասնագիտական տեսանկյունից չափազանց կարևոր է տարբերակել սննդային ալերգիան ու սննդային անտանելությունը: Բավական հաճախ սրանք նույնականացվում են, ինչը բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունի: Սննդային անտանելությունը հաճախ է դիտարկվում ալերգիայի փոխարեն, ու բուժական գործընթացները տարվում են այդ ուղղությամբ: Արդյունքում արձանագրվում է չբուժված ալերգիա:

Մինչդեռ սննդային անտանելությունը վիճակ է, որը բուժում չունի:

Սննդի նկատմամբ անհանդուրժողականության ախտանշանները սովորաբար այնքան լուրջ չեն, որքան սուր ալերգիաների ախտանշանները։ Այս դեպքում կարող են լինել ստամոքսի ցավեր, վքնածություն, գազեր, կծկումներ, գլխացավ, ցան, հոգնածություն և թուլություն։ Անհանդուրժողականություն կարող է առաջանալ տարբեր սննդամթերքների նկատմամբ, ավելի հաճախ՝ կաթնամթերքի, ցորենի, գլյուտենի, ալկոհոլի և խմորիչների։

Ինչպեսև սննդային ալերգիան, սննդի նկատմամբ անհանդուրժողականությունը հակազդեցություն է որոշակի սննդամթերքի նկատմամբ։ Բայց ի տարբերություն սննդային ալերգիայի, որն առաջացնում է իմունային համակարգը՝ սննդի նկատմամբ անհանդուրժողականության պատճառը մարսողական համակարգն է, ուստի այս դեպքում հակամարմիններ չեն արտադրվում։ Պարզապես մարդը չի կարողանում մարսել ինչ-որ սնունդ  թերևս որոշակի ֆերմենտների անբավարարության կամ էլ սննդամթերքի մեջ դժվարամարս նյութերի առկայության պատճառով։ Օրինակ՝ կաթնաշաքարի (լակտոզա) նկատմամբ անհանդուրժողականություն է առաջանում, երբ ստամոքսաղիքային համակարգում չեն արտադրվում այն ֆերմենտները, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի մեջ եղած շաքարի այդ տեսակը մարսելու համար։

Քանի որ սննդի նկատմամբ անհանդուրժողականության պատճառը հակամարմինները չեն, այն կարող է ի հայտ գալ հենց առաջին անգամ սնունդը ընդունելիս։ Այս դեպքում որոշիչ հանգամանք կարող է լինել նաև սննդամթերքի քանակությունը. փոքր քանակը թերևս հեշտությամբ մարսվի, մինչդեռ ավելի մեծ քանակությունը արդեն գուցե խնդիրներ առաջացնի։ Իսկ սննդային սուր ալերգիաների դեպքում սննդամթերքի նույնիսկ չնչին քանակությունը կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր հակազդեցություն։

 

Ներկայում բժշկագիտության և գիտատեխնիկական նվաճումների շնորհիվ հնարավոր է հստակ տարբերակել դրանք: Հստակեցվել են այն մոտեցումները, ինչպես նաև՝ ընդլայնվել է ուսումնասիրվող ալերգեննրի ցանկը, որոնց ուսումնասիրությունները կարող են վկայել ալերգիայի առկայության մասին:

Սննդային սուր ալերգիաների համար համընդհանուր ընդունված բուժում չկա։ Հիմնականում մարդը պետք է լիովին հրաժարվի այն սննդամթերքից, որն ալերգիա է առաջացնում։  Մյուս կողմից՝ եթե ձեր ալերգիան սուր չէ, կամ դուք ուղղակի սննդի նկատմամբ անհանդուրժողականություն ունեք, թերևս ճիշտ համարեք պարզապես կրճատել որոշակի սննդամթերքների քանակությունը կամ ավելի հազվադեպ ընդունել դրանք։ Սակայն կախված անհանդուրժողականության աստիճանից՝ ոմանք գուցե ստիպված լինեն առնվազն մի որոշ ժամանակով ընդհանրապես հրաժարվել որոշակի սննդամթերքից։