Աչքի ակնահատակի անվճար հետազոտություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

2017թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում  աչքի ակնահատակի համակարգչային  անվճար հետազոտությունը  կիրականացվի iCam 100 ակնահատակի տեսախցիկով:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ախտորոշման և լազերային բաժանմունքում տեղադրված iCam 100 ակնահատակի տեսախցիկը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում, առանց բբի լայնացման անհրաժեշտության,  ստանալ ակնահատակի պատկեր:

Սարքի առավելությունն այն է, որ նեղ բբի պայմաններում ստացվում է ամբողջ ակնահատակի պատկերը։ Պատասխանը լուսանկարի տեսքով տրվում է հիվանդին՝ ապահովելով նրա դինամիկ հսկողությունը, ինչպես նաև տարբեր բժիշկների խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

iCam 100 ակնահատակի տեսախցիկով հետազոտությունը ցուցված է ակնահատակի անոթային և ոչ անոթային ախտահարումների հայտնաբերման համար, տեսողական նյարդի տարբեր ախտահարումների ժամանակ (գլաուկոմա,  ներգանգային ճնշման բարձրացում, անոթային և ոչ անոթային փոփոխություններ), շաքարային դիաբետի ակնային դրսևորումների, բնածին նևուսների, տոքսոպլազմոզի ինչպես հայտնաբերման, այնպես էլ դինամիկ հսկողության համար:

 

Հերթագրվելու համար զանգահարել 010 359285, 094 705007

հեռախոսահամարներով։

Հասցեն` Ֆուչիկի 30։