Բելգիացի բժիշկները վիրահատություններ կկատարեն “Շենգավիթ” ԲԿ-ում

Հերթական այցով մարտի 10-13-ը Հայաստանում կլինեն  քիթ-կոկորդ-ականջ և գլուխ-պարանոցի բելգիացի առաջատար մասնագետները` դոկտոր Պատրիկ Լևիի ղեկավարությամբ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով  բելգիացի առաջատար մասնագետները Հայաստանում կիրականացնեն խորհրդատվություններ և մի շարք վիրահատություններ` մասնավորապես ականջախեցիների և քթի պլաստիկա, ինչպես նաև նախնական զննում և խորհրդատվություն ՔԿԱ հիվանդությունների հայտնաբերման ու հետագա բուժման նպատակով:

Վիրահատությունները կկատարվեն  եվրոպական ստանդարտներով՝ կիրառելով նոր բժշկական սարքավորումներ ևօպտիկա:

Կատարվող վիրահատությունների ցանկը ներառում  է՝

  1. FESS — ամբողջ աշխարհում ոսկե չափանիշ ընդունված հարքթքային խոռոչների էնդոսկոպիկ ֆունկցիոնալվիրահատություններ հայմորյան, ճակատային և այլ ծոցեր:2.

    Ռինոսեպտոպլաստիկաարտաքին քթի առաջնային, երկրորդային պլաստիկ վիրահատություններ:3.

    Ականջախեցու պլաստիկա:4.

    Միջին ականջի վիրահատություններ այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են միջին ականջի քրոնիկբորբոքումները, խոլեստեատոման և այլ նորագոյացություններ` միջին ականջի միանվագ ռեկոնստրուկցիայով:Ինչպես նաև լսողությունը վերականգնող վիրահատություններ` անհրաժեշտության դեպքում իմպլանտիտեղադրումով:5.

    Այնպիսի բնածին արատների վերականգնում, ինչպիսիք են խոանների աթրեզիան, բնածին խուղակները:6.

    Կոկորդի միկրոսկոպիկէնդոլարենգեալ վիրահատություններ, այդ թվում` ձայնալարերի պոլիպների և այլնորագոյացությունների հեռացում:7.

    Արցունքածորանի աթրեզիաների և դեֆորմացիաների էնդոսկոպիկ վիրահատություններ:8.

    Գլխի և պարանոցի նորագոյացությունների հեռացում, անհրաժեշտության դեպքում հյուսվածքաբանական ևլաբորատոր ախտորոշում Բելգիայում:9.

    Անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն վերջին սերնդի եվրոպական լսողական սարքեր:  

Վիրահատությունները կիրականացվեն  դոկտոր Պատրիկ Լևիի և Մարիա Ռուշանյանի կողմից, ինչպես նաևվիրահատություններին իրենց  անմիջական մասնակցությունը կունենան «Շենգավիթ» բժշկական կենտրոնիքիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի առաջնակարգմասնագետները :

Հետազոտությունների, խորհրդատվության և վիրահատությունների համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել:

Լրացուցիչ տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 

+374  77 560 560 հեռախոսահամարով: