Ապիլակ Գրինդեքս. Բնության արքայական պարգև

Վերացնում է քրոնիկ հոգնածությունն ու գերհոգնածությունը

Բարելավում է սթրեսների նկատմամբ կայունությունը

Արագացնում է ապաքինումը

Ցուցված է.

Ախորժակի վատթարացման, ապաքինման, հետծննդյան շրջանում լակտացիայի խանգարման, երեխաների թերսնուցման և ախորժակի բացակայության ժամանակ: Կոմպլեքս թերապիայի մաս է նյարդաբանական խանգարումների ու ցածր ճնշման բուժումների ժամանակ:

Կարելի է կիրառել կրծքով կերակրման և հղիության ընթացքում:

Ապիլակ

Բաղադրությունը

1 դեղահաբը պարունակում է 10 մգ լիոֆիլիզացված ապիլակ՝ մայր մեղվի կաթ

Ապիլակը կենսակտիվ նյութերի խառնուրդ է, որի բաղադրության մեջ կան.

  • Վիտամիններ (C, B1, B2, B5, B6, B8, B12, H) ֆոլաթթու,
  • Հանքանյութեր (K, Ca, Na, Mg, Fe, P) և միկրոտարրեր (Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi)
  • 23 տարբեր ամինաթթուներ, այդ թվում՝ անփոխարինելի
  • Ոչ հագեցած ճարպաթթուններ

Հակացուցումներ

Ապիլակ Գրինդեքսը չի կարելիկիրառել Ադիսոնի հիվանդության դեպքում՝ պայմանավորված մակերիկամի կեղևի անբավարարությամբ, որին բնորոշ է մաշկի պիգմենտացիան:

Ապիլակ Գրինդեքսի հաբերը չի կարելի կիրառել մեղվաբուծությանն առնչվող զգայունության պարագայում:

Ուշադրություն

Ապիլակ Գրինդեքսի հաբերը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:

Ընդունման ձևերը և չափաբաժինները.

Մեծահասակների համար՝ մեկական հաբ՝ օրը 3 անգամ, երեխաների համար՝ մեկական հաբ՝ օրը 2 անգամ՝ օրվա առաջին կեսին՝ 10-15 օրվա ընթացքում:

Անհրաժեշտ է հաբը պահել լեզվի տակ՝ մինչև վերջնականապես հալվելը, քանի որ հաբը կուլ տալու դեպքում ստամոքսահյութը քայքայում է մեղվի կաթը: