Երբ ցավում են հոդերը. Կապսիկամ Գրինդեքս

Հատկապես կոնքային և ծնկան հոդերի հիվադությունները մեծագույն դժվարություն են պատճառում մարդուն: Հենց այս դեպքերում է, որ տարատեսակ հիվանդությունները, անտանելի ցավը ի վերջո դատապարտում են  անշարժության: Սակայն միևնույն ժամանակ, կոնքային ու ծնկան հոդերի հիվանդություններն ու դրանց բուժման, վերականգնման տարբերակներն ամենից ուսումնասիրվածն են ոսկրաբանության բնագավառում:

Հոդային պաթոլոգիաների մասին խոսելիս մասնագետներն առանձնացում են երկու հիմնական երևույթներ, հոդային խնդիրներ, որոնք պայմանավորված են տարատեսակ վնասվածքներով և ոչ վնասվածքային պրոցեսեր, երբ հոդերում գոյություն ունեն հիվանդագին երևույթներ:

Չբուժված կապանային վնասվածքները բերում են ավելի լուրջ վնասվածքների, մաշվածության, հոդերի ֆունկցիայի խանգարման: Տրավմատիկ վասվածքները պահանջում են անմիջական լուրջ միջամտություն, բուժում: Մի պարագայում դա կարող է լինել գիպսային, կամ էլ փափուկ նյութերով անշարժացումներ, մեկ այլ պարագայում՝ վիրահատություն: Հաճախ է պատահում նաև, որ բժիշկը ստիպված չի լինում անշարժացնել այցելուի վնասված հոդը՝ սահմանափակվելով միայն հատուկ ռեժիմի և խնամքի  սահմանմամբ:

Մարդու ոսկրային համակարգի խոշոր հոդերը, հատկապես ծնկան հոդերը իրենցից բավական լուրջ համակարգ են ներկայացնում: Ամենաչնչին վնսավածքը կամ թեթև թվացող հիվանդությունն անմիջապես իր նկատելի ազդեցությունն է ունենում շարժունակության վրա: Դրանք արտահայտվում են ցավով, լոկալիզացված բնույթ են կրում,  ուղեկցվում են ներհոդային հեղուկի կուտակումներով, ֆունկցիայի խանգարումներով: Սա ևս բավական լայն տարածում ունեցող պաթոլոգիա է:

Մեծահասակների մոտ չափազանց հաճախ հանդիպում է հոդերի մաշվածությունը: Գյություն ունեն արթրոզերի առաջացման բազմաթիվ պատճառներ: Հոդերի հիվանդությունների դեմ արդյունավետ պայքար ծավալելու և լիարժեք բուժում ստանալու համար կարևոր է մանրակրկիտ հետազոտական փուլը, որն էլ վերջնական ախտորոշման հիմքն է:

Capsicam_50g-NVS

Կապսիկամը հոդային ցավերի դեմ պայքարի արդյունավետ ու փորձված միջոց է: Գրինդեքս  ընկերության դեղամիջոցը բազմից ապացուցել է իր արդյունավետությունը: Այն բավական լայն կիրառություն ունի՝ նշանակվում է մեջքի, հոդերի և մկանների ցավի դեպքում:

Տաքացնում է

Թուլացնում է ցավը

Ունի հակաբորբոքային հատկություն: