Առողջություն և գեղեցկություն՝ մեկ վայրում

Յուրաքնչյուր կնոջ ծանոթ է այն իրավիճակը երբ սեփական արտաքինի լիարժեք խնամքն ապահովելու հմար անհրաժեշտ է լինում այցելել մի քանի տարբեր մասնագետների, որոնք տեղակայված են քաղաքի տարբեր մասերում: Ժամանակակից կնոջ համար դա իսկական խնդիր է, քանի որ ժամանակի սղությունը հաճախ է ստիպում հրաժարվել այս կամ այն որակյալ մասնագետի ծառայությունից: Բայց այդ խնդիրը լուծված է, որովհետև Երևանի կենտրոնում արդեն գործում է վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կենտրոն, որի նպատակը Ձեր առողջության ու գեղեցկության ապահովումն է: Էստոմեդ կենտրոնի ստեղծման և առաջարկվող ծառայությունների մասին զրուցեցինք հիմնադիր տնօրեն, դիմածնոտային վիրաբույժ Վահե  Չանգլյանի հետ:

SH61

-Ինչո՞վ է առանձնանում Էստոմեդ կենտրոնը այլ կենտրոններից:

-Մենք շատ լավ հասկանում ենք, թե կնոջ համար որքան կարևոր է  ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաները մեկ վայրում, և որ այդ վայրը լինի հնարավորինս հասանելի տեղանքում: Հենց այդ պատճառով էլ Էստոմեդը գտնվում է քաղաքի սրտում՝ Պուշկին փողոցում: Քաղաքի կենտրոնում գտնվելը հնարավորություն է տալիս այն մարդկանց ովքեր շատ զբաղված են և հաճախ չեն կարողանում ժամանակ գտնել իրենց անհրաժեշտ պրոցեդուրաների համար, օգտագործել աշխատանքային ընդմիջումը, և այս ընթացքում օգտվել գոնե մեր ծառայությունից: Իսկ էստոմեդի  ծառայությունները բազմազան են՝ կոսմետոլոգիա, դիետոլոգիա, գինեկոլոգիա, ստոմոտոլոգիա, կինեզիոթերապիա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, ախտորոշիչ լաբորոտորիա, ուլտրաձայնային հետազոտություն:

SH37

Կենտրոնը ունի նաև աբոնեմենտային համակարգ: Ի՞նչ է սա նշանակում:

-Մենք ունենք աբոնեմենտներ, որի մեջ կարող են ներառվել որոշակի ծառայություններ և այստեղ առավելությունը նրանում է, որ աբոնեմենտի դեպքում կատարվում են շատ մեծ զեղչեր: Այսինքն կարող է ընտրվել ծառայությունների փաթեթ և կինը, մեկ անգամ վճարելով աբոնեմենտի համար, որոշակի ժամանակ իր ընտրած ծառայություններից օգտվում է առանց վճարելու: Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ինքն ընտրել  անհրաժեշտ ծառայություններից բաղկացած փաթեթ՝ մեծ զեղչեր ստանալով:

Սրանք կարող են լինել նաև հիանալի նվեր քարտեր, քանի որ կանանց շատ հաճախ դժվար է որևէ նվեր ընտրելը:

SH80

-Ստոմոտոլոգիական ծառայությունների շարքից ի՞նչ կառանձնացնեք:

-Բացի ավելի տարածված և պարզ ծառայություններից, որոնք մատուցվում են շատ կլինիկաներում, մեզ մոտ կատարվում է նաև մեկ օրում իմպլանտների տեղադրում, ընդ որում՝ դա կարող է արվել և՛ ժամանակավոր տարբերակով և՛ կան տարբերակներ, երբ իմպլանտները տեղադրվում են ընդմիշտ: Այսինքն մարդը մեկ օրում կարող է ունենալ նոր լիարժեք ատամնաշար:

SH46

Բացի այդ կա ևս մեկ ծառայություն, որը կարծում եմ ոչ մի այլ կլինիկայում չի մատուցվում: Դա ցիրկոնե և մաքուր կերամիկական իմպլանտների տեղադրումն է: Սա շատ անհատական մոտեցում է պահանջում. ծնոտի մեջ տիտանի փոխարեն տեղադրվում է կերամիկական կամ ցիրկոնե ամբողջական իմպլանտ: Այստեղ շատ կարևոր է լավ մասնագետի գործոնը, որովհետև սխալը կարող է շատ վտանգավոր լինել: Մեր բժիշկը վերապատրաստում  է անցել մի շարք եվրոպական երկրներում: Բացի այդ պետք է նշեմ, որ հիվանդը ստոմոտալոգիական ցանկացած միջամտության դեպքում ողջ գործընթացը հնարավորություն ունի տեսնել իր առջև տեղադրված մոնիտորի վրա:

-Խոսենք կոսմետոլոգիական ծառայությունների մասին:

Մեր կենտրոնում դրանք բազմազան են: Չկա կոսմետոլոգիական ծառայություն, որը մենք չենք կատարում: Մաշկի խնամք՝ դեմքի մաքրումներ, այդ թվում նաև ապարատային մաքրումներ, ջրավակուումային, ջրաթթվածնային, որի ժամանակ բացի մաշը մաքրելուց դրա մեջ թթվածին է ներմուծվում: Ապարատային սարքավորումների մոջոցով մեր կենտրոնում կօգնենք կանանց ազատվել ավելորդ մազերից, նիհարել, երիտասարդանալ, կատարել դեմքի և մարմնի կորեկցիա:

Այստեղ առանձնացնեմ լազերային էպիլյացիայի դիոդային սարքը, որը հնարավորություն է տալիս հնարավորինս անցավ հեռացնել նույնիսկ ամենաբարակ և բաց գույնի մազերը:

SH22

Բացի այդ մենք մատուցում ենք լազերային հղկման ծառայություն, դեմքի օվալի կորեկցիա, հակատարիքային պրոցեդուրաներ, լիմֆոդրինաժ, ոչ ինյեկցիոն մեզոթերապիայի ծառայություն, կարբոնային պիլինգի ծառայություն, հեռացնում ենք պիգմենտային հետքերը, դաջվածքները, անոթային արատները…

-Կանանց համար շատ կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարը: Այս առումով ի՞նչ կարող եք առաջարկել:

Մեր այցելուները կարող են օգտվել ապարատային նիհարեցման և կորեկցիայի ծառայությունից: Սարքն իր մեջ ներառում է  ինֆրակարմիր լույս, ռադիոալիք, վակուում, կավիտացիա: Ի դեպ կավիտացիան կարելի է ստանալ  նաև առանձին: Այն օգնում է անհետադարձ տրոհել ճարպային բջիջները:

Նիհարելու համար ունենք դիագնոստիկ սարք, որը հնարավուրություն է տալիս չափել հյուսվածքների հարաբերական ծավալները, ինչը օգնում է նիհարեցման ավելի համապատասխան և անհատական ծրագիր կազմել, առավել հիմնավոր ու նկատելի արդյունքներ ստանալ:

Կարևորում եմ նաև հանգամանքը, որ մեր կենտրոնում տեղադրված են և ծառայությունները մատուցվում են վերջին սերնդի, միանգամայն նոր սարքավորումների միջոցով: Իսկ լավագույն մասնագետներն ու ադմինիստրատիվ աշխատակիցները ջերմ, գեղեցիկ ու առողջ մթնոլորտ են ապահովում: