Ինսուլտ՝ հաճախադեպությամբ երկրորդ «մարդասպանը» Ռուսաստանում

Ամբողջ աշխարհում ինսուլտը երկրորդ տեղն է զբաղեցնում մարդկանց մահացության պատճառների մեջ: Ռուսաստամում այն երկրորդ տեղում է՝ միոկարդի ինֆարկտից հետո, և հենց այս ցուցանիշով էլ Ռուսաստանն առաջ է ընկնում եվրոպական երկրներից:

«Ժամանակակից Ռուսաստանում ինսուլտը մահացության պատճառների մեջ երկրորդ տեղում է՝ առաջին տեղը զբաղեցնելով կյանքի տևողության կրճատման պատճառներում: Վիճակագրությունը փաստում է, որ 30-օրյա լետալ ելքը 30 տոկոս է կազմում», –այսպիսի տվյալներ է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի պոլիկլինիկական թերապիայի բուժական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Իրինա Իվանի Չուկաևան՝ «Միլդրոնատի® ստեղծողներն ընդդեմ ասեկոսեների և հորինվածքների» խորագրով մամլո ասուլիսին:

Нарушения-после-инсульта

Գնահատելով խնդրի արդիականությունը՝ պրոֆեսորը մատնանշել է հանգամանքը, որ վիճակագրության համաձայն ինսուլտ տարած պացիենտների 30 տոկոսը չի կարողանում ինքնուրույն քայլել, 30 տոկոսը մշտական խնամքի կարիք ունի, և միայն 20 տոկոսն է, որ կարողանում է վերադառնալ աշխատանքի: Բացի այդ, 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր 5-րդ ինսուլտ ապրած մարդու մոտ կա կրկնվելու վտանգը:

«Ինսուլտի հիմնախնդիրը չափազանց լուրջ է Ռուսաստանում, իսկ հիմնարար բուժման դեղաբանական օգնության որոնման հնարավորությունը նյարդաբանության արդի խնդիրներից մեկն է, — նշեց Պիրոգովի անվան Ռուսական պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Իվանի Ֆեդինը:–Ցավոք, մեր երկիրն «առաջնորդում» է կաթվածից մահացության ցուցանիշներում: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ վերջին 5 տարվա ընթացքում դրական փոփոխություններ են գրանցվել, որոնք հնարավոր են դարձել երկրում ներդրված և գործող՝ կաթվածների դեմ պայքարի ծրագրի շնորհիվ»: Բժշկի խոսքով, ծրագրի գործունեության հինգ տարիների ընթացքում ի հայտ է եկել նաև դրական տեղաշարժերի վիճակագրությունը, որը վկայում է հիվանդացության և լետալ դեպքերի ցուցանիշների նվազման մասին:

Անկասկած, ծրագրի կարևորագույն գործոնն այն հանգամանքն է, որ ժամանակակից սարքավորումները, մասնագետների ծառայություններն ու դեղորայքային օգնությունն առավել հասանելի լինեն պացիենտների մեծամասնությանը, ինչպես նաև կարևորվում է որակյալ, հասանելի և արդյունավետ դեղամիջոցների առկայությունը: Դրանցից մեկն է ցիտրոպրոտեկտիվ Միլդրոնատ® դեղամիջոցը:

«Միլդրոնատը® (մելդոնիում) ունի սիրտը խթանող և նյարդախթանիչ հատկություն, պաշտպանում է պացիենտի սիրտն ու գլխուղեղը, -հայտնում է Ա. Ի. Ֆեդինը, նշելով, որ դեղամիջոցի կիրառման ցուցումներում երկրորդ տեղում ուղեղային արյան շրջանառության սուր (կաթված) և քրոնիկ խանգարումներն են: –Ինչու՞ է անհրաժեշտ դեղամիջոցի նյարդախթանիչ հատկության մասին բարձրաձայնելը: Արյան ուղեղային շրջանառության խանգարման ժամանակ, ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ դեպքերում, զարգանում է այսպես կոչված իշեմիկ կասկադ, այսինքն կասկադի էֆեկտով ոչ բարենպաստ ռեակցիաներ են զարգանում: Բժիշկների առջև ծառացող հարցերից մեկն էլ այդ ռեակցիաների վրա ներազդելը կամ դրանք ընդհատելն է: Եվ այստեղ չափազանց մեծ է Միլդրոնատի թերապևտիկ ազդեցությունը: Այս դեղամիտջոցի շնորհիվ հնարավոր է պաշտպանել ուղեղը և այլ օրգանները ազատ ռադիկալների կործանիչ ազդեցությունից, որոնք առաջանում են կասկադի ժամանակ»:

Պրոֆեսորն ընդգծում է, որ ինսուլտով հիվանդների բազիսային բուժման դեղամիջոցների ընտրության հարցում ուշադրության են արժանի բազմագործոն ազդեցությամբ դեղամիջոցները, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս ներազդել պաթոգենեզի մի քանի օղակների վրա, ինչպես նաև նվազեցնել դեղորայքային ծանրաբեռնվածությունը: Նմանատիպ միջոցների շարքում է Միլդրոնատը, որի արդյունավետությունն ապացուցված է հարյուրավոր հետազոտություններով: Սա համալիր բուժման կազմում «օժանդակող» դեղամիջոց է, որի կազմում ներառված են այլ դեղամիջոցներ ևս: «Մեզ՝ պրակտիկ բժիշկներիս համար, շատ կարևոր է, որ պացիենտին նշանակվող դեղամիջոցն ապացուցողական հիմք ունենա: Միլդրոնատը հանգամանորեն ուսումնասիրված է տարբեր ախտորոշումներ և հիվանդություններ ունեցող հիվանդների պարագայում»: Որպես օրինակ Ա. Ի. Ֆեդինը հիշեցնում է այն մի շարք ուսումնասիրությունները, որոնք կատարվել են փոքր ինսուլտով, սուր իշեմիկ ինսուլտով, քրոնիկ իշեմիայով, գանգուղեղային վնասվածքներով, պարզապես տարեց մարդկանց շրջանում: Նա կարևորում է այն հետազոտությունները, որոնք արվել են դիտարկելու Միլդրոնատի ազդեցությունը աշխատունակության, ամենօրյա ակտիվության անկման, կոգնիտիվ խանգարումների ժամանակ: Պրոֆեսորը նշում է, որ բոլոր հետազոտություններում պացիենտների վրա դրական ազդեցություն է ունենում Միլդրոնատը, այն դեպքում, երբ դեղամիջոցը ներառված է իշեմիկ ինսուլտի բուժման բազիսային ցանկում, նկատվում է նյարդաբանական դեֆիցիտի վիճակագրության նվազում: Բացի այդ՝ դեղամիջոցը դրականորեն է ազդում կոգնիտիվ ֆունկցիաների վրա (հիշողություն, ուշադրություն, մտավոր աշխատունակություն), ցուցաբերում է նյարդախթանիչ և վերականգնող ազդեցություն:

Ներկայում Միլդրոնատ դեղամիջոցի վերաբերյալ հսկայական ապացուցողական հիմք է կուտակվել: Հրապարակվել է կլինիկական հետազոտությունների վերաբերյալ ավելի քան 150 գիտական աշխատություն: Այս բոլոր հետազոտություններն իրականացվել են Պատշաճ կլինիկական գործունեության չափանիշներին համապատասխան, հետևաբար՝ բարձր ապացուցողական աստիճան ունեն:

Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է բերվել Միլդրոնատ® (մելդոնիում) դեղամիջոցի դրական արդյունքը ինսուլտով հիվանդների շրջանում բուժման ժամանակ, ինչն արտահայտվել է նյարդաբանական դեֆիցիտի նվազմամբ, շարժունակության և ամենօրյա ակտիվության աստիճանի բարձրացմամբ: