Կրծքագեղձի բարորակ գոյացություններ Կարևորը չանտեսելն է

Կրծքագեղձի բարորակ գոյացությունները հանդիպում են բոլոր տարիքային խմբի կանանց մոտ՝ առավել հաճախ 20-40 տարեկանում:

Կրծքագեղձի ամենահաճախ հանդիպող բարորակ գոյացություններից է ֆիբրոադենոման: Ֆիբրոադենոմաներ կարող են հանդիպել նաև դեռահասների մոտ, այս պարագայում դրանք անվանվում են յուվենիլ ֆիբրոադենամաներ:

13094394_259689721050301_1806137222154225975_n

Ֆիբրոադենոման առաջանում է կրծքագեղձի շարակցական և գեղձային հյուսվածքից, կարող է հանդիպել եզակի կամ բազմակի, տեղակայվել մեկ կամ երկու կրծքագեղձերում:

Ֆիբրոադենամաների տարատեսակ է Տերևանման ֆիբրոադենոման կամ Ֆիլոիդ ֆիբրոադենոման ավելի հազվադեպ է հանդիպում, կարևոր է իմանալ, որ այս տեսակն ունի չարորականալու հակում:

Կրծքագեղձի բարորակ գոյացությունների չափերը կարող են հասնել և անցնել 3 սմը: Դրանք կարող են հանգեցնելկրծքագեղձի նկատելի դեֆորմացիայի և անհամաչափության՝ նման ֆիբրոադենոմաները կոչվում են հսկայական ֆիբրոադենոմաներ:

Բարորակ գոյացությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց հիմնականում դրանք պայմանավորված են կնոջ օրգանիզմում առկա հորմոնալ դիսբալանսով, վահանաձև գեղձի հիվանդությունների առկայությամբ, գինեկոլոգիական ամենատարբեր հիվանդություններով, ժառանգական նախատրամադրվածությամբ, սթրեսներով: Հղիության արհեստական ընդհատումները, ինչպես նաև բնական վիժումները կրծքագեղձի բարորակ գոյացությունների առաջացման պատճառներից են:

Բավական հաճախ կրծքագեղձում գոյացություններ հայտնաբերում են հենց իրենք` կանայք` ինքնազննման արդյունքում նկատելով շարժուն, հարթ մակերեսով գոյացություններ: Սակայն ճշգրիտ ախտորոշում հնարավոր է միայն գործիքային հետազոտությունների միջոցով` ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան, ապա նաև` բիոպսիան այդ թվում են:

Մամոգրաֆիկ ֆիբրոադենոմաները լինում են օվալ կամ կլոր,միջին կամ ցածր ռենտգեն ինտենսիվության,մասնակի հստակ կամ հստակ եզրագծերով: Երկար տարիներ գոյություն ունեցող ֆիբրոադենոմները կարող են կրակալվել և մամոգրաֆիայի միջոցով հայտնաբերվում են կրակալումներ,որոնք բնորոշ են հենց ֆիբրոադենոմաներին:

Էխոգրաֆիկ ֆիբրոադենոմաներն ունեն հստակ եզրագծեր,կարող են լինել բլթակավոր, հարթ մակերեսով, հիպոէխոգեն համասեռ կառուցվածքով:

Ֆիլոիդ ֆիբրոադենոմայի ժամանակ էխոգրաֆիկ գոյացությունը լինում է բլթակավոր, հարթ կամ մասնակի հարթ եզրագծերով, անհամասեռ, հեղուկային ներառուկներով և արտահայտված արնամատակարարմամբ:

Եթե կրծքագեղձերում հայտնաբերվում են նոր գոյացություններ` անհամասեռ, անկանոն, արտահայտված արնամատակարարմամբ, դինամիկայում ուռուցքի չափերի մեծացմամբ՝ խորհուրդ է տրվում կատարել մամոգրաֆիկ հետազոտություն , core բիոպսիա` ուռուցքի վերջնական բնույթը պարզելու նպատակով:

Մինչև 20-25մմ ֆիբրոադենոմաները ենթակա են դինամիկ հսկողության` 6 ամիսը մեկ անգամ, իսկ ավել չափերի դեպքում՝ բուժման միակ եղանակը վիրահատական է:

Էլեն Խնկոյան