Ձեր ողջ առողջությունը՝ ՌԵՍՈ ապահովագրական

ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին  և այսօր ապահովագրական շուկայի առաջատարն է մի շարք ցուցանիշներով։ Ընկերությունը նպատակ ունի բարձրացնել առողջության պահպանման վերաբերյալ քաղաքացիների իրազեկության մակարդակը։ 2012-2013 թթ-ին ապահովադիրների կողմից  հատկապես բարձր է գնահատվել ՌԵՍՈ ընկերության գործունէությունն առողջության ապահովագրության ոլորտում։
Թե ինչ է առաջարկում ՌԵՍՈ ընկերությունն իր հաճախորդներին, մանրամասնում է  անձնական ապահովագրության կորպորատիվ վաճառքների բաժնի պետ ՝ Նաիրա Աբրահամյանը։

Նաիրա Աբրահամյան
-Ի՞նչ եք առաջարկում ձեր հաճախորդներին առողջապահության ապահովագրության ոլորտում։
-Անձնական առողջական ապահովագրությունը բաժանված է հիմնական երեք խմբի՝ առողջության ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, ճանապարհորդության ապահովագրություն։ Առողջության ապահովագրությունը բաժանվում է ևս երկու խմբի՝ անհատական ապահովագրություն և կորպորատիվ փաթեթ։ ՌԵՍՈՊրոֆ ծրագրով անհատական ապահովագրությունը ներառում է իր մեջ կցված բուժկենտրոն, որտեղ կարելի է բուժվել ամբուլատոր և ստացիոնար պայմաններում։ Նաև տրամադրվում է բուժզննում մեկ տարվա կտրվածքով, և հիվանդը ցանկացած գանգատի դեպքում կարող է դիմել բուժկենտրոն և անցնել ցանկացած հետազոտություն։  Մեր հաճախորդները նույնիսկ գանգատ չունենալու դեպքում  կարող են պայմանագրում նշված ծավալով բուժզննում անցնել տարվա մեջ մեկ անգամ։ Մենք տրամադրում ենք նաև բոնուսներ՝ 20-30% զեղչ  ատամնաբուժության, սեռավարակների  հետազոտությունների  և բուժման համար։ Այս ծրագրով տրամադրում ենք նաև խորհրդատվություն արտասահմնում ։
Ո՞վ կարող է օգտվել արտասհամանյան բժիշկների խորհրդատվությունից և բուժսպասարկումից։
— Այս ծրագիրը կոչվում է «Սֆերա»։ Այն նույնպես բոնուսային է, տրամադրվում է  գրեթե բոլոր փաթեթների հետ, և այս ծրագրից կարող են օգտվել բոլոր ցանկացողները ։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ առաջնային ախտորոշիչ-խորհրդատվական օգնություն, նաև երկրորդ կարծիքի ստացում՝  այլ մասնագետների կողմից։  Տվյալ դեպքում ապահովագրված անձը հնարավորություն ունի շարունակել բուժումը նաև  արտասահմանում, իհարկե, մեր օգնությամբ։  Պացիենտի հետ ֆիքսված արժեք համաձայնեցնելուց հետո  մեր գորժակալները նրան դիմավորում են, օրինակ՝  Իսպանիայում, ուղեկցում  հյուրանոց , այնուհետև՝  նախապես պայմանավորված կլինիկա։ Արտասահմանում հնարավոր է բուժում կազմակերպել ցանկացած բուժհաստատությունում, ցանկացած հիվանդության դեպքում։ Եթե առաջանում են  բարդություններ վիրահատության, բուժման, կամ ստացիոնարում մնալու հավելյալ օրերի հետ  կապված, ապա մինչև գումարի եռապատիկ չափը պացիենտից չի պահանջվում։
Այս ծրագիրը հավելյալ ներդրումներ պահանջո՞ւմ է։
-Ոչ։ Անհատական առողջական ապահովագրության փաթեթը, որն արժե 36000 դրամ, բացի այն, որ նախատեսում է տարեկան բուժզննում, հետազոտություններ և բազմաթիվ զեղչեր, ներառում է նաև իր մեջ այս ծրագիրը։ Ի դեպ այս ծարագրից կարող են օգտվել բոլոր ապահովագրված 0-65 տարեկան անձիք՝ անկախ աշխատավայրից, աշխատանքի բնույթից։
Մինչ ՌԵՍՈ ապահոգարական գործակալությունից օգտվելու պահը , նախկինում ունենցած առողջական խնդիրների սրացման դեպքում արդյո՞ք անձը կարող է օգտվել անվճար բուժզննումից, կամ բուժումից։
Եթե խնդիրը հին է, կամ կրում է քրոնիկ բնույթ, օրինակ՝ քարեր երիկամներում, ապա պացիենտին ապահովվում է դինամիկ հսկողությունը, որը թույլ կտա հետևել քարի աճին և տեղաշարժմանը։ Բայց եթե անհրաժեշտ է քարափշրում կատարել, ապա այս դեպքում մենք տրամադրում ենք 20% զեղչ։ Սա էլ , իհարկե,  հարմար տարբերակ է։
-Ի՞նչ է ներկայացնում իրենից սոցփաթեթը։
Սոցփաթեթը, գիտեք,  սպասարկում է բանկը, սակայն մենք ունենք հավելյալ ծառայություններ և փորձում ենք ինչ-որ կերպով մասնակցել  թե ընտանիքի անդամներին ապահովագրելով,  և թե սոցշահառուներին հավելյալ ծառայություններ տրամադրելով, որովհետև շատ-շատերը չգիտեն, թե ինչպես օգտվել սոցփաթեթից։ Այսինքն՝ սոցփաթեթի  շահառուն կարող է իր ապահովագրությունը տրամադրել  իր ընտանիքի  անդամի առողջական խնդիրները լուծելու նպատակով։ Սակայն այստեղ սահմանափակ  են առողջապահության ոլորտի տրամադրվող ծառայությունները, և , ինչ խոսք, սոցփաթեթի շահառուին և ապահովագրական ընկերությունում ապահովագրված անձին տրամադրվող  ծառայությունները տարբերվում են։
Ո՞ր դեպքերը չեն հատուցվում առհասարակ՝ խոսքս բոլոր փաթեթների մասին է։
-Բնածին արատներ, սեռավարակներ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, թունասիրություն, ճառագայթային հիվանդություններ․․․
Կան հիվանդություններ, որոնց բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում՝ դիաբետ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ, և այս պարագայում ապահովագրական ընկերությունը չի կարող ապահովագրել անձին այս հիվանդույթուններից։
Սակայն, չնայած նրան, որ մեր երկրում ծննդօգնությունն էլ է սպասարկվում պետպատվերի շրջանակներում, մենք ունենք մի ծածկույթ ՝«հղիության վարում և ծննդօգնություն»։ Այս փաթեթի շրջանակներում մենք տրամադրում ենք հղիության վարման և ծննդօգնության ծախս, որովհետև կան կանայք, որոնք չեն ցանկանում հղիությունը վարել իրենց տեղամասային պոլիկլինիկայում, այլ դիմում են վճարովի բուժհաստատություններ և իրենք են ընտրում իրենց բժիշկին։ Այս դեպքում մեր օգնությունն ուղղակի անհրաժեշտ է։ Այս ծառայությունը ներառվում է  «Կորպորատիվ փաթեթի» մեջ։ Սակայն, եթե ապահովագրման պահին կինը արդեն եղել է հղի, մենք նրան չենք կարող տրամադրել այս ծառայությունը, իսկ եթե նա ապահովագրվել է և որոշ ժամանակ անց հղիացել, ապա մենք տրամադրում ենք նրան 90 հազար  ծննդօգնության համար և 200 հազար հետագա ծախսերը հոգալու համար։
Ինչպե՞ս է գործում դպրոցականների առողջության ապահովագրությունը։
-Մենք աշխատում ենք մի քանի դպրոցների հետ  և տարեկան չնչին գումարով (5000 դրամ) ապահովագրում ենք աշակերտներին։ Դժբախտ պատահարի դեպքում ( իհարկե եթե այն տեղի ունեցել դասաժամին, կամ  դպրոցի տարածքում) մենք փոխհատուցում ենք այդ գումարները։
-Ի՞նչ արժե առողջապահական ապահովագրությունը ։
-36000 դրամ մինիմալ և 250000 մաքսիմալ արժեքն է։ Ի դեպ, մաքսիմալ ծածկույթը իր մեջ ներառում է  նաև թե պլանային վիրահատությունները, թե ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, և թե շաքարախտը։
Ինչպե՞ս է շահառուն  վճարում այդ գումարը։
-Այդ գումարը բաժանում ենք տասներկու  ամիսների և մեկ տարվա ընթացքում անձը վճարում է այն։
Աշխատանքի վայրում դժբախտ պատահների ապահովագրության փոխհատուցման և վճարման կարգի մասին կպատմե՞ք։
-Միանշանակ մենք այդ ծախսերը մեզ վրա ենք վերցնում, սակայն եթե ոստիկանության կողմից անցկացրած քննության ընթացքում մեղավոր կողմ է ճանաչվում գործատուն, ապա այդ գումարը գանձում ենք մեղավոր կողմից։ Ամեն դեպքում  պացիենտը այս դեպքում չի տուժում, որովհետև, այսպես թե այսնպես, ծախսրը հոգում ենք մենք կամ մեղավոր կողմը։

Եթե դժբախտ պատարի արդյունքում անձը մահանում է, ո՞ւմ է  փոխանցվում գումարը։
-Գումարը փոխանցվում է իրավահաջորդին։ Սակայն եթե դժբախտ պատահարի արդյունքում անձը բուժհաստատությունում մինչ մահանալը օգնություն է ստացել, ապա մենք փոխհատուցում ենք  հիվանդանոցի ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում ենք իրավահաջորդին։
-Ի՞նչ փասթաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել առողջությունն ապահովագրելու համար։
-Միայն անձը հաստատող փասթաթուղթ։
Այնուհետև մենք հաճախորդին սիրով կներկայացնենք առողջության ապահովագրության բոլոր պայմանները և կծանոթացնենք կանոնակարգերին։ Յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը և կյանքը  թանկ է մեզ համար, և մենք, իհարկե, տալիս ենք հնարավորություն  անցնել որակյալ բուժզննում և գտնվել հանրապետության լավագույն մասնագետների հսկողության տակ։ Մեր գործակալները կօգնեն ընտրել ներկայացված փաթեթներից  ամենահարմարը՝  յուրաքանչյուր հաճախորդի համար։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջությունը քաղաքացիների կողմից պատշաճ ուշադրության չի արժանանանում, և դա բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացման հիմնական  պատճառն է  ։ Առողջությունը թանկ է, և  աննշան թվացող խնդիրների կանխարգելումը ազատում է հետագա բարդություններից։