Շաքար. Քաղցր վտանգ

Շաքարը նպաստում է ճարպի կուտակմանը

Այն կուտակվում է լյարդում գլիկոգենի տեսքով, երբ դրա պաշարները գերազանցում են նորման, այն վերածվում է ճարպի: Տեղակայվում է մեծամասամբ որովայնի և կոնքերի հատվածում: Այսպիսով շաքարի կիրառությունը ճարպակալմանը նպաստող հիմնական գործոններից մեկն է: Այն բարձր կալորիականություն ունի, միևնույն ժամանակ բացակայում են վիտամինները, հանքանյութերն ու բջջանքը:

Առաջացնում է կեղծ սովի զգացողություն

Ամեն անգամ շաքար օգտագործելիս սկսում է խանգարվել նյարդաթելերի նորմալ աշխատանքը, ինչն իրականում ավարտվում է գերսնուցմամբ, իսկ հետևանքը՝ ճարպակալման խթանումն է:

Նպաստում է ծերացմանը

Շաքարը պահեստավորվում է մաշկի կոլագենում՝ այսպիսով նպաստելով դրա առաձգականությանը նվազմանը: Արդյունքում ժամանակից շուտ կնճիռներ են առաջանում:

Այն սովորություն է առաջացնում

Կլինիկական փորձաքննություններն ապացուցում են, որ շաքարը կախվածություն է առաջացնում: Շաքարի ազդեցությունն ուղեղի վրա նման են թմրանյութի ազդեցությանը:

HealthMag37

Շաքարը զրկում է օրգանիզմը B խմբի վիտամիններից

Մարդու մարսողության համար B խմբի վիտամին է անհրաժեշտ: Սպիտակ շաքարը չի պարունակում այս խմբի վիտամին, հետևաբար շաքարի մարսողության համար վատնվում են օրգանիզմում առկա վիտամինի պաշարները: Արդյունքում՝ շատ օրգան-համակարգերում պարզապես վիտամինների պակասություն է նկատվում՝ բոլոր բացասական հետևանքներով: Նույն մեխանիզմով օրգանիզմից հեռանում են նաև այլ միկրոտարրերը:

Շաքարը բացասաբար է ազդում սրտի վրա

Մասնագետներն ապացուցել են սրտանոթային համակարգի խնդիրների և շաքարի չարաշահման կապը: Սպիտակ շաքարն ուղղակիորեն վատ է անդրադառնում սրտամկանի վրա: Առաջանում է տիամինի սուր անբավարարություն, ինչն էլ հանգեցնում է մկանային հյուսվածքի դիստրոֆիայի, սրտի կանգի:

Շաքարը նվազեցնում է պահուստային էներգիան

Շատերին թվում է, թե շաքարի շատ կիրառությունը լրացուցիչ էներգիա կհաղորդի, մինչդեռ, միանգամայն հակառակը, այն թուլացնում է մկաններն ու նյարդերը: