Սիրո քիմիա Գլխավորը հորմոններն են

Նյու Ջերսիի անթրոպոլոգները սքանավորել են մարդու ուղեղը՝ պարզելու, թե որտեղ են գտնվում այն հատվածները, որոնք պատասխանատու են սիրո, կապվածության ու զգացմունքների համար:

love

Սերը սկսվում է երկու հակառակ սեռի մարդկանց հանդիպումից, ուղեղում տեղի է ունենում բարդ քիմիական ռեակցիա, որի արդյունքը ֆենիլէթիլամինի՝ հետաքրքրվածության, գրավվածության հորմոնի  արտադրությունն է: Հատկապես, երբ  հետաքրքրվածությունը երկուստեք է, արյան հուն է մտնում ամենաուժեղ հորմոններից մեկը՝ դոպամինը՝ սիրո հորմոնը, որն էլ ապահովում է սիրահարվածության ու ռոմանտիկայի զգացողությունը: Դոպամին հորմոնը էներգիա, ուժ է հաղորդում, դրդում է ռիսկային քայլերի: Այն իր գործունեության մեխանիզմով և ուժգնությամբ նման է կախվածություն առաջացնող թմրանյութի՝ աստիճանաբար ավելի շատ չափաբաժին է անհրաժեշտ: Երբ դոպամինն արտադրվում է սկզբնական փուլի երկկողմանի համակրանիքի հիման վրա, այնուհետև կողմերից մեկը դադարում է զգացմունքներ ունենալ, և չի պատասխանում փոխադարձությամբ, այդ դեպքում քիմիական ռեակցիաները նմանվում են թմրամոլների ուղեղում կատարվող վիճակներին: Սա ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիոլոգիական խնդիր է, իրական սթրես օրգանիզմի համար: Մարդը կարող է ընկնել խորը դեպրեսիայի մեջ՝ իր բոլոր դրսևորումներով: Բացակայող, բայց այնքան կարևոր հորմոնը լրացնելու համար մարդը սկսում է որոնումները, և ամեն ինչ սկսում է նորից:

passion_love_kiss_lips_8019_1920x1200

Երբ նախնական ռոմանտիկ սիրահարվածությունը շարունակություն է ունենում՝ նոր մակարդակի վերափոխվելով, սկսվում է մեկ այլ կարևոր հորմոնի՝ օքսիտոցինի արտադրությունը: Այս հորմոնի ազդեցությամբ է պայմանավորված հույզերի արտահայտումը: Այս հորմոնը պատասխանատու է օրգազմի ու սեռական հաճույքի համար:  Կանանց մոտ այս հորմոնը փոքր-ինչ ուշ է արտադրվում, ի տարբերություն տղամարդկանց: Դրանով է բացատրվում հարաբերություններում տղամարդկանց կողմից նախաձեռնողականությունն ու առաջին քայլը:

Մտերմության ու համբույրի ժամանակ օքսիտոցին հորմոնը ճանապարհ է բացում այնպիսի գերհզոր ցավազրկող համարվող հորմոնի արտազատման համար, ինչպիսին է էնդորֆինը: Այն իր ազդեցության մեխանիզմով ու բաղադրությամբ նման է մորֆինի կազմությանը, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն, ցավազրկում է, ապահովության զգացողություն փոխանցում: Էնդորֆինն անվանում են երջանկության հորմոն: Բնական է, որ այս երեք հորմոնների աստիճանական, ապա միաժամանակյա արտազատումը «գլխապտույտ» է առաջացնում: Այս ամենից հետո առաջացած ընդհանուր հորմոնալ ֆոնը ստիպում է մարդուն իրեն նման վիճակի հասցրած մարդու հետ նոր հանդիպումներ ու հարաբերություններ փնտրել՝ կրկնելու հորմոնային այդքան հաճելի տեղաշարժը: Սովորաբար զույգի մոտ նման հորմոնային ժայթքման վիճակը տևում է 2-4 տարի, առավելագույնը՝ 7 տարի: Եվ հենց դրանով էլ բացատրվում է շատ ու շատ ամուսնական զույգերի՝ մինչև 7 տարի միասին լինելը: Այնուհետև հարաբերությունները հիմնվում է փոխադարձ հարգանքի ու կապվածության վրա: Սակայն լինում են դեպքեր, երբ հորմոնների նույն կերպ արտադրությունը սկսվում է, երբ ամուսինները կրկնակի անգամ հետաքրքրություն են գտնում միմյանց նկատմամբ, կամ նրանց կյանքում տեղի են ունենում դրական, երբեմն էլ բացասական իրադարձություններ, որոնք չեզոքացնում են ողջ հորմոնալ ֆոնը, ապա սկսում զարգացումները ամենասկզբից:

c0379fbfa68673e7ef892bbe77698c18

Այս տեսությունն իհարկե հերքում են շատ ու շատ հոգեբաններ՝ սերը դիտարկելով միմիայն հոգևոր ոլորտի ծնունդ: Շատերի կարծիքով սերը հորմոնալ տեղաշարժերով պայմանավորելը արժեզրկում է այն որպես գաղափար: Իսկ ամերիկացի մարդաբաններն ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ ապացուցելու և ավելին՝ մանրամասնելու սիրո յուրաքանչյուր փուլի ու դրսևորման «հորմոնակախյալ» տեսությունը: