Սկոլիոզ Ինչու է թեքվում ողնաշարը

Այսօր աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկը սկոլիոզն է, որը հանդիպում է նաև երեխաների դեպքում և ամնողջությամբ չի բուժվում: Որ տարիքում է պետք բուժել սկոլիոզը, բուժման ինչ ժամանկակից տարբերակներ կան և մի շարք այլ հարցերի պատասխաններ ստացանք զրուցելով ԱԼՏՄԵԴ վերականգնողական և ավանդական բժշկության կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մկրտիչ Ավագյանի հետ:

spina

-Բժիշկ Ավագյան, ի՞նչ է սկոլիոզը և որքա՞ն է այն տարածված:

Սկոլիոզը ողնաշարի կողմնային ծռվածությունն է: Այն շատ տարածված է երեխաների շրջանում: Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 60-70 %-ը ունի ողնաշարի որոշակի ծռվածություն: Մենք պետք է 2 կարևոր դիտարկում հաշվի առնենք. պարզենք՝ մենք գործ ունենք սկոլիոտիկ կեցվածքի, թե սկոլիոտիկ հիվանդության հետ: Վերջինս շատ բարդ հիվանդություն է և բարեբախտաբար հանդիպում է հազվադեպ:

Սկոլիոտիկ կեցվածքի դեպքում բացի կորությունից ողնաշարին ունի նաև որոշակի շրջվածություն: Սկոլիոզը հիվանդություն է, որը 5-6 անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց և աղջիկների մոտ:

_DSC8550 (1)

-Սկոլիոզի ի՞նչ աստիճաններ և տեսակներ կան:

-Տարանջատում ենք ողնաշարի կորության 4 աստիճան՝ ըստ Կոբբի: Այդ աստիճանը որոշվում է ռենտգեն ախտորոշման միջոցով:

Սկօլիօզը լինում է S-աձև, C-աձև և Z-աձև:

Մինչև 0,5 սմ ոտքի տարբերությունը տարածված է 70-80 տոկոսը մարդկանց ունի:

Մինչև 10 աստիճան այնքան տարածված է, որ կարելի է ուշադրություն չդարձնել:

40 աստիճանից պետք է վիրահատվի, դրանք բերում են սրտի և թոքերի խնդիրների:

Ի՞նչը կարող է հանգեցնել սկոլիոտիկ հիվանդութան:

-Սկոլիոտիկ հիվանդության պատճառ կարող է լինել մարդու մարմնի ասիմետրիան, ինչը բնական է և բնորոշ յուրաքանչյուր մարդու: Միևնույն ժամանակ մարդու մարմինը միշտ ձգտում է հավասարակշռության: Հետևաբար, եթե մարդու մոտ կա ոտքերի երկարության տարբերության համախտանիշ, ապա մարմինը ձգտելով հավասարակշռության կորացնում է ողնաշարը: Այս կորությունը ուղղելու համար անհրաժեշտ է շտկել ոտքերի երկարության տարբերությունը, ապա՝ ողնաշարի կորությունը: Հաճախ ողնաշարի կորության պատճառ կարող են դառնալ էնդոկրին համակարգի խնդիրները:

-Ի՞նչ զգացողություններով է ուղեկցվում սկոլիոզը:

թե կա ողնաշարի կորության էական խնդիր դա իր հետ բերում է ցավեր: Ողնաշարի կորությունը բերում է ողնաշարը պահող ուղղահայաց մկանների խմբերի տարբեր լարվածության:

— Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը:

-Առաջին հերթին մարմինը զննում ենք 3 դիրքում՝ հետևից, առջևից և կողքից: Կան մի շարք կետեր որոնք կհուշեն արդյոք կեցվածքը ճիշտ է թե ոչ: Այդպիսի կետերից են ուսերը, թիակները, կոնքերը սրբոսկրերի շրջանը, նստատեղի ծալքերը, ծնկատակը:

-Ինչպիսի՞ բուժական միջոցառումներ են իրականացվում:

-Որքան ավելի փոքր է ողնաշարի կորացումը, այնքան ավելի մեծ է այն շտկելու հնարավորությունը: Եթե ոտքերի երկարության տարբերության համախտանիշը փոքր է, ապա այն շտկում ենք կոշիկների ներդիրների միջոցով: 40 աստիճանից ավել կորության դեպքում օգնել կարող է միայն վիրահատությունը: Մինչև 40 աստիճանի ողնաշարի կորության խնդիրը լուծում ենք բուժական ֆիզկուլտուրայի, բուժական մերսման մանուալ թերապիայի, ֆիզիոթերապիա միջոցով:

Բուժել պետք է մինչև 18-20 տարեկան, այսինքն մարդու աճի ընթացքում:

Հնարավոր է սկոլիոզը բուժել ամբողջությամբ:

Շատ դեպքերում հնարավոր չէ լուծել խնդիրը ամբողջապես: Հասուն տարիքում դա անելը էլ ավելի բարդ է, քանի որ մարդու մոտ ավարտվում է ոսկրացման պրոցեսը: Բայց հնարավոր է որոշակի շտկումներ անել և մեղմել ցավերը: