Սուր մտքով ու առողջ մարմնով

Հին Բաբելոնում սովորական մահկանացուներին արգելում էին ընկույզ ուտել՝ համարելով այն խելքի սնունդ: Հետևաբար, ամեն մեկը չէր, որ արժանի էր դրան: Հնում դեռևս գիտակները ընկույզի տեսքը նմանեցրել են մարդկային ուղեղի տեսքին: Համարվում է, որ այն սնուցում է մասնավորապես գլխուղեղը՝ նպաստելով գլխուղեղի բոլոր ֆունկցիաների կարգավորմանն ու բարելավելով մարդկային միտքը: Մեր օրերում այն հասանելի է բոլորին, թեև՝ դրա օգտակարությունն ու որոշ բացառիկ հատկություններ երկրորդվում են համին:

nuts

Հասուն հունական ընկույզը պարունակում է.

  • A, B1, B2, B3, B12, C, K, E, PP վիտամիններ, կարոտին
  • Անփոխարինելի ամինաթթուներ՝ լիզին, արգինին, ցիստին, գլյուտատոնին, գլյուտամինային և ասպարագենային թթուներ, ալանին, վալին, պրոնին:
  • Մեծ քանակությամբ հանքանյութեր՝ կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, ծծումբ, երկաթ, ալյումին, մարգան, ցինկ,
  • Որոշակի քանակությամբ յոդ, մեդի, կոբալտ, քրոմ, ֆտոր, նիկել,
  • Ճարպային յուղեր, չհագեցած ճարպաթթուներ:

Սրանք անչափ կարևոր են մեր օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Հունական ընկուզը պարունակում է հատուկ լիզին նյութ, որն օգնում է մեր օրգանիզմին արագ մարսել և յուրացնել ընկույզները: Ընկույզի բաղադրության մեջ մտնող ամինաթթուները օգտակար են սրտի համար: Դրանք բարենպաստ ազդեցություն ունեն նաև եղունգների, մազերի աճի, ոսկրերի ամրության, մաշկի առաձգականության պահպանման համար:

Ընկույզը բարելավում է նյութափոխանակությունը: Այն հարկավոր է ներառել սննդակարգի մեջ,  հատկապես շաքարային դիաբետի, խպիպի պարագայում: Իսկ ռախիտով երեխաների սննդակարգում այն պետք է լինի ամեն օր՝ քիչ քանակությամբ: Քրոնիկ հիվանդությունների պարագայում ևս պետք է քիչ քանակությամբ, բայց բավական հաճախ կիրառել ընկուզ, քանի որ առկա յոդն ու վիտամինները չափազանց կարևոր են մասնավորապես ներզատիչ համակարգի որևէ օղակի ֆունկցիայի խանգարման դեպքում: Առկա մագնեզիումի մեծ քանակությունն օգնում է ձերբազատվել սթրեսից, թուլացնել նյարդային լարվածությունը:

Գիտնականները ապացուցել են, որ ընկույզի պարբերական օգտագործումն օգնում  է ստամոքսային տրակտի և մարսողության որոշ հիվանդություններ ու վիճակներ կանխարգելել, ստամոքսահյութի բարձր թթվայնությունը, փորկապությունը այդ թվում են:

Հնուց ի վեր կիրառվում է ծլեցրած ընկույզը՝ որպես հիվանդություններ կանխարգելող, կազդուրող, հավերժ երիտասարդացնող մթերք:

Ծլեցրած ընկույզը մաքրում է օրգանիզմը թույներից ու թափոններից, սնուցում է ոսկրային հյուսվածքները, մաքրում է արյունատար համակարգը, երիտասարդացնում է բջիջները, վերականգնում ու ամրապնդում է իմունային, նաև՝ նյարդային համակարգը: Սակայն ծլեցրած ընկույզ ուտելուց պետք է զգուշանան ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունեցողները:

Ընկույզի ծիլերն ունեն աճը բացառիկ կերպով  խթանող նյութեր, որոնք սովորական վիճակում պասիվ են: Թրջվելով՝ դրանք սկսում են ակտիվանալ և օգնում են որոշ  անհրաժեշտ ֆերմենտների ի հայտ գալ ու նպաստել օրգանիզմի առողջ կենսագործունեությանը: Կենսաբանական բարդ ռեակցիաների արդյունքում ընկույզի մեջ առկա տարբեր նյութերը՝ ամինաթթուները, միկրոտարրերն ու վիտամինները օրգանիզմի համար առավելագույն հասանելի վիճակի են հասնում, ինչի հետևանքով, կարողանում են միանալ ու մասնակցել արդեն իսկ ընթացող գործընթացներին՝ բարելավելով դրանք:

Արդյունքում՝ այն մարդիկ, ովքեր տարվա մեջ մեկ անգամ ծլեցրած ընկույզ են ուտում կարող են պարծենալ սուր և թարմ մտքով, ակտիվ նյութափոխանակությամբ, թափոններից ու թույներից զերծ աղիքային համակարգով, մաշկի թարմությամբ ու երիտասարդ տեսքով:

Ինչպես ճիշտ ծլեցնել ընկույզը

1 կգ ընկույզը պատել ջրով, ամեն օր խառնել, փոխել ջուրը 14 օր շարունակ: 2 շաբաթ անց այն կարելի է ուտել, օրվա ընթացքում 3-ից 6 հատ վաղ առավոտյան և երեկոյան՝ ընթրիքից հետո: Թրջած և ծլեցրած ընկույզը չի կարելի չարաշահել, ինչպես տեսանք, այն բավական հարուստ է տարբեր նյութերով, որոնց չարաշահումը կարող է ազդել օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակային գործընթացների վրա՝ վնասելով դրանք:

Առողջություն ամսագիր N3