Վերադարձնելով երիտասարդությունը

Որքան էլ ցանկանում ենք մնալ երիտասարդ, ժամանակն իր կանոններն է թելադրում, և 35-40 տարեկան հասակում դեմքին սկսում են երևալ առաջին դեստրուկտիվ փոփոխությունները։ Պլաստիկ վիրաբույժին ոչ բոլորն են դիմում, և հիմնական պատճառաբանությունը՝ վիրահատարանում ընդհանուր անզգայացման տակ լինելու և երկարատև վերականգնողական շրջանն անցնելու վախն է։
Թելերով երիտասարդացումը այլընտրանքային մեթոդ է այն անձանց համար, ովքեր ցանկանում են որքան հնարավոր է հետաձգել վիրահատական միջամտությունը։ Ներկայացնում է Բաբայան Էսթետիկս կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Տաթև Հայկի Բաբայանը:

TՏաթև Բաբայան

-Թելերով երիտասարդացումը դեմքի և պարանոցի կախված փափուկ հյուսվածքների վերականգնման միջոց է։ Թելերը հուսալիորեն ֆիքսվում են մաշկի հաստության մեջ կամ ավելի խորը և ապահովում հյուսվածքների վերադարձը նախկին դիրքին։ Այս միջամտությունը բավական երկար ժամանակով հետաձգում է վիրաբուժական միջամտությունը։ Կան պացիենտներ, որոնց ինչ-ինչ պատճառներով հակացուցված է վիրահատական միջամտությունը, և այս մեթոդը ծերացման դեմ պայքարի իդեալական տարբերակ է ։
Մարմնի ո՞ր հատվածները կարելի ձգել թելերի միջոցով։
Թելերը տեղադրվում են դեմքի, պարանոցի, քունքային շրջաններում, ինչպես նաև կատարվում է հոնքերի կողմնային երրորդականների բարձրացում։
-Ի՞նչ կազմություն ունեն երիտասարդացնող թելերը։
-Կազմությամբ նույն թելերն են, որոնք մենք օգտագործում ենք վիրաբուժության մեջ։ Այս թելերը կարող են տարիներ շարունակ մնալ պացիենտի օրգանիզմում՝ առանց որևէ վնաս պատճառելու օրգանիզմին։ Մյուս կողմից նրանք ունեն իրենց վրա կոներ, որոնց վրա հավաքվում է մաշկը՝ ապահովելով հակապտոտիկ՝ լիֆթինգ արդյունք:
-Քանի՞ տարի է պահպանվում լիֆթինգի արդյունքը։
-Որպես կանոն՝ թելերը լինում են ժամանակավոր և ամբողջ կյանքի համար նախատեսված։ Ժամանակավոր թելերը նախատեսված են 2-4 տարի ժամկետով։ Այս թելերը պատրաստված են ներծծվող նյութից, և նույնիսկ եթե մաշկի տակ պատռվեն, պարզապես կներծծվեն և օրգանիզմին ոչ մի վնաս չեն պատճառի։ Կան պացիենտներ, ովքեր երկու-երեք տարի անց՝ թելերը ներծծվելուց հետո, նշում են, որ մաշկն ավելի է թուլացել, քան եղել է թելերը տեղադրելուց առաջ։ Դա միանշանակ այդպես չէ
, պարզապես տարիներ շարունակ երիտասարդ, ձգված մաշկ տեսնելուց հետո պացիենտը սովորում է տվյալ արդյունքին՝ մոռանալով նախկին խնդիրը:
Ինչ վերաբերում է չներծծվող թելերին, որոնք նախատեսված են ամբողջ կյանքի համար, ապա այս միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացման տակ, վիրահատարանում։
-Ի՞նչ հետազոտություններ են հարկավոր մինչ թելերը տեղադրելը։
-Հիմնականում բավական է դեմքի մաշկը շոշափել և գնահատել վիճակը, սակայն եթե գոյացություններ են շոշափվում մաշկի տակ, անպայման դիմում ենք ուլտրաձայնային հետազոտությանը։ Եթե նկատում ենք մաշկային խնդիրներ (պաթոլոգիկ, և ոչ թե տարիքային), ապա դիմում ենք մաշկաբանի կոնսուլտացիայի։
-Որքա՞ն ժամանակ է տևում այս միջամտությունը։

-Եթե խոսքը ներծծվող թելերի մասին է, ապա այս միջամտությունը տևում է 15-30 րոպե, անցավ է, կատարվում է տեղային անզգայացմամբ, և մեկ ժամ անց պացիենտը կարող է տուն գնալ։ Որպես կանոն, պացիենտն այցելում է մեզ հաջորդ օրը, որպեսզի գնահատենք առաջացած կապտուկներն, (եթե նրանք առաջանում են) և այտուցները: Հաջորդ այցը՝ մեկ շաբաթ անց, որպեսզի գնահատենք մոտակա վերջնական արդյունքը:
-Ո՞ւմ է հակացուցված թելերով երիտասարդացումը։
— Հակացուցված է հղի, լակտացիայի շրջանում գտնվող կանանց, չարորակ գոյացություններ ունեցող անձանց (թե՜ կանաց, և թե՜ տղամարդկանց), ինչպես նաև քրոնիկ և աուտոիմուն համակարգի հիվանդություններով մարդկանց։
-Ո՞ր տարիքից կարելի դիմել թելերով երիտասարդացման միջամտությանը։
-Եթե խոսենք ցուցումների մասին, ապա դա 40-45 տարեկան կանայք և տղամարդիկ են, ում մաշկն արդեն սկսում է կորցնել տուրգորն ու էլաստիկությունը և սկսում է առաջանալ պտոզ։ Սակայն շատ են դիմում երիտասարդ աղջիկները՝ հոնքերը բարձրացնելու համար, ինչը կարելի է անել նույնիսկ սեռահասունացումից հետո, սակայն ես դեմ եմ և աշխատում եմ խուսափել այդ տարիքում որևէ միջամտություն կատարելուց և գրեթե միշտ պացիենտներին ետ եմ համոզում:
-Ոսկե, մեզո ․․․կա՞ն արդյոք այդպիսի թելեր։
-Այո, որոնք թարմացնում և երիտասարդացնում են մաշկը։ Չէի ցանկանա, որպեսզի ասածս հնչեր այնպես, կարծես ես որպես վիրաբույժ դեմ եմ մեզոթելերի օգտագործմանը, սակայն մեզոթելերը չեն ապահովում լիֆտինգ արդյունքն այնպես, ինչպես վերը նշվածները։ Սակայն, ի տարբերություն վերը նշված վիրաբուժական թելերի, մեզոթելերը միանգամից կարելի է տեղադրել մեծ քանակությամբ՝ 30-40 հատ։ Բացի նրանից, որ մեզոթելերը տեղադրվում են դեմքի , պարանոցի շրջանում, կարող ենք տեղադրել նաև դեկոլտեի շրջանում, ձեռքերի թիկնային հատվածում՝ այնտեղ, որտեղ մաշկի տուրգորն ու էլաստիկությունն իջնում է և անհրաժեշտ է թարմացնել այդ հատվածները՝ դրդելով նեոկոլագենեզը:
Ի՞նչ պետք է իմանա պացիենտը մինչ ձգող թելեր տեղադրելը ։
-Պացիենտը պետք է տեղյակ լինի կարճ ռեաբիլիտացիոն շրջանի բոլոր բարդությունների կամ կողմնակի արդյունքների մասին՝ կապտուկներ, որոնք առաջանում են անոթը վնասելիս, անկախ բժիշկի կողմից ձեռնարկվող պրոֆիլակտիկ միջոցներից, այտուցներ: Իհարկե, սա տեխնիկական մասի բարդություններն են, որոնք կարող են առաջանալ միջամտության ընթացքում և անցնում են գրեթե մեկ շաբաթից։ Շատ բարդություններ կախված են թելի տեղադրման եղանակից
, այսինքն՝ թելը մաշկի ոչ ճիշտ շերտում տեղադրելիս, օրինակ մակերեսային տեղադրումից թելը կարող է շոշափվել, իսկ շատ խորը շերտում տեղադրելիս այն պարզապես չի տա արդյունք:
-Միջամտությունից որքա՞ն ժամանակ անց կարելի է կոսմետիկ միջոցներ օգտագործել։
-Կոսմետիկ միջոցներ կարելի է օգտագործել անմիջապես հաջորդ օրը, հատկապես տոնային քսուկ՝ կապտուկները ծածկելու համար։ Մերսումներ, փիլինգներ, դիմակներ՝ 10-15 օր անց։