Քաղց­կե­ղով հի­վանդ­նե­րի բու­ժու­մը Հա­յաս­տա­նում և Եվ­րո­պա­յում. ա­ռաս­պել­ներ և ­ի­րա­կա­նութ­յուն

Հարցազրույզ Նաիրի բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Լևոն Բադալյանի հետ

— Հայտնի է, որ մեր ազգին բնորոշ է օտարամոլությունը. դրսում ամեն ինչ ավելի լավն է՝ թե՛ կյանքը, թե՛ մարդիկ և թե՛բժշկությունը… Այդ սկզբունքով, մեր հայրենակիցները գերադասում են բուժում ստանալ արտերկրումմասնավորապես՝ Գերմանիայում կամ Իսրայելում: Առավել սուր է հարցը, երբ խոսքը վերաբերում է քաղցկեղին:Առաջին միտքը, որը ծագում է հիվանդի կամ նրա հարազատի գլխում քաղցկեղ ախտորոշումը լսելուց՝ ‹‹ամեն ինչ թողնել և Գերմանիա հասնելն է››։

levon badalyan22

Անշուշտ, Գերմանիայում և Իսրայելում ուռուցքաբանությունը բարձր մակարդակի վրա է, սակայն Եվրոպայի, Ամերիկայի կամ նույնիսկ Ասիայի զարգացած երկրները ոչնչով չեն զիջում, և նույնիսկ, որոշ ոլորտներում, գերազանցում են նրանց: Գերմանիայի և Իսրայելի բժշկության նկատմամբ գերբնական վերաբերմունքը հետսովետական տարածքում պարզապես լավ մարքետինգի արդյունք է: Իսկ այդ երկրներում ախտորոշման և բուժման հետ կապված ծախսերը մեր քաղաքացիների համար հաճախ աստղաբաշխական թվերի են հասնում։ Ցավոք, մեր հիվանդներին թվում է, թե Գերմանիայում բոլորը պարտադիր կերպով առողջանում են, մինչդեռ օնկոլոգիական մահացության թվերը եվրոպայի տարբեր երկրներում էապես միմյանցից չեն տարբերվում:

Վերադառնանք մեր երկրին։ Վստահեցնում եմ, որ այսօր ուռուցքային հիվանդին Հայաստանում կարելի է բուժել ոչ պակաս արդյունավետությամբ, քան արտերկրում։ Մեր հայրենակիցների համոզմունքը, որ Հայաստանում չկա նորմալ ուռուցքաբանություն, իրականությանը չի համապատասխանում։

-­ Մի՞­թե այս հար­ցում ­Հա­յաս­տա­նը չի զի­ջում Եվ­րո­պա­յին։

— Եթե խոսում ենք հայաստանյան ուռուցքաբանության մասին ընդհանուր առմամբ, ապա այն շատ է զիջում Եվրոպային, բայց եթե խոսում ենք մասնավորապես՝ դաշտի մասին, ապա պատկերը փոխվում է: Հայաստանում իսկապես կան բարձրակարգ ժամանակակից ուռուցքաբաններ, որոնք վիրահատում և բուժում են ոչ պակաս արդյունավետությամբ, քան արտերկրում։ Հիմնական խնդիրը այն է, որ այդ լավ մասնագետները հիմնականում համախմբված չեն, աշխատում են միմյանցից անկախ, կամ էլ չունեն անհրաժեշտ տեխնիկական հենք։ Իսկ ուռուցքաբանությունը պարտադիր պահանջում է թիմային և համակարգված աշխատանք։ Այդ է պատճառը, որ Հայաստանի լավ մասնագետները հաճախ չեն կարողանում ապահովել հիվանդին եվրոպական մակարդակի բուժում։ Մեր երկրում արևմտյան որակի բուժում ապահովելու համար անհրաժեշտ է երեք հիմնական բաղադրիչ՝

1Պրոֆեսիոնալ մասնագետներ՝ վերապատրաստված արտերկում,

2Ժամանակակից բժշկական տեխնիկայով հագեցված կլինիկա,

3Համակարգված բուժ սպասարկում։

Այդ ամենը այսօր, ցավոք, անհնար է իրականացնել պետական մակարդակով՝ բյուջեի սղության պատճառով, սակայն հնարավոր է մասնավոր սեկտորում։ Արևմտյան փորձի արդյունավետ ներդրման փայլուն օրինակ է Նաիրի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայությունը, օրը գործում է վերջին տարիներին։ Նաիրին, լինելով համեմատաբար փոքր կլինիկա, ունի բավարար ֆինանսներ, որպեսզի ներգրավի ոլորտի լավագույն մասնագետներին և ապահովի նրանց անհրաժեշտ նորագույն տեխնիկայով և աշխատանքային պայմաններով: Մեր ուռուցքաբանները վերապատրաստումներ են անցնում արտերկրի լավագույն կենտրոններում և սերտ համագործակցում են այնտեղի կոլեգաների հետ։ Մենք ունենք օնկոլոգիայի ոլորտում ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ ժամանակակից գրեթե բոլոր սարքավորումները։ Եվ ամենակարևորը՝ Նաիրիում ներդրված է համակարգված ուռուցքաբանական ծառայություն, այսինքն բոլոր մասնագետները աշխատում են մեկ թիմով՝ համախմբվելով յուրաքանչյուր հիվանդի խնդրի շուրջ։ Այպես կոչված <<Tumor board>>-ը ապահովում է հիվանդին բազմապրոֆիլ ուռուցքաբանական ծառայություն` ախտորոշման և բուժման բոլոր փուլերում՝ դիմելու պահից մինչ բուժման ավարտը։ Այսօր հայաստանցի հիվանդի մոտ պետք է հարց ծագի՝ ոչ թե Հայաստան, թե Գերմանիա, այլ՝ Նաիրի, թե՞ Գերմանիա, քանզի ուռուցքաբանության առումով վերջիններս համեմատելի հասկացողություններ են: Այն դեպքերում, երբ մեր մասնագիտական կամ տեխնիկական հնարավորությունները չեն ներում հարցին լիարժեք լուծում տալու համար, մենք ինքներս ենք դիմում մեր արտերկրի կոլեգաներին և անհրաժեշտության դեպքում կազմակերպում ենք հիվանդի ախտորոշման կամ բուժման որևէ փուլի իրականացում նաև՝ Գերմանիայում կամ Ֆրանսիայում:

-Ի՞նչ ասել է ժամանակակից ուռուցքաբան։

-Ամբողջ աշխարհում ուռուցքաբանությունը զարգանում է խելահեղ տեմպով, ամեն տարի բուժման նոր մոտեցումներ են ներդրվում, հետևաբար մեր ոլորտի բժիշկի որակը բնորոշող, թերևս կարևորագույն, չափորոշիչը ժամանակակից լինելն է՝ այսինքն տիրապետել անգլերեն լեզվին, պարբերաբար վերապատրաստվել արտերկրում (Ռուսաստանը չեմ համարում արտերկիր), հետևել ուռուցքաբանության բոլոր նորություններին և իհարկե, ներդնել դրանք առօրյա աշխատանքի մեջ։ Հայի բնածին ինտելեկտն և հոգատարությունը չունի ոչ մի գերմանացի բժիշկ, հետևաբար արտասահմանյան փորձի կիրառումը մեր երկրում լավագույն տարբերակն է մեր հիվանդների համար:

-Ի՞նչ է անհ­րա­ժեշտ մեր երկրում ո­լոր­տը զար­գաց­նե­լու հա­մար։

-Անհրաժեշտ է զարգացնել բժշկական ոլորտի մենեջմենթը և համախմբել երկրում եղած բժշկական ռեսուրնսները՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր սեկտորների։ Ճիշտ կլիներ, որ երիտասարդ մասնագետների վերապատրաստման միջոցները հոգային պետական մակարդակով: Մեր բժիշկները նաև պետք է սովորեն հիվանդի շահերը իրենց շահերից բարձր դասել, դա կվերադարձնի վստահությունը հայ մասնագետների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, հիվանդն իր հերթին պետք է որակ պահանջի բժշկից։ Համացանցի շնորհիվ այսօր հիվանդին հասանելի է ցանկացած ինֆորմացիա իր հիվանդության վերավերյալ, և նա պետք է բժիշկի մոտ ներկայանա նախապես պատրաստված, դա իրեն թույլ կտա արագ և ճիշտ կողմնորոշվել բժիշկի ընտրության հարցում: