DGC ստոմատոլոգիական կլինիկա Զարգացում նորարարություններին զուգընթաց

Հարցազրույց GDC ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր տնօրեն, Հայ ստոմատոլոգների միության նախագահ, ԵՊԲՀ ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայի դոցենտ, ստոմատոլոգ Թորգոմ Դաշտոյանի հետ

-Բժիշկ Դաշտոյան, խնդրում եմ ներկայացնել՝ ի՞նչ ճանապարհ է անցել Ձեր կազմակերպությունը՝ ստոմատոլոգիական կլինիկան, դիագնոստիկ կենտրոնը՝ մինչև ներկայիս զարգացվածությունն ու հագեցվածությունը:

GDC

-Մեր կլինիկան հիմնվել է 1997 թվականի դեկտեմբեր ամսին՝ մեկ բազկաթոռ ունեցող կաբինետ էր, միաժամանակ հիմնադրել եմ ատամնատեխնիական լաբորատորիա: Հիմնադրումից ի վեր սկսել ենք կիրառել այդ ժամանակների նորագույն տեխնոլոգիաները, որոնք կային ստոմատոլոգիայի ոլորտում: Մենք չունեինք հովանավորներ և ներդրողներ, պարզապես մեր գործի զարգացմանն էինք ներդնում մեր աշխատանքից ձևավորված շահույթը: Տարիների ընթացքում մեր կլինիկան զարգացում գրանցեց, ներկայում այն զբաղեցնում է 230 քմ տարածք, ունի, 4 բազկաթոռ, ատամնատեխնիկական լաբորատորիա:

Այսօր թե՛ պացիենտների, թե մասնագետների համար նշանակալի է բուժհաստատության՝ տեխնիկական ժամանակակից հագեցվածությունը:

-Մեր կլինիկան գերհագեցած է տեխնիկայով: Եվ դա վերաբերում է կլինիկայի գործունեության բոլոր ոլորտներին՝ ամենաժամանակակից բազկաթոռներից մինչև լուսավորության ու կենտրոնական օդափոխման համակարգեր: Այսօր պարբերաբար հյուրընկալվող արտերկրի մասնագետները, ծանոթանալով մեր ենթակառուցվածքների հետ, հիացմունք են արտահայտում: Օրինակ, իմպլանտոլոգիայի ոլորտում, մի քանի տիպի ֆիզիոդիսպենսեր սարքեր ունենք, Silfradent իտալական PRP, CGF արտադրող հատուկ ցենտրիֆուգաներ, որով կարող ենք թրոմբոցիտար զանգվածով հագեցած հատուկ կոնցենտրացված արյան պլազմա ստանալ: Դեռևս 7 տարի առաջ սկսել ենք կիրառել իտալական Isachrome պիեզովիրաբուժական սկելլերը, որը չափազանց կարևոր է մեր գործում: Ինչպես նաև այլ գործիք-սարքավորումներ, որոնք նպաստում և ցանկալի արդյունք են ապահովում մեր աշխատանքում:

GDC 2

Ժամանակակից տեխնոլոգիաները լավագույն արդյունքներ և բժշկի համար հարմարավետություն են ապահովում:

— Այս առումով պետք է մատնանշենք մի քանի կարևոր հանգամանք: Պատշաճ լուսավորություն ապահովող հատուկ համակարգը հնարավորություն է տալիս բժշկին առավել հարմարավետ պայմաններում իրականացնել իր աշխատանքը, սա ևս լրացուցիչ խթան է՝ լավագույն որակ ստանալու համար: Մենք կիրառում ենք նաև ուղղորդված լույսով Admetec խոշորացույց համակարգ, սա հնարավորություն է տալիս առավելագույնս տեսանելիություն ունենալ մշակվող հատվածում: Ներդրված է շվեյցարական D.TEC կորպորացիայի լուսային համակարգը: Նաև ներդրել ենք ու հաջողությամբ կիրառում ենք 3D PROGRESS ներբերանային սկաներ, որը թույլ է տալիս առանց չափսանյութի կիրառման, թվային դրոշմ ստանալ, ինչը չափազանց կարևոր և մի շարք առավելություններ ունեցող գործոն է:

-GDC կլինիկայի մուտքից իսկ նկատելի է մաքրությունն ու թարմությունը:

— Երբ պացիենտը դիմում է ստոմատոլոգի, բժշկի որակավորումից բացի պետք է մեծագույն ուշադրություն դարձնի կլինիկայի մանրէազերծման հանգամանքին: Սա վերաբերվում է ստոմատոլոգիական բոլոր ծառայություններին:

Կլինիկայի հիմնման առաջին օրվանից ի վեր մենք առավելագույն ուշադրություն ենք դարձնում մանրէազերծմանը, այդ սենյակը նույնպես հագեցած է B կարգի ավտոկլավերով: Կլինիկան հագեցած է մանրէասպան լամպերով, ուլտրաձայնային սարքավորումներով: Մենք չենք խնայում ո՛չ նյութերի, ո՛չ պարագաների վրա: Մենք ջանք չենք խնայում՝ բացառելու որևէ ինֆեկցիայի առկայությունը կլինիկայի տարածքում: Բոլոր հորատները, ծայրակալները, ֆայլերը, կիրառվող գործիք-սարքավորումները մանրակրկիտ մշակում են անցնում:

003

Բժիշկ Դաշտոյան, նշված սարքավորումները միայն GDC կլինիկայում են կիրառվու՞մ:

-Մեր կազմակերպությունը կլինիկայում գործող սարքավորումների և համակարգերի մեծ մասի ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Մենք ներմուծում ենք, կիրառում մեր պրակտիկայում, համոզվում դրանց որակի ու նպատակահարմարությանը, ապա՝ ներկայացնում մեր կոլեգաներին: Այդ թվում Chirana հայտնի բրենդը, Nouvag շվեյցարական կորպորացիայի ֆիզիոդիսպենսերները, էնդոշարժիչները, որոնք հատուկ մշակված տեխնոլոգիայի համաձայն՝ չափազանց կիրառելի և ֆունկցիոնալ են:

-Ի՞նչ նշանակություն եք տալիս ախտորոշման գործընթացին:

-Ընդհանուր առմամբ, ստոմատոլոգիան փաստագրային գիտություն է՝ մենք հստակ կարող ենք տեսնել պատկերը բուժումից առաջ և հետո, ապա համեմատել: Որպես կանոն` պացիենտները մեզ մոտ գալիս են հետազոտություն անցած՝ պանորամիկ տոմոգրամմայով կամ համակարգչային կոն-ճառագայթային շերտագրում անցած: Այս հանգամանքը շատ արդյունավետ դարձրեց մեր բուժման որակը, քանի որ մենք արդեն հնարավորոթյուն ունենք, նախապես տեսնել բերանի խոռոչի իրական պատկերը, հենց խորհրդատվության փուլում տիրապետել ամբողջական օբյեկտիվ պատկերին:

2011 թվականին հիմնադրված Դիմաքս Ռեյ ընկերությունն այս հարցում մեզ՝ հայաստանյան ստոմատոլոգներիս շատ օգնեց: Ներդնելով գերժամանակակից կոն-ճառագայթային կոմպյուտերային տոմոգրաֆիկ սարքավորումներ՝ մեր պացիենտները հնարավորություն ունեցան հետազոտվել շատ ցածր ռենտգեն ճառագայթների ներազդեցությունների ներքո, իսկ բժիշկները ստացան արդիական ծրագրային հագեցվածություն, որի շնորհիվ հարմարավետ և արդյունավետ կարողանում են կատարել իրենց պլանավորման աշխատանքները: Բուժման բոլոր փուլերում մենք կարող ենք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պացիենտին առաջարկել բուժման ամենաօպտիմալ տարբերակը:

 

Ունենալով տեխնիկական անհրաժեշտ հագեցվածությունը, ենթադրում ենք կարևորում եք նաև կլինիկայում աշխատող մասնագետների որակավորումը: Ովքե՞ր են աշխատում այստեղ:

— Պետք է նշել, որ մասնագետներին բնորոշող ընդհանրական արտահայտությունները՝ «միջազգային որակավորում ունեցող», «արտերկրում կրթություն ստացած», մեր պացիենտներին օբյեկտիվորեն քիչ բան կարող են ասել: Մեր կլինիկայում աշխատում են մասնագետներ, ովքեր երկար տարիների խիստ հագեցած փորձ ունեն: Ինչպես և ես՝ յուրաքանչյուր օր շուրջ 10 ժամ պացիենտների եմ ընդունում: Իհարկե, մեր կարիերայի սկզբում «մութ ու ցուրտ» տարիները բավարար բարենպաստ չէին մասնագիտական զարգացման տեսանկյունից, մինչդեռ 1998-ից սկսած մենք կատարելագործման ուղիներ նշմարեցինք: Արդյունքում, 2006-ին առաջին անգամ հնարավորություն ունեցանք Հայաստանում պաշտոնապես իմպլանտ-համակարգ ներկայացնել: Այս հանգամանքն իր հերթին նոր զարգացումների հիմք էր: Ժամանակի ընթացքում մենք Հայաստան հրավիրեցինք ոլորտի առաջատար և միջազգայնորեն ճանաչում վայելող մասնագետների: Պարբերական կոնֆերանսների ու սեմինարների արդյունքում Հայաստանում հարյուրավոր բժիշկներ լրջագույն հմտություններ ձեռք բերեցին՝ կիրառելով ու նաև տարածելով դրանք իրենց միջավայրում: Այս գործոնները նոր շունչ ու որակ հաղորդեցին մեր ոլորտին: Մենք տարվա մեջ մի քանի անգամ ինքներս այցելում ենք արտերկիր՝ սեմինարների և ոլորտի կարևորագույն միջազգային միջոցառումներին, անդադար կատարելագործում ենք մեր հմտությունները:

Այսօր հպարտորեն պետք նշենք, որ ներդրել ենք Amann Girrbach CAD CAM համակարգը, սա ստոմատոլոգիան նոր միջազգային որակի համապատասխանեցնելու կարևորագույն քայլ է: CAD CAM համակարգը հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով վիրտուալ-թվային պլանավորել, առավելագույն լավ դիզայն իրականացնել, անյուհետև անցնել ստացվածի արտադրական փուլին:

GDC

Ատամնային իմպլանտացիան մեր օրերում չափազանց դինամիկ զարգացող ուղղություն է, Ձեր կազմակերպությունը նշանակալի գործունեություն ունի այս ուղղությամբ, որը միտված է ոչ միայն Ձեր կլինիկային, այլ Ձեր կոլեգաներին:

— 2006 ին ներկայացրեցինք Alpha Bio tec-ը, որը 1988 թ-ին Իսրայելում հիմնված առաջատար իմպլանտ-համակարգ արտադրող ընկերությունն էր: Ներկայում այս կազմակերպության իրավահաջորդը Ամերիկյան Danaher կորպորացիային պատկանող Nobel Biocare ընկերությունն է: Այն ներկայացնում է պրեմիում դասի իմպլանտ-համակարգեր, որը ենթադրում է նույն բարձր մակարդակի ուսուցման իրականացում:

-10 տարի ոլորտում առաջատար լինելը ենթադրում է պարբերական զարգացում: Այն կազմակերպությունները, որոնց հետ մենք տարիներ շարունակ սերտորեն համագործակցում ենք, ոլորտի առաջատարներն են՝ գիտատեխնիկական հսկայական ներուժ ունեցող, դրանք հենց ոլորտի հիմնադիրներն են: Այս՝ պարբերաբար զարգացող ընկերությունների փորձից հաջողությամբ օգտվում ենք և մենք: Հարյուրավոր բժիշկներ հենց մեր և այս կազմակերպությունների միջոցով են ձեռք բերել այն անհրաժեշտ ու չափազանց կարևոր գիտելիքները, որոնք այսօր իրենց մրցունակ ու պրոֆեսիոնալ են դարձնում:

N3 Առողջություն ամսագիր