Ապահովագրական համակարգերի լավագույն պրակտիկան՝ երևանյան աշխատաժողովին

Երևանում կայացել է Եվրամիության առողջապահական ապահովագրական համակարգերի լավագույն պրակտիկայի վերաբերյալ աշխատաժողով: Այն ֆինանսավորվում է եվրոպական TAIEX գործիքի շրջանակներում , իրականացվել է ՀՀ առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների և ԵՄ համագործակցության արդյունքում:

1

Աշխատաժողովին մասնակցում էին Հունաստանից, Սլովենիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Չեխիայի հանրապետությունից ժամանած փորձագետներ: Ներկա էին նաև հայկական ապահովագրական ընկերությունների, բուժհաստատությունների ներկայացուցիչներ:

2

Եվրոպացի մասնագետները առողջապահության ապահովագրության ոլորտում հայ մասնագետների, բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կիսեցին իրենց փորձն ու գիտելիքները, ներկայացրեցին այս ոլորտում Եվրամիության հանձնարարականներն ու երաշխավորությունները, ծանոթացրեցին իրենց երկրներում գործող իրավական դաշտի նրբություններին, ապահովագրական մեխանիզմների առանձնահատկություններին:

3

Եվրոպացի մասնագետների ներկայացումներից հետո տեղի աշխատաժողովի մասնակիցները հարցուպատասխանի միջոցով բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև՝ տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումները: