Կերատոկոնուս՝ հանկարծակի կուրություն

Տեսողության կտրուկ իջեցում, կամ հանկարծակի սկսվող կուրության նշաններ։ Կերատոկունուս՝ այսպես են անվանում այս անկանխատեսելի հինադությունը։
Զրույց  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Արտաշես Զիլֆյանի հետ։

_MG_7027

Ի՞նչ է կերատոկոնուսը և ի՞նչ նախանշաններով է ուղեկցվում։
— Կերատոկոնուսը աչքերի պրոգրեսիվող դեգեներատիվ հիվանդություն է։ Դեռևս հայտնի չեն կերատոկոնուսի առաջացման  պատճառները։ Այն հաճախ հանդիպող հիվանդություն է մեր տարածաշրջանում, նաև հրեաների , հույների մոտ՝ որպես հին ազգությունների հիվանդություն։ Հաճախ այս հիվանդությունը կապում են Հայաստանի բարձրադիր գոտու, չոր օդի, գարնանային ալերգիկ կատարի, գենետիկ նախատրամադրվածության հետ։ Կերատոկոնուսը ( ի տարբերություն կարճատեսությանը, հեռատեսությանն ու աստիգմատիզմին, որոնք համարվում են վիճակ)   համարվում է թաղանթի հիվանդություն, երբ եղջերաթաղանթը սֆերիկ տեսակից վերածվում է կոնաձևի և արտափքվում է առաջ՝ առաջացնելով կեղծ կարճատեսություն և կեղծ աստիգմատիզմ։ Երբեմն շատ բժիշկներ,  չունենալով համապատասխան ախտորոշիչ տեխնիկա, կարող են լազերային կորեկցիա նշանակել, սակայն այս պարագայում լազերային կորեկցիան հակացուցված է։
Վաղ ախտորոշումը շատ կարևոր է։ Սա երկու աչքի հիվանդություն է։ Կերատոկոնուսի  հիմնական նախանշաններն են՝ քոր, ալերգիկ կոնյունկտիվիտ, նաև  բժիշկի համար լուրջ ազդանշան կարող է լինել աճող աստիգմատիզմը և այն, որ հիվանդները չեն բավարավում ընտրած ակնոցներով և հաճախ փոխում են դրանք։ Հետագայում՝ հիվանդության  խորանալու ընթացքում,  նույնիսկ պացիենտը հայելու մեջ կարող է տեսնել կոնաձև եղջերաթաղանթը։
Ի՞նչ միջամտություն է իրականացվում հիվանդությունը բուժելու համար:

Zilfyannnn

-Կերատոկոնուսի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, թուլանում, արտափքվում։ Ինչպես նշեցի, լազերային կորեկցիան հակացուցված է կերատոկոնուս ունեցող հիվանդներին, քանի որ արդեն իսկ բարակ եղջերաթաղանթը մշակել չի կարելի, որովհետև այն  ավելի բարակեցնելով   կարող ենք  նույնիսկ աչքը ծակել։ Կեատոկոնուսը ունի փուլեր․ 1- 2 փուլերի դեպքում կիրառելի է ( և մենք այս հարցում առաջինն ենք Հայաստանում)  քրոսլինքինգ վիրահատությունը։ Կերատոկոնուսը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով․ ապացուցված է, որ կոնտակտային լինզաները, ֆիզիոթերապիան արդեն անցած դարում են մնացել և այսօր այդ մեթոդները սխալ են  համարվում։ Քրոսլինքինգը կատարվում է տեղային անզգայացացմամբ, տևում է մոտ 15 րոպե և բավականին արդյունավետ է ՝ 95-97%  դեպքերում  դադարեցնում է կերատոկոնուսի պրոգրեսը։ Այս մեթոդը  թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը։ Հատուկ մշակված լազերային ճառագայթման շնորհիվ հնարավորություն ունենք դանդաղեցնել և շատ դեպքերում դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից ։ Երրորդ, նաև երբեմն երկրորդ փուլում էֆեկտիվ են նաև կեռարինգը,  որն իրենից ներկայացնում է հատուկ տեխնոլոգիայով եղջերաթաղանթի  շերտերի մեջ օղակների իմպլանտացիա։ Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ,  առավել է   քրոսլինքինգից այնքանով,  որ ապահովում է  կրկնակի արդյունք՝ դադարեցնում է կերատոկոնուսի  պրոգրեսը և լավացնում տեսողությունը։ Չորրորդ փուլում կերատոկոնուսը բուժվում է միայն եղջերաթաղանթի  փոխպատվաստման եղանակով։ Այդ ժամանակ 100 % տեսողության ապահովել չենք կարող։
Որքա՞ն է տևում հետվիրահատական շրջանը։
-Հետվիրահատական  շրջանը բավական կարճ է՝ 1-2 օր։  Քրոսլինքինհից հետո աչքը կարող է 3-4 օր ցավել և անցնել, իսկ  կեռարինգից հետո նույնիսկ այդ ցավը  չի նշվում։ Պետք է նշեմ, որ անհրաժեշտ է խուսափել հարվածներից , աչքերը տրորելուց և ցանկացած վնասվածքներից, որպեսզի օղակները չտեղաշարժվեն։