Միլդոնիումի հակօքսիդանտային և հակաիշեմիկ ակտիվությունը

Սրտի իշեմիկ  հիվանդությունը շարունակում է մնալ հաշմանդամության և մահացության   ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը:

Սրտի իշեմիկ հիվանդության բուժումը մի շարք դժվարություններ է ներառում, դա կապված է ավանդական հակաագինալ  թերապիայի հնարավորությունների սակավությամբ, ինչպես նաև արյան կորոնար հոսքի շտկման կարդիովիրաբուժական մեթոդների  բազմաթիվ սահմանափակումներով: Սրտի իշեմիկ հիվանդության դեղորքայքային բուժման կատարելագործման խոստումնալից ուղղություններից է ցիտոպրոտեկտորների կիրառությունը, որոնք ներառված են համալիր թերապիայի մեջ:

1457426457_mildronat

Իրականացվել է խաչաձև ռանդոմիզացված հետազոտություն երկու զուգահեռ խմբերում, որոնցում ներառված են սրտի իշեմիկ հիվանդությամբ 82 պացիենտ, ստենոկարդիայի ստաբիլ ճնշմամբ II(43 մարդ) III(39 մարդ), ֆունկցիոնալ կարգի, արտերիալ հիխպերտենիզայով ուղեկցվող՝  21 հիվանդ: Բոլոր հիվանդները ստացել են ավանդական հականգինալ դեզագրեգացիոն և հիպոլիպիդեմիկ թերապիա: Առաջին խմբի հիվանդները ստացել են իրենց բուժումը, այդ թվում՝ մելդոնիում՝ Միլդրոնատ, 750 գ/օրվա դեղաչափը, երկու ամսվա ընթացքում: 2-րդ խմբի պացիենտները շարունակել են ավանդական բուժումը:

Արդյունքում պարզվել է, որ մելդոնիումի կիրառությունն ուղեկցվում է ֆիզիկական տոլերանտությամբ, անգինոզ պրոցեսների հաճախականության նվազմամբ, ենթալեզվային նիտրատների կիրառության անհրաժեշտության նվազմամբ: Այսպիսով, Միլդրոնատի ներառումը համալիր բուժման շրջանակներում օգնում է բարելավել հականգինալ թերապիայի արդյունավետությունը: