Օստեոխոնդրոզ՝ վերացնելով ցավը

Օստեոխոնդրոզը ողնաշարի հիվանդություն է: Օստեոխոնդրոզով հիվանդանում է մոլորակի հասուն բնակչության գրեթե կեսը: Ախտահարվում են միջողնային սկավառակները, ինչի հետևանքով լուրջ ձևախախտում է առաջանում:

Այս հիվանդության ախտանշաններն անմիջականորեն  կախված են այն հանգամանքից, թե կոնկրետ ողնաշարի որ հատվածն է ախտահարված, հիվանդ: Այսպես, օրինակ, պարանոցի օստեոխոնդրոզի ժամանակ տհաճ զգացողություն է առաջանում ձեռքերում, որն աստիճանաբար պարանոցից տարածվում է դաստակների վրա: Սուր ցավ է առաջանում պարանոցում, ուղեղի ցողունային և  փոքր ուղեղի հատվածներում: Թմրում են ձեռքերը,  դաստակների ու մատների շարժունակության կորուստ է նկատվում: Երբեմն օստեոխոնդրոզով հիվանդների մոտ արյան շրջանառության խանգարում  է  առաջանում ծոծրակի հատվածում: Իսկ երբեմն  գիտակցության կորուստ կարող է  լինել, ինչին նախորդում է աղմուկն ականջներում, գլխապտույտն ու սրտխառնուքը:

Օստեոխոնդրոզի բուժման արդյունավետ միտջոց է Վալուսալ դոնդողը:

valusal_70386406_images_1759550682

Այն ցավազրկող, հակաբորբոքային ազդեցության գել է՝ արտաքին կիրառության համարնախատեսված: Նշանակվում է հոդերի և մկանային ցավերի դեպքում:

Ցուցումներ.

  • օստեոխոնդրոզ,
  • նևրալգիաներ,
  • արթրիտներ,
  • ռադիկուլիտ:

Այն պարունակում է 25 մգ կետոպրոֆեն: Անհրաժեշտ է քսել ցավացող կամ բորբոքված հատվածին, թեթև մերսող շարժումներով՝ ապահովելով ներծծումը: Դեղամիջոցը քսելուց հետո անհրաժեշտ է լվանալ ձեռքերը:

Դեղամիջոցը քսել օրը 1-2 անգամ: Բուժման տևողությունն անհատական է, կախված է հիվանդության բարդության աստիճանից, տեսակից:

Օրվա առավելագույն չափաբաժինը 15 գ է (7.5 գրամը համապատասխանում է գելի 14 սմ-ին):