Երբ անհրաժեշտ է մաքրել, մանրէազերծել և բուժել

Ամենատարբեր ծագում ու բարդություն ունեցեղ վերքերը երբեմն իրական գլխացավանք են դառնում թե հիվանդների, թե բժիշկների համար: Երբեմն ամենապարզ թվացող քերծվածքը կամ մաշկի ամբողջականության խախտումը կարող է բարդանալ՝ ծավալուն վերքի վերածվելով: Միևնույն ժամանակ, լրջագույն ու տևական ժամանակ պառկելու անհրաժեշտությամբ հիվանդությունները, կանգնում են այս խնդրի առաջ: Ինչպես մշակել ու վնասազերծել վերքերը: Գերմանական Մեդի ընկերությունը ներկայացնում է  մակերեսային և խորը վերքերը մաքրելու համար նախատեսված UCS Debridement համակարգը: Այն ստերիլ է, խոնավ, հակալերգիկ: Պարունակում է  ալոե վերա, ալլանթոին, պոլոքսմեր, 100% վիսկոզա (100g/m):

aaacb3b9f9c8f4058f1ca38b211a222e

Ցուցված է հետևյալ դեպքերում.

  • Զարկերակային գանգրենոզ, նեկրոզված և այլ վերքեր,
  • Դիաբետիկ խոցեր,
  • Տրոֆիկ խոցեր,
  • Պառկելախոցեր,
  • 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ,
  • Մաշկային հիվանդություններ՝ հիպերկերատոզ, էկզեմա, ֆուրունկուլյոզ, կարբունկուլյոզ,
  • PEG-պերկուտան էնդոսկոպիկ գաստրոստոմ,
  • PEJ- պերկուտան էնդոսկոպիկ յեյունոստոմ,
  • Մշակումներ ստոմաների շրջակայքում,
  • Կաթետերների տեղադրման մուտքեր,
  • Դրենաժի խողովակների շրջակայքի մշակում,
  • Պորտոկատի մուտքի տեղամասային մշակում,
  • Դեղորայքային վիրակապումներից առաջ և հետո,
  • Քսուքների և թրջոցների օգտագործումից առաջ և հետո:

ucs-debridement_(1)

Հատկություններ.

Անցավ և ոչ տրավմատիկ ձևով մշակում և հեռացնում է ներկրոտիկ հյուսվածքների, հիպերկերատոզ, ֆիբրինային թաղանթով պատված, էքսուդատիվ, բակտերիալ թաղանթով, լորձաթաղանթով  պատված, թարախապատ  վերքերը:

Գործում է արդյունավետ և արագ:

ucs-debridement_f

Մաքրելու ընթացքում արնահոսություն չի առաջացնում:

Փափկեցնում և խոնավացնում է վերքը և հարակից հյուսվածքները:

Համատեղելի է բոլոր տեսակների վիրակապերի հետ՝ այդ թվում՝ ինտերակտիվ և այլ ժամանակակից վիրակապերը:

Պահպանման եղանակը՝

Խոնավություն՝ 35-65%

Պահել մաքուր, օդափոխված  միջավայրում: