«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա». նոր անելիքներ , նոր պարտավորություններ

«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» հիմանդրվել է 2011 թվականին: Ասոցիացիայի առաջին ժողովը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 10-ին, որի ժամանակ, հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը և ընտրվել է ասոցիացիայի առաջին նախագահը` Գրիգոր Էմիլի Խաչատրյան: Հիմնադրման օրվանից անցել է շուրջ 5 տարի: Այս ընթացքում փորձել ենք համախմբել Հայաստանի Հանրապետության դիմածնոտային վիրաբույժներին և վիրաբույժ ստոմատոլոգներին:

Հիմանդրման առաջին իսկ օրվանից ասոցիացիան իր առջև խնդիր էր դրել ասոցիացիայի համաժողովների ընթացքում քննարկել Հայաստանի Հանրապետության առողջապահությանը, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիային» և դիմածնոտային վիրաբուժությանը վերաբերվող հարցեր և խնդիրներ, կազմակերպել գիտական զեկույցներ և քննարկումներ: «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» կողմից կնքվել է համգործակցության երկու համաձայնագիր` Ռուսաստանի Դաշնության «Մոսկվայի Պետական Բժշկա-ստոմատոլոգիական Համալսարանի» և Ռուսաստանի Դաշնության «Օմսկի ստոմատոլոգիական ասոցիացիայի» հետ: 2016 թվականի նոյեմբերի 26-ին կայացած «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» համաժողովին ասոցիացիայի նախագահ Գրիգոր Էմիլի Խաչատրյանը առաջարկեց ներկա գտնվող ասոցիացիայի անդամներին բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Յուրիի Պողոսյանի թեկնածությունը ասոցիացիայի նախագահի պաշտոնին: Այնուհետև առաջարկվեց բաց քվեարկություն, որի արդյունքում բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Յուրիի Պողոսյանը ընտրվեց «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ: 2017 Համաժողովի ընթացքում կարևորվեց վարչության անդամների, կազմ կոմիտեի կազմի քննարկում և հաստատումը:

Նախագահ` Պողոսյան Աննա Յուրիի
Փոխնախագահ` Բադալյան Արամ Գրիգորի
Քարտուղար` Հովհաննիսյան Անի Նորայրի
Գիտության գծով պատասխանատու` Պողոսյան Յուրի Միքայելի
Կրթության և որակավորման պատասխանատու` Ենոքյան Հայկ Դավիթի
Արտաքին կապերի գծով պատասխանատու` Գալստյան Լևոն Ռաֆայելի:

Կազմակերպության հիմնական նպատակներն են`

  • ամեն հնարավոր միջոցներով նպաստել պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և որակավորման բարձրացմանը,
  • պարբերաբար կազմակերպել գիտաժողովներ, կոնֆերանսներ և կլոր սեղաններ ՀՀ և արտասահմանյան մասնագետների, ընկերությունների և բժիշկական կենտրոնների մասնակցությամբ,
  • կազմակերպել և մասնակցել միջազգային գիտական, գործնական գիտաժողովներին, սիմպոզիումներին և սեմինարներին,
  • ընդլայնել կապերը տարբեր բժշկական և ոչ բժշկական կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը այս կամ այն կերպ առնչվում է պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության հետ:

Կազմակերպության անդամը պարտավոր է`

  • հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին ,
  • կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
  • մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը ,
  • բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները: