Ժամանակակից հայ բժիշկները ցավի մասին

Ցավն այն առաջնային գանգատն է, որի առկայության դեպքում մարդը դիմում է բժշկի: Յուրաքանչյուր մասնագետի առաջնային խնդիրը ցավի պատճառների բացահայտումն է: Ցավը՝ որպես ժամանակակից բժշկության հիմնահարց են դիտարկելու Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և ամենատարբեր ոլորտները ներկայացնող  ժամանակակից հայ բժիշկները՝ երկօրյա արտագնա  համաժողովի ընթացքում:

17883902_1586207994752750_4120278943639672005_n

Ներկայացնում ենք համաժողովի ծրագիրը և մասնակիցներին.

  1. ՆԵՐՍԵՍ ՍԱՄՎԵԼԻ ՔԱՐԱՄՅԱՆ, բ.գ.դ., ռադիացիոն ուռուցքաբան,
    ՀՀ Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն:
    Թեմա` «Պալիատիվ ռադիոթերապիան և ցավի վերահսկողությունը»:
    2. ԱՐԹՈՒՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՉԵՐՔԵԶՅԱՆ, բ.գ.թ. անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ,
    «Էրեբունի» ԲԿ:
    Թեմա` «Էպիդուրալ պորտակատի կիրառումը քրոնիկ ցավերի դեպքում»:
    3. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, բ.գ.թ., ուռուցքաբան,
    «Նաիրի» Բ/Կ-ի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ:
    Թեմա` «Քիմիոթերապիայի դերը քաղցկեղով պայմանավորված ցավի դեմ պայքարում»:
    4. ԱՆՈՒՇ ԱՇՈՏԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ, նյարդաբան,
    ԵԲՀԱ աշխատակազմի ղեկավար, «Սիրմեդ» Բ/Կ:
    Թեմա` «Ցավ` տեսակները, բնույթը, դրսևորումները»:
    5. ԳԵՎՈՐԳ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ուրոլոգ,
    ԵԲՀԱ հիմնադիր նախագահ, «Մեդլայն» Բ/Կ-ի փոխտնօրեն:
    Թեմա` «Հետվիրահատական ցավազրկում»:
    6. ԵՐՎԱՆԴ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, բ.գ.դ., ուրոլոգ, պրոֆեսոր,
    «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»,
    «Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիայի կլինիկայի» տնօրեն:
    Թեմա` «Խրոնիկական կոնքային ցավ»:
    7. ԱՐՄԵՆ ԿԻՄԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, բ.գ.դ. մանկաբարձ — գինեկոլոգ,
    ՎԱՊՄԳՀԻ գիտական գծով փոխտնօրեն:
    Թեմա` «Ցավը որպես իրականության արտացոլում»:
    8. ՍԱՄՍՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, բ.գ.թ. «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, նյարդաբան, սոմնոլոգ: «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ:
    Թեմա` «Վիզուալիզացիայի դիմելու որոշումը գլխացավերի ժամանակ»:
    9. ՄԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԶԱՔԱՐՅԱՆ, բ.գ.թ., սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ:
    Թեմա` «Ցավային համախտանիշը, որպես կանանց սեռական խանգարումների պատճառ»:
    10. ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, վնասվածքաբան-օրթոպեդ, առաջատար մասնագետ ՆԱԻՐԻ-ԿՈԿՍԱ էնդոպրոթեզավորման կլինիկայում:
    Թեմա` «Ծնկան հոդի էնդոպրոթեզավորման բազային հիմունքները` ցավի բուժման ժամանակակից եղանակ»:
    11.ԱՐՄԻՆԵ ՀԱՅԿԱՐԱՄԻ ՊՈՂՈՍՅԱՆ,
    Բժիշկ-ճառագայթաբան «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:
    Թեմա` «Դուպլեքս սկանավորման դերը քրոնիկ ցավային համախտանիշի ախտորոշման մեջ»:
    12. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲԻ ՀԱԿՈԲՅԱՆ, նյարդաբան, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասպիրանտ, «Արարատ» մոր և մանկան առողջարանի գլխավոր բժիշկ:
    Թեմա` «Ուղեղային պարալիզ. Ցավային համախտանիշի վերահսկողությունը»:
    13. ՀՐԱՆՏ ՀԵՆՐԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, բ.գ.թ., հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, անեսթեզիոլոգ:
    Թեմա` «Խրոնիկական ցավի բուժման ժամանակակից ասպեկտները բժշկության մեջ»:
    14.ԱՐՄԱՆ ՊԱՐԳԵՎԻ ՀԱԿՈԲՅԱՆ, բ.գ.դ.,Նաիրի բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար:
    Թեմա` «Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ախտահարումների էնդոսկոպիկ վիրահատությունները մինիմալ ինվազիվ եղանակով, որպես ցավային համախտանիշի բուժման արդի մեթոդ»:
    15. ԱՆՈՒՇ ՌԱՖԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆ, հոգեբան:
    Թեմա` «Գրող ու ցավ, կամ երբ ցավում է հոգին»:
    16. ՀԱՍՄԻԿ ԴԱՎԻԹԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, նյարդաբան:
    Թեմա` «Մեջքի ցավ»: