Քաղցկեղը վերապրածների կոնգրես. Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

Ապրիլի 28-ին Երևանում կկայանա Քաղցկեղը վերապրածների կոնգրեսը: Այն նախաձեռնել և իրականացնում են Երևանի պետական բժշկական համալսարանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան: Կոնգրեսը  համախմբել է քաղցկեղը վերապրած մարդկանց, հասարակական  կազմակերպությունների, իրենց ամենօրյա աշխատանքում քաղցկեղի դեմ պայքարող բժիշկների, գիտնականների: Մասնակիցների իրական պատմությունները՝ դժվար ընթացող ուղին ու համընդհանուր խնդիրները, ինչպես նաև մասնագետների խորհուրդներն ու երաշխավորությունները նպատակ ունեն սերմանել քաղցկեղի նկատմամբ հիմնական դիրքորոշումը՝ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ:

Կոնգրեսի հյուրն է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նորընտիր Նախագահ, Հարվարդի Համալսարանի Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության աշխատանքային խմբի պատվավոր նախագահ Հորդանանի արքայադուստր նորին մեծություն Դինա Մայրեդը:

ԿՈՆԳՐԵՍԻ ԾՐԱԳԻՐ
09:00 – 09:15
Ողջույնի խոսք
Արմեն Մուրադյան, բ.գ.դ.. պրոֆեսոր
ԵՊԲՀ ռեկտոր, Կոնգրեսի Նախագահ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

09:15 – 09:45 Հատուկ ելույթ
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ
ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴ
HRH PRINCESS DINA MIRAD OF JORDAN
Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նորընտիր Նախագահ, Հարվարդի Համալսարանի Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության աշխատանքային խմբի պատվավոր նախագահ

1-ԻՆ ՍԵՍԻԱ — ԻՆՉ Է ՔԱՂՑԿԵՂԸ՝ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Նախագահող՝
Լիանա Սաֆարյան — ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի ուռուցքաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ

09:45 – 10:00 Երբ իմ մոտ հայտնաբերվեց քաղցկեղ
Էդգար Գյանջումյան, հայտնի երգահան, լեյկեմիա վերապրած

10:00 – 10:15 Կյանքը քաղցկեղից հետո
Վարդուհի Սարգսյան, Հոջկինի լիմֆոմա վերապրած

10:15 – 10:30 Իմ երեխան վերապրել է քաղցկեղը
Անահիտ Բարսեղյան, քաղցկեղը վերապրածի մայր, Առողջության Կամուրջ բարեգործական հիմնադրամի նախագահ

10:30 – 10:45 Քաղցկեղի իմ ուղին
Մանիկ Տեր-Գրիգորյան, քաղցկեղով պացիենտ

10:45 – 11:00 Քննարկում

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ և ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11:00 – 11:15 ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

2-ՐԴ ՍԵՍԻԱ — ՔԱՂՑԿԵՂԸ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Նախագահող՝
Լուսինե Բադալյան – Հեռուստա- և ռադիոհաղորդավար, Ֆոնդ 100 Բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ

11:15 – 11:30 Լինել մանկական ուռուցքաբան
Գևորգ Թամամյան, բ.գ.թ., գ.մ., ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի մանկական ուռուցքաբան-արյունաբան և Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Գերմանիայի Ուլմի Համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս, Մանկական Ուռուցքաբանության Միջազգային Միության Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի նորընտիր համանախագահ

11:30 – 11:45 Քաղցկեղով հիվանդների հոգե-սոցիալ խնդիրները
Եվա Ասիրբաբայան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի Կլինիկայի և Սիթի օֆ Սմայլ Բարեգործական հիմնադրամի հոգե-սոցիալ մասնագետ, Հոգե-ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր

11:45 – 12:00 Քաղցկեղի բուժումը և սնունդը
Լիդիա Այվազյան, սննդաբան

12:00 – 13:00 ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

13:00 – 13:30 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴԻ ՀԵՏ

3-ՐԴ ՍԵՍԻԱ — ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Համանախագահներ՝
Միհրան Նազարեթյան – բ.գ.դ., Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն, ՀՀ Առողջապահության նախարար 1990-1991թթ.
Մարինե Հովհաննիսյան – բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ Հանրային Առողջության ֆակուլտետի դեկան

13:30 – 13:50 Զարգացնել ուռուցքաբանությունը սահմանափակ ռեսուրսներով
Դինեշ Փենդհարքար, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի Ուռուցքաբանության Միության փոխնախագահ, Հնդկաստանի Կլինիկական Ուռուցքաբանության և Մանկական Ուռուցքաբանության Միության նախկին նախագահ, Ասիայի Ուռուցքաբանության Ինստիտուտի ուռուցքաբան, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Մումբայ, Հնդկաստան

13:50 – 14:10 Cancer.am – ամեն ինչ քաղցկեղի մասին
Դավիթ Զոհրաբյան, ԵՊԲՀ Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան, Ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ, Եվրոպայի Ուռուցքաբանության Միության ներկայացուցիչը Հայաստանում

14:10 – 14:30 Քննարկում
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ — ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ, ՕԳՆԵՄ, ՖՈՆԴ 100, ԵՎՐՈՊԱ-ԴՈՆՆԱ, ՀԵՆԱՐԱՆ