Կանաչ սառնարան

Եղանակային փոփոխություններին զուգահեռ միանգամայն փոփոխվում է մեր կենսակերպը: Սա դրսևորվում է թե ամենապարզ զսովորություններում, թե մեր զգացողություններում: Գարնանային առևառ օրերը հնարավորություն են տալիս առավել հանդուրժող,  ուրախ ու նվազ դեպրեսիվ լինել: Ակամայից վերանայվում է և մեր սննդակարգը: Անկախ մեր ցանկությունից, մսամթերքին ու  ընդեղենին փոխարինելու են գալիս թարմ  բանջարեղենը, բուսական սնունդը:

Kanach sarnaran

Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել կանաչ գույն ունեցող բանջարեղենին, ինչն այնքան հասանելի է գարնանը:

Վարունգ, կաղամբ, նեխուր, պղպեղներ, հազար, դդմիկ,  ամենատարբեր կանաչիներ…

Դրանք պատասխանատու են սրտանոթային համակարգի նորմալ կենսագործունեության համար, վերացնում են տախիկարդիան և առիթմիան, նպաստում են զարկերակային ճնշման կանոնակարգմանը,  նպաստում են նյարդային համակարգի հանգստությանը:

Կանաչ միրգն ու բանջարեղենը նյութափոխանակման բարելավման լավագույն միջոցն են: Դրանք նպաստում են նաև ստամոքսաղիքային տրակտի լավ գործունեությանը: Չէ՞ որ ամբողջ ձմեռ մենք հնարավորինս կոշտ և համեմատաբար ոչ թարմ սնունդ ենք ընդունել:

Հետաքրքիր է, որ սառնարանի կանաչ պարունակությունը լավ ազդեցություն ունի ոչ միայն  ֆիզիոլոգիական տեսանկյունից, այլև՝ ներգործում է հոգեբանական տեսանկյունից: Այն բարրացնում է տրամադրությունը, օգնում է արագ դուրս գալ դեպրեսիայից և սթրեսից, ընդ որում, մենք չենք էլ պատկերացնում, որ հենց կանաչ սնունդն է մեր հանգստության պատճառը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանաչ բանջարեղեն և միրգ են օգտագործում, առավել հավասարակշռված են և հանգիստ, սթրեսակայուն են, և՝ հակառակը:

Հատկանշական է, որ այս սննդամթերքը չափազանց քիչ կալորիականություն ունի, հետևաբար՝ եթե հաշվում եք կալորիաները, առավել շատ կանաչ գույն ունեցող թարմ մթերքներ ներառեք ձեր սննդակարգում:

Ընդ որում՝  նշված մթերքները կարելի է կիրառել ինչպես թարմ, այնպես էլ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում չարաշահել տապակաները: Իսկ մի քանի մթերքների խառնուր թարմ մզվածքները խորհուրդ է տրվում կիրառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո: Դրանք վերացնում են սովի զգացողությունը, միևնույն ժամանակ՝ չեն գիրացնում: