Բուժզննություն հղիությունից առաջ՝ պարտադիր անհրաժեշտություն

Ժամանակակից քաղաքակրթությունում չպլանավորված հղիությունները պատահականություն են: Մեր օրերում նախընտրելի է հղիության պլանավորումը: Սա թույլ է տալիս հնարավորինս հանգամանալից կազմակերպել ընտանիքի համալրումն ու պատրաստվել փոքրիկի լույս աշխարհ գալուն: Սակայն դեպպքերի մեծամասնությունում պլանավորումը զուտ ժամանակային բնույթ ունի: Քիչ դեպքերում է այն ներառում մանրամասն պատրաստվածություն և որ առավել կարևոր է՝ պատրատվածություն բժշկական տեսանկյունից:

Մինչդեռ դա չափազանց կարևոր է ինչպես հղիության ընթացի, այլև՝ ապագա բալիկի առողջության համար:

Հղիության ընթացում կնոջ օրգանիզմում կատարյալ խառնաշփոթ է տիրում: Հորմոնալ տարատեսակ փոփոխությունները հանգեցնում են առողջական ամենատարբեր խնդիրների: Արդյունքում կնոջ մոտ ի հայտ են գալիս հիվանդագին վիճակներ, որոնք, դժվար թե առաջանային ոչ հղի վիճակում: Միևնույն ժամանակ, սրվում են այնպիսի հիվանդություններ, որոնք տարիներ շարունակ լռում էին:

Թվում է՝ ամեն ինչ պարզ է, բայց կրկին՝ ինչու ստուգվել հղիությունը պլանավորելիս.

Պատճառները մի քանիսն են.

-Բացառելու վարակների առկայությունը, որոնք ոչ միայն կարող են վտանգել կնոջ, այլև պտղի նորմալ զարգացումը:

-Հայտնաբերել ու ռեմիսիայի վիճակի բերել քրոնիկ հիվանդությունները, որոնք անպայման զարգանալու են հղիության ընթացքում:

-Բացահայտել ժառանգական նախատրամարդվածությամբ կամ ժառանգական հիվանդությունների առկայությունը՝ հղիության ընթացքում դրանք հսկելու նկատառումներով:

-Ապահովել հղիության հնարավորինս անվտանգ ու առանց անհանգստությունների ընթացքը:

-Այցելել հոգեբանի՝ վերացնելու ընտանիքում առկա տարաձայնությունները, բացահայտելու այն բոլոր խնդիրները, որոնք խանգարում են զույգին լիարժեք ապրել: Սա ամենևենին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ:

Հատկանշական է, որ մինչև հղիություն ընթացքը բուժզննումն ու անհրաժեշտ խորհրդատվությունը չպետք է վերաբերեն միայն կնոջը: Սա ամուսինների պարտականությունն է: Չէ՞ որ նպատակը մեկն է՝ ունենալ առողջ սերունդ: