Ածխաջրեր՝ անհրաժեշտ ու վտանգաշատ

Ածխաջրերի յուրաքանչյուր գրամը 4 կալորիա է պարունակում, դրանք օրգանիզմի համար էներգիայի հիանալի աղբյուր են, որոնք ապահովում են մեր ամենօրյա ակտիվությունը: Մարսողության գործընթացում դրանք վերածվում են գլյուկոզայի՝ շաքարի այն ձևին, որը կարող է յուրացվել մեր օրգանիզմի կողմից:

Արյան միջոցով գլյուկոզան հասնում է մերուղեղին և մյուս օրգան-համակարգերին:

Ածխաջրերի ավելցուկը վերածվում է գլիկոգենի և  դառնում է էներգիայի պահուստային աղբյուր՝ ճարպային կուտակումների  տեսքով:

Այնուամենայնիվ, ածխաջրերը լինում են վտանգավոր և անվտանգ, ավելին՝ անհրաժեշտ:

Վնասակար են հիմնականում ռաֆինացված ածխաջրերը, որոնք ներկայում ամենուր են՝ ալկոհոլային խմիչք, թխվածքաբլիթներ, կոնֆետներ, պաղպաղակ: Սրանք մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակում, նվազեցնում են այն օգտակար նյութերի պաշարները, որոնք անհրաժեշտ են դրանց մետաբոլիզմի համար:

Օգտակար են չռաֆինացված ածխաջրերը, բարդ ածխաջրերը, որոնք առկա են բանջարեղենում, մրգերում, ընկույզներում,  սերմերում և հատիկավորների մեջ: Բարդ ածխաջրերը վերածվում են շաքարի 4-6 ժամում, մարսողության ընթացքում: Բարդ ածխաջրեր պարունակող մթերքների կազմում կան վիտամիններ, հանքանյութեր, բջջանք, այլ անհրաժեշտ նյութեր:

Բարդ ածխաջրեր պարունակող մթերքներում կան նաև վիտամիններ, հանքանյութեր, սննդային մանրաթելեր, այլ անհրաժեշտ սննդարար տարրեր: Սննդային մանրաթելերը, ցելյուլոզան ու պեկտինը ներառյալ, չեն մարսվում, միևնույն ժամանակ այն կարևորագույն կոշտ սնունդն են, որն անհրաժեշտ է ամուր շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար:
Մանրաթելերի հատուկ տեսակը, այնպիսիք, ինչպիսին են ցորենի թեփը, խնձորը,  ցիտրուսային մրգերի սպիտակ բջջանքը, օգնում են դուրս բերել շլակներն օրգանիզմից: Դրանք կանխարգելում են փորկապությունը, օգնում են ազատվել ավելորդ քաշից, տոքսիններից, ազատում են խոլեստիրինի բարձր քանակությունից, իրականացնում են հաստ աղու պրոֆիլակտիկա, նպաստում են արյան մեջ շաքարի  ներթափանցմանը, ինչն ապահովում է օրգաիզմն էներգիայով: Այս գործընթացն ապահովում է շաքարի մակարդակի կայունություն:
Քանի որ ռաֆինացված շաքարին ու այն մթերքները, որոնք պատրաստված են սպիտակ ռաֆինացված ալյուրից, չեն պարունակում իսկ յուրացման համար անհրաժշտ վիտամիններ ու հանքանյութեր, անհրաժեշտություն է նկատվում դրանք օրգանիզմում առկա նյութերով փոխարինելու: Արդյունքում, ռաֆինացված մթերքների կիրառության դեպքում մեծանում է վիտամինների ու հանքանյութերի ներմուծման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ В խմբի վիտամինների:

Այսպիսով՝ ածխաջրերը չափազանց կարևոր են մեր օրգանիզմի համար, սակայն դրանք պետք է կիրառել ճիշտ:

  • Նվազեցրեք շաքարի չափաբաժինը,
  • Քաղցրությունն ապահովեք մրգերի պյուրեների օգնությամբ,
  • Խուսափեք տնային խմորեղենի մակերեսը գլազուրով և սերուցքի հաստ շերտով ծածկելուց, այն փոխարինեք մրգային պյուրեներով,
  • Սննդակարգը հագեցրեք թարմ մրգերով ու բանջարեղենով,
  • Խուսափեք թխվածքաբլիթներից, հատկապես օրվա երկրորդ կեսին,
  • Ալկոհոլային և գազավորված ըմպելիքները փոխարինեք թարմ քամված հյութերով կամ կոմպոտներով,
  • Տնային թխվածքաբլիթներում խուսափեք ռաֆինացված շաքարից ու ալյուրից, այն փոխարինեք մրգերով, ընդեղենի փոշով:

Այս սահմանափակումները շատերին են նյարդայնացնում, թվում են անիմաստ: Չէ՞ որ բազմաթիվ են լեգենդները հոգեկան հանգստության ու համեղ ուտելիքների կապի վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Դուք և Ձեր օրգանիզմն ինքնաբերաբար կհրաժարվեք ածխաջրերի չարաշահմամբ սննդակարգից՝ դառնալով առավել բարեկազմ ու առողջ: