Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով

Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:

SONY DSC

Տորիկ լինզաների իմպալնտացիան աստիգմատիզմի և կատարակտի  լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է: Նախկինում, եթե հիվանդի մոտ առկա էր և’ աստիգմատզիմ, և’ կատարակտ, որոշակի  դժվարություններ էին ի հայտ գալիս վիրաբույժի համար, քանի որ անգամ կատարակտի հեռացումից հետո աստիգմատզիմը չէր վերանում:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարակտի հեռացման վիրահատությունները կատարվում են  գերժամանակակից Verion համակարգի կիրառմամբ, որն երաշխավորում է վիրահատության ճշգրիտ հաշվարկ և պլանավորում: Տորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

  • Կատարակտունեցող հիվանդներին
  • Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
  • Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
  • Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
  • Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
  • Այն մարդկանց, ում եղջերաթաղանթի փոխպատվաստում է արվել /նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

SONY DSC

Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով` ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով:

 

Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր  նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

Տորիկ  լինզաների ընտրությունը խիստ անհատական է , հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը:

www.eyecenter.am

www.emalayan.com

Հեռ: 010 343510, 010 359285