Տրոֆիկ խոցեր

Տրոֆիկ խոց ախտորոշումը լսել է աշխարհի չափահաս բնակչության 1 տոկոսը: Սա մի հիվանդույթուն է, որը մեկ օրում չի առաջանում: Տրոֆիկ խոցը մեծամասամբ անուշադրության մատնված կամ ոչ լիարժեք բուժված վարիկոզ և հետտրոմբոտիկ հիվանդությունների ամենածանր բարդություններից մեկն է:

Տրոֆիկ խոցերը ստորին վերջույթների վրա առաջացող բաց վերքերն են, որոնք չեն ապաքինվում ավելի քան 6 շաբաթ: Դրանք առաջանում են վարիկոզ կամ արտերիալ պոցերից, հանդիպում են նաև երկուսի համադրությունները: Ոչ ճիշտ բուժումը, իսկ առավել ևս դրա բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել վերքի նախնական տեղակայումից դուրս թարախային օջախների տարածմանը: Տրոֆիկ խոցը մեծագույն հարված է մարդու կյանքի՝ որակին, աշխատունակությանն ու շարժունակությանը: Ժամանակի ընթացքում մարդը կորցնում է շարժվելու ունակությունը, անվերջ թվացող ուժգին ցավերը հնարավորություն չեն թողնում առօրյա կյանքով ապրելու: Վերքերից անընդհատ արտադրություն է հոսում, դրանք աստիճանաբար մեծանում են, կարծրանում, ընդգրկում նոր մակերեսներ: Աստիճանաբար հիվանդությունն ազդում է նաև հոգեբանական առումով:

Հիվանդության ախտանիշները հիվանդի մոտ առաջ են բերում դեպրեսիա: Հիվանդը մեկուսանալով հասարակությունից` պարփակվում է ինքն իր մեջ: Բաց տրոֆիկ խոցի տևողության միջին ժամկետը կազմում է 9 ամիս: Դրա հետ մեկտեղ խոցերի 20% չի սպիանում մոտ 2 տարվա ընթացքում:

Ապաքինման ամեն մի փուլ ուղղեկցվում է տարբեր բուժական միջոցառումներով: Առաջին փուլի ժամանակ իրականացվում է առաջնային վիրաբուժական մշակում: Անտիսեպտիկ մշակումը կատարվում է ապաքինման բոլոր փուլերում` ընդ որում սա մաքրման առաջին փուլն է, առանց որի չի լինի գրանուլյացիոն և շարակցական հյուսվածքի կազմավորումը:
Ապաքինման երկրորդ փուլը անվանում են գրանուլյացիայի փուլ: Շարակցական հյուսվածքը հաստանում է, առաջանում  գրանուլյացիայի օջախներ: Երրորդ փուլում կատարվում է էպիթելի զարգացում:

Համալիր բուժման կարևորագույն բաղադրիչը կոմպրեսիոն թերապիան է:

Գերմանական Մեդի ընկերության mediven ulcer-kit-ը տրոֆիկ խոցերի բուժման նորարարական մոտեցում է: Կոմպրեսիոն գուլպաները երկու տիպի են՝ մեկ զույգ mediiven ulcer գոլֆեր և 1 զույգ mediven ulcer plus:

Mediven ulcer plus գոլֆն անհրաժեշտ է կրել mediven ulcer գոլֆի վրայից, արդյունքում սրունք-թաթային հատվածում ճնշման աստիճանը կհասնի մինչև 40 մմ սս: Ճնշման հենց այս աստիճանն է տրոֆիկ խոցերի բուժման ամենաօպտիմալ աստիճանը:

Հիմնական առավելություններն են՝ 20 մմ սս ճնշում է ապահովվում  թթի հատվածում, որը պահպանում է աստիճանական ճնշումը օրվա մեջ 24 ժամ: Գոլֆերը ստեղծված են մաքուր արծաթից, ամուր են, ունեն հակամիկրոբային և հակասնկային հատկություն, այս գոլֆերի օգնությամբ հնարավոր է խուսափել բնորոշ հոտի առաջացումից: Այս պրոդուկտը հեշտ է կրելը, այն, շնորհիվ medi ընկերության նորարարական տեխնոլոգիաների, անգամ այս ծանր հիվանդության պարագայում, պացիենտները կրելու անհարմարություն չեն ունենում:

Mediven ulcer kit գուլպաները պետք է կրել անոթաբանի նշանակմամբ: