Էսթետիկ գինեկոլոգիայի առաջին քայլերը

Համեմատանբար վերջերս առաջին անգամ Հայաստանում Շենգավիթ բժշկական կենտրոնում ներդրվեց էսթետիկ գինեկոլոգիայի ծառայությունը: Այն իրականացվում է լազերային ճառագայթների օգնությամբ: Էսթետիկ գինեկոլոգիայի հնարավորությունների ու ցուցումների մասին զրուցեցինք «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանի հետ:

-Բժիշկ Սիրունյան, ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան:

-Աչտերկրում դա չափազանց ընդունված է, երբ կանայք հետևողական են ոչ միայն իրենց երևացող, այլև՝ չերևացող գեղեցկությանն ու գրավչությանը, այդ պատճառով էլ այնտեղ զարգացած և ընդունված է պլաստիկ վիրաբուժությունը հենց գինեկոլոգիական կիրառմամբ, ինչն արվում է լազերային վիրաբուժության միջոցով:

-Որքանո՞վ է յն կիրառելի մեր երկրում, ինչպիսի՞ միտումներ եք տեսնում:

-Այսօր Հայաստանում ևս նկատվում է միտումը, երբ կանայք մտածում են իրենց սեռական կյանքի, նսև սեքսուալության մասին: Ինչպես գիտենք, ծննդաբերություններից հետո կնոջ հեշտոցը փոփոխությունների է ենթարկվում, լայնանում, այդ պատճառով, ինչպես նաև տարիքիի հետ առաջանում են անմիզապահության խնդիրներ: Դրանք լինում են ինչպես բավական լուրջ բնույթի, այնպես էլ խնդիրներ, որոնք կարող են լազերային եղանակով լուծվել:

-Ինչպես է լազերային ճառագայթն ազդում և ի՞նչ արդյունք ենք ստանում:

-Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետևանքով ապահովվում է անհրաժեշտ խոնավությունը, զգայունություն է ապահովում: Եթե սթրեսային անմիզապահություն է,  համապատասխան անկյուն է ստեղծվում, ինչի շնորհիվ կինն այլևս ստիպված չի լինում ծանրաբեռնելիս կամ կտրուկ շարժումների ժամանակ՝ փռշտոց, հազ, ծանր իրեր վերցնել, միզարձակել՝ անկախ իր կամքից:

-Ի՞նչ էսթետիկ խնդիրներ է հնարավոր լուծել այս սարքի միջոցով:

-Էսթետիկ գրավչության հարցերը ևս լազերային գինեկոլոգիան թույլ է տալիս հեշտությամբ լուծել: Ընդհանրապես առանձնացվում է 3 հիմնական ուղղություն, երբ արդյունավետ կերպով կարող ենք կիրառել այս սարքավորումը՝ սեքսուալ ոլորտ, առողջական խնդիրներ, էսթետիկ ոլորտ: Դրանք երբեմն շաղկապված են իհարկե:

Այն կանանց պարագայում, ովքեր տարիքի ընթացքում ունեցել են սեռական շուրթերի ձևափոխման  խնդիր, լազերի օգնությամբ հնարավորություն ունենք շտկել և թարմացնել այդ հատվածի հյուսվածքները:  Այն կանայք, որոնց սեռական շուրթերը բնականից, կամ ժամանակի ընթացքում տարբերվում են, կամ տեսքից գեղեցիկ չեն, ևս հնարավոր է կորեկցիայի ենթարկել: Հատկանշական է բնականից մուգ գույնի սեռական շուրթերի սպիտակեցումը, որը շատ կանանց համար անհրաժեշտ է ու նախընտրելի:

-Ինչպիսի՞ մեխանիզմով է աշխատում սարքը:

-Որոշակի հաշվարկված խորության վրա ճառագայթ է արձակվում, ինչի արդյունքում զարգանում է կոլագեն, արդյունքում ձգվում է հյուսվածքը, բարելավում է արյան շրջանառությունը, սնուցումը, նկատելիորեն մեծանում է զգայունությունը:

-Ու՞մ է ցուցված այս միջամտությունը:

-Այն կանանց, ովքեր ծննդաբերել են 1,2 անգամ, վատ չէր լինի ցանկության դեպքում անցնեին այս պրոցեդուրան: Կանայք, ովքեր կլիմաքտերիկ շրջանում են, բայց ուզում են շարունակել իրենց սեռական կյանքն՝ առանց անհարմարությունների, այսպիսով կարող են վերականգնել հնարավորությունը: Եվ իհարկե, այն կանայք, ովքեր առավելագույնս խստապահանջ են իրենց արտաքինի նկատմամբ և ձգտում են կատարելության ու ներդաշնակության:

-Որո՞նք են հակացուցումներն ու այն վիճակները, երբ ձեռնպահ եք մնում միջամտությունն իրականացնել:

-Կան հակացուցումներ, դրանք  բորբոքային պրոցեսներն են, վիրուսային հիվանդությունները: Ամեն դեպքում լազերային միջամտությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է հետազոտվել, եթե կա խնդիր բուժվել լիարժեք, ապա նոր միայն իրականացնել շտկումները: