Կարևոր քայլեր՝ անմիջապես արթնանալուց հետո

Յուրաքանչյուր մարդ օրվա մի որոշակի հատված պետք է տրամադրի ինքն իրեն՝ մտածելու, ծանրութեթև անելու, որոշումներ կայացնելու: Շատերի համար դա գիշերն է, երբ քնելուց առաջ արժևորում են անցածը, պլանավորում ապագան:

Առավոտը յուրաքանչյուրիս կյանքում յուրովի կարևոր ժամանակահատված է: Մեկս արագ արթնանում ու դուրս ենք վազում բնակարանից, մեկս էլ՝ հանգիստ վայելում սուրճն ու վայելում արևածագը:

Բժիշկներն ու հոգեբանները համատեղ ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել են մի քանի կարևոր գործողություն, որոնք կօգնեն օրն առավել հավասարակշռված, առողջ ու էներգիայով լի ապրել:

  1. Օրը սկսեք Տերունական աղոթքով:
  2. Չնայած այս եղանակին շատերի լուսամուտներն են բաց, բայց ևս մեկ անգամ մոտեցեք պատուհանին՝ թարմ օդ շնչելու: Սա չափազանց կարևոր է և միակ հնարավոր տարբերակն է արթնանալու, օրգանիզմի բոլոր բջիջները թթվածնով հագեցնելու:
  3. Բարի լույս մաղթեք ու լավ օր ցանկացեք Ձեր սիրելիին: Սա ոչ միայն նրա, այլև Ձեր կյանքը բարությամբ կլցնի:
  4. Նայեք Ձեզ հայելու մեջ, ամրապնդեք այն միտքը, որ Դուք խելամիտ ու գեղեցիկ եք՝ ուղիղ Ձեր աչքերի մեջ նայելով:
  5. Սուրճը բոլոր դեպքերում ամենաճիշտ ուղեկիցն է, այն օգնում է մտորել, լավագույն հաճույքն է միայնության պահին:
  6. Նայեք այն լուսանկարները, որտեղ Դուք երջանիկ էիք:
  7. Նախաճաշեք: Վաղ առավոտյան ընդունած սնունդը երբեք չի դառնում ավելորդ կիլոգրամ, անգամ, եթե նախաճաշը, մեղմ ասած, չափազանց հագեցած է: Առավոտյան մեր նյութափոխանակությունն ամենաակտիվն է, հետևաբար այն հեշտությամբ կյուրացվի:
  8. Մի՛ պլանավորեք անելիքները, մի՛ ստուգեք փոստն ու սոց ցանցերը, դրանք կանեք աշխատավայրում:
  9. Մի՛ տանջեք Ձեզ ծանր մարմնամարզությամբ: Առավոտը հոգին ու միտքը մարզելու ժամանակահատվածն է: Փոխարենը մի քանի տող կարդացեք սիրելի գրքից կամ պոետի բանաստեղծությունները վերհիշեք:
  10. Ոտքով հնարավորինս շատ տեղ քայլեք: Աշխատավայրին մոտեցեց տրանսպորտով այնքան, որ մոտ 15 րոպե ոտքի ճանապարհ մնա:

11.Ժպտացեք բոլորին: