Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը՝ առաջիկա գիտաժողովին

Հուլիսի 22-ին  Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կկայանա առիթմոլոգիայի ակտուալ հարցերի պարզաբանմանը միտված սեմինար:

Մասնակցելւո են առիթմոլոգիայի ու սրտաբանության ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից ու Եվրոպայից:

Սեմինարն իրականացվում է Էրեբունի բժշկական կենտրոնի և Բիլեֆելդի Բեթել Կլինիկայի մասնակցությամբ:

Սեմինարը տեւելու է մեկ օր։
Սեմինարի զեկույցները ունեն հիմնական երեք ուղղվածություն.
1. Ուշագնացություն. ախտորոշման եւ դիֆերենցիալ դիագնոստիկայի ալգորիթմները
2. Նախասրտերի շողացում. էպիդեմիոլոգիայի եւ համր էպիզոդների ախտորոշման առանձնահատկությունները, ինսուլտի կանխարգելում
3. Էլեկտրասրտագրության բարդ դեպքերի քննարկում
Սեմինարը հավասարապես օգտակար կլինի սրտաբանների, առիթմոլոգների, նյարդաբանների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների եւ ուսման տարբեր փուլերում գտնվող երիտասարդ բժիշկների համար։

Գրանցումը անվճար է, տեղերը սահմանափակ են։