Ընտանիքում հոր բացակայության և երեխաների զարգացման կապը

Ամստերդամում գիտնականները մի հետազոտություն են իրականացրել, որն մասնակցել են 69 միայնակ մայրիկներ: Ընտրվել են այն կանայք, ովքեր իրենք են որոշել երեխա ունենալ՝ մեծացնել առանց հոր ներկայության: Հետազոտությանը մասնակցել են նաև 59 ամուսնացած կանայք: Երկու խմբերում էլ երեխաները 1,5-ից 6 տարեկան են: Ուսումնասիրվել են բոլոր երեխաների վարքն ու դրանց առանձնահատկությունները: Հատկանշական է, որ մասնագետները որևէ տարբերություն երկու խմբերի երեխաների միջև չեն նկատել:

Առանց հայրերի ընտանիքների կանայք ցանկություն են հայտնել առավել նշանակալի սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու մասին: Միևնույն ժամանակ, մատնանշվում է, որ սոցիալ-կենցաղային ու ֆինանսական առումներով երկու տիպի ընտանիքների միջև տարբերություն չի եղել:

Հատկանշական է, սակայն, որ Վավրիկայի համալսարանի հոգեբան-սոցիոլոգներն էլ նույն ժամանակահատվածում տարածել էին եզրակացություն, որ թերի ընտանիքների երեխաները մեծ հասակում առավել հաճախ են ունենում չբավարարվածության զգացողություն՝ անկախ սոցիալ-ֆինանսական հնարավորություններին: Նրանք նաև նվազ հաջողակ են, հաճախ են կորցնում իրենց աշխատանքը, 30 տոկոսով քիչ գումար են վաստակում: Գիտնականները կարևորել են նաև փաստը, որ այս մարդիկ քիչ ընկերներ ունեն, իսկ ռոմանտիկ հարաբերությունները մեծամասամբ բացառվում են:

Եզրակացությունները թողնում ենք Ձեզ: