Սերմնաժայթքման խնդիրներ

Յուրաքանչյուր տղամարդու համար սերմնաժայթքման հարցում առաջացած ցանկացած խնդիր իրական ողբերգության է նման: Մասնագետների պնդմամբ՝ երբեմն սա լուրջ հիմքեր ունի, մինչդեռ միշտ չէ, որ խնդիրն անհանգստացնող ու անդառնալի է: Լինում են դեպքեր, երբ պատճառները պարզապես հոգեբանական են: Իհարկե, առավել հաճախ սերմնաժայթքման ֆունկցիայի խանգարումը ֆիզիոլոգիական հիմքեր ունի: Այնուամենայնիվ, երկու դեպքերում էլ լուծումներ, ինչպես միշտ, կան:

Սերմնաժայթքման խնդիրները կարող են պատճառաբանված լինել.

  • Ալկոհոլային խմիչքի կիրառություն,
  • Որոշ դեղամիջոցների կողմնակի երևույթ,
  • Տարիք՝ որքան մեծ է տղամարդու տարիքն, այնքան տևական են սեռական ակտի փուլերը:

Մասնագետներն առանձնացնում են վաղաժամ սերմնաժայթքման պատճառները.

  • Սեռական անդամի գլխիկի չափազանց զգայունություն,
  • Վեզիկուլիտ՝ սերմնապարկերի բորբոքում, որը հիմնականում ուղեկցվում է պրոստատիտով:

Թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական հիմքով սերմնաժայթքման խնդիրները պետք է անտարբեր չթողնեն և ոչ մի տղամարդու: Բավական հաճախ տղամարդիկ խուսափում են բժշկի այցելել՝ խորացնելով հնարավոր հիվանդությունը և թողնելով որպեսզի զարգանան դրա բարդությունները, միևնույն ժամանակ՝ հնարավորություն ընձեռելով դեպրեսիային արտահայտվել:

Սա մի իրավիճակ է, որը պետք է բուժել՝ անդրոլոգի կամ ուրոլոգի միջամտությամբ: Իսկ, եթե համապատասխան հետազոտությունները չգտնեն ֆիզիոլոգիական հիմքեր, օգնության կգան հոգեբանն ու սեքսապաթոլոգը:

Աղբյուրը՝ Առողջություն ամսագիր,
www.healthmag.am