Տևական քուն. Մոտալուտ դեմենցիայի նշան

Տարեց մարդու երկար գիշերային ու ցերեկային քունը կարող է վկայել այն մասին, որ վերջինիս մոտ դեմենցիա է նախանշվում՝ զգուշացնում են ֆրանսիացի նյարդաբանները: Ֆրանսիայի Առողջապահության ազգային ինստիտուտի բժիշլ Կլոդ Բերրը իր կոլեգաների հետ 65 տարեկանից բարձր 5000 մարդու է ուսումնասիրել:

Երկար քնողներից յուրաքանչյուր հինգերորդը դժվարանում էր ինտելեկտուալ հարցերի և թեստերի պատասխանել:

Բրիտամի Կանանց հոսպիտալում իրականացված մեկ այլ հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է 70 տարեկանից բարձր 15.000 նախկին բուժքույր: Պարզվել է, որ այն դեպքերում, երբ կանայք քնել են գիշերը 5 ժամից պակաս, կամ 9 ժամից ավել, նրանց թեստային արդյունքները չափազանց վատն են եղել: Միևնույն ժամանակ ուղեղում հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ քիմիական փոփոխություններ:
Առողջություն ամսագիր

www.healthmag.am