Ֆենկարոլ՝ առանց ալերգիայի

Ես ալերգիա ունեմ. Այս արտահայտությունը չափազանց տարածված է մեր օրերում: Այն հնարավոր է լսել մեծահասակներից ու փոքրերից, կանանցից ու տղամարդկանցից:

Այն դրսևորվում է հազի, փռշտոցի, աչքերի կարմրության ու արցունքահոսության, մաշկային ցանի ու կարմրության տեսքով: Իսկ առաջանում է մի շարք պատճառներից՝ բնության ծաղկունք, բնական երևույթներ՝ քանի, փոշի, ցուրտ, արև… Իսկ կենցաղային քիմիան, կենցաղային փոշին, քիմիական նյութերի կիրառությունը բոլոր բնագավառներում բերում են ալերգիկ երևույթների զարգացմանը: Ալերգիան իմունային համակարգի ռեացիան է օտարածին նյութերի ներթափանցման դեմ, որոնք անվնաս են մարդկանց մեծամասնության համար։ Ալերգենների կարևոր աղբյուրներ են տնային կենդանիները, սննդամթերքը, միջատները, սնկերը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։

Իսկ ի՞նչ անել ալերգիայի դեպքում…

Խիֆենադինի հիդրոքլորիդ 10 մգ, 25 մգ, 50 մգ

Արագ կվերացնի ալերգիայի ախտանշանները

Հակաալերգիկ դեղամիջոց՝ երեխաների և մեծահասակների համար

Ֆենկարոլը վստահելի ընտրություն է բոլոր տեսակի ալերգիաների՝ պոլինոզի, եղնջացանի, մաշկային քորի, սննդային ալերգիաների, միջատների խայթոցի, դեղորայքային ալերգիաների բուժման հարցում:

Այն կարելի է կիրառել նորածնային տարիքից:

Ֆենկարոլի արդյունքն արագ տեսանելի է, այն ազդում է 30 րոպե անց, քնկոտություն և արգելակում չի առաջացնում:

Ֆենկարոլը պաշարում է H1-ռեցեպտորները, ինչի արդյունքում նկատելի են դառնում հակաալերգիկ, հակաէքսուդատիվ, հակաքորային  հատկությունները: Ակտիվացնում է դիամինոսքիդազա ֆերմենտը, ինչի արդյունքում քայքայվում է հյուսվածքային հիստամինը, ինչը բերում է հակաքորային, հակաէքսուդատիվ ազդեցության, նպաստում է բրոնխոդիլյատացիային: Արդյունքում՝ արագ և արդյունավետ կերպով բուժվում է ալերգիան:

Մինչև 3 տարեկան երեխաներին նշանակվում է 5 մգ՝ օրը՝ 2-3 անգամ, 3-7 տարեկաններին՝ 10 մգ, օրը՝ 2 անգամ, 7-12 տարեկաններին՝ 10-15 մգ՝ օրը՝ 2- անգամ, 12 տարեկանից բարձր՝ 25 մգ՝ օրը՝ 2-3 անգամ, մեծահասակներին՝ 25-50 մգ՝ օրը՝ 2-4 անգամ:

ՀՀ-ում «Օլայնֆարմ» ԲԸ ներկայացուցչություն ԱՍ
Հասցե՝ Խորենացի 15, հեռ.՝ +37410601616